20:19 06.08.2021
Ամերիկայի Միացյալ Նահանգները մտահոգված է, որ Ռուսաստանի իշխանության սահմանած սահմանափակումները թույլ չեն տա, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի առաքելությանը անկախ դիտորդություն ունենան սեպտեմբերյան ՌԴ Պետդումայի ընտրություններին: Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:
Միացյալ Նահանգները լիովին աջակցում է ԺՀՄԻԳ և խորհրդարանական վեհաժողովի սկզբունքային դիրքորոշումը, որ նման սահմանափակումների պայմաններում նրանք չեն կարող արդյունավետորեն հետևել ընտրություններին:
Ըստ պետդեպարտամենտի, չնայած ԵԱՀԿ դիտորդների բացակայությանը, միջազգային հանրությունը կհետևի Դումայի ընտրություններին, ինչպես նախընտրական ընթացքին, այնպես էլ ընտրությունների օրը՝ պարզելու համար, թե արդյոք ազատ և արդար են ընտրությունները:
«Ռուսաստանը չի խուսափել միջազգային ուշադրությունից», – ասված է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
ԵԱՀԿ-ի երեկ տարածած հայտարարության համաձայն, ԵԱՀԿ -ն չի կարող դիտորդներ ուղարկել Ռուսաստան կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ իշխանության կողմից սահմանված սահմանափակումների պատճառով: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը հրավիրվել են Ռուսաստանում Պետդումայի ընտրություններին սեպտեմբերի 17-19-ը, սակայն Ռուսաստանի իշխանությունը սահմանափակել է այդ հաստատություններից դիտորդների թիվը` համապատասխանաբար 50-ով և 10-ով: Ռուսաստանի իշխանությունը դիտորդական առաքելությունների անդամների թվի կրճատումը բացատրում է երկրում տիրող սանիտարահամաճարակային իրավիճակով:
17:42 30.06.2025
Հայ բռնցքամարտիկները 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ են նվաճել Աբաշիձեի անվան մրցաշարումՎրաստանի Բաթումի քաղաքում ավարտված բռնցքամարտի` Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարում Հայաստանի մարզիկները նվաճել են 5 ոսկե, 3 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Մրցաշարի հաղթող են դարձել Ռուսլան Ասլիկյանը (55 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (65 կգ) Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ) և Նարեկ Մանասյանը (90 կգ)։ Ժիրայր Սարգսյանը, Արթուր Շախպազյանը, Դավիթ Սիմոնյանը, նվաճելով արծաթե […] ...
17:36 30.06.2025
Բժիշկ-ռադիոլոգի պատրաստած կեղծ փաստաթղթով զորակոչիկը ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ավարտվել է բժիշկ֊ռադիոլոգի կողմից իրավունք վերապահող բժշկական փաստաթուղթ կեղծելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ զորակոչիկը 2023 թվականի նոյեմբերի 10-ին հետազոտվել է բժշկական կենտրոնում, որի ժամանակ վերջինիս մոտ իբր ախտորոշվել է այնպիսի հիվանդություն, ինչը հիմք […] ...
17:30 30.06.2025
ԵՄ-ն վեց ամսով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԵվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է հակառուսական պատժամիջոցների ամբողջ փաթեթը ևս վեց ամսով, որոշումն ընդունվել է հունիսի 26-ին՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ Խորհուրդը։ «ԵՄ Խորհուրդը երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները ևս վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի Դաշնության դեմ առաջին տնտեսական սահմանափակումները մտցվել են 2014 թվականի […] ...
17:22 30.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։ ...
17:16 30.06.2025
Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Էրեբունի, Արին Բերդի, Խաղաղ Դոնի, Ազատամարտիկների, Մուրացանի, Տիտոգրադյան, Սարմի, Այվազովսկու փողոցների, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:11 30.06.2025
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ...