Նեյմարը մեզ հետ մուկն ու կատու էր խաղում. «Բարսելոնայի» փոխնախագահ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.60
  • RUBLE
    4.26
  • 420.12
WEATHER
+21.09 oC

Նեյմարը մեզ հետ մուկն ու կատու էր խաղում. «Բարսելոնայի» փոխնախագահ

17:59 04.02.2018

«Բարսելոնայի» փոխնախագահ Խորդի Մեստրեն պատմել է 2017թ. ամռանը հարձակվող Նեյմարի ՊՍԺ տեղափոխության մանրամասները:

«Մենք շատ ժամանակ անցկացրինք Նեյմարի և նրա հոր հետ, բայց նրանք մեզ հետ անկեղծ չէին, դա ցավալի է:
Եթե նա գար և մեզ ուղիղ ասեր, որ ցանկանում է հեռանալ, ինչպես Սեսկը, Պեդրոն, Ալեքսիսը և Մասկերանոն, մենք կհամաձայնվեինք: Բայց նա մեզ հետ մուկն ու կատու էր խաղում:

Նեյմարը մեզ ոչինչ չի ասել: Եթե նա մեզ ասեր, ՊՍԺ-ն կարող էր նրան ավելի էժան ձեռք բերել:
Ինչո՞ւ է Նեյմարն այդպես վարվել։ Նա գիտեր, որ ինքն աշխարհում թիվ մեկը չի լինի, քանի Մեսսին մնում է «Բարսայում»: Նա համարեց, որ լավագույնը դառնալու համար պետք է տեղափոխվել այլ ակումբ»,- ասել է Մեստրեն:

Նշենք, որ Նեյմարը 2017թ. օգոստոսին «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել ռեկորդային 222 մլն եվրոյով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեքսանդր Զվերևը՝ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող

15:23 20.05.2024

Ալեքսանդր Զվերևը՝ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող

Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ Ալեքսանդր Զվերևը (5-րդ ռակետ) դարձավ Հռոմի «Մասթերս» ATP-1000 մրցաշարի հաղթող։ Մրցաշարի եզրափակչում Զվերևը 6-4, 7-5 հաշվով հաղթեց Նիկոլաս Խարիին (Չիլի, 24-րդ ռակետ)։ Մրցախաղը տևեց 1 ժամ 43 րոպե։ Զվերևը կարիերայում 6-րդ անգամ դարձավ «Մասթերս» շարքի մրցաշարերի հաղթող։ 27-ամյա թենիսիստն այս հաղթանակի շնորհիվ 1000 միավոր կստանա ATP դասակարգման աղյուսակում և հերթական թարմացումից […] ...

«Ռոման» 10 հոգով հաղթել է «Ջենոային»

14:50 20.05.2024

«Ռոման» 10 հոգով հաղթել է «Ջենոային»

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում Հռոմի «Ռոման» «Օլիմպիկո» ստադիոնում 1-0 հաշվով հաղթել է «Ջենոային»։ Հաղթական գոլը 79-րդ րոպեին խփել է բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Հռոմեական ակումբը 72-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. արգենտինացի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մեկ րոպեում երկու դեղին քարտ ստացել և հեռացվել էր դաշտից։ «Ռոման» 63 միավորով զբաղեցնում է 6-րդ տեղը։ «Ջենոան» 46 […] ...

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն

14:28 20.05.2024

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն

«Մանչեսթեր Սիթին» չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Անգլիայի չեմպիոն` Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում տանը 3-1 հաշվով հաղթելով Լոնդոնի «Վեսթ Հեմին»։ Գվարդիոլայի գլխավորած թիմի չեմպիոնությանն ու հաղթանակին մեծապես նպաստեց Ֆիլ Ֆոդենի դուբլը։ «Սիթիից» մեկ գոլ էլ խփեց իսպանացի կիսապաշտպան Ռոդրին։ «Մանչեսթեր Սիթին» առաջնությունն ավարտեց 91 միավորով և երկրորդ տեղը զբաղեցրած Լոնդոնի «Արսենալից» առաջ անցավ 2 միավորով։ […] ...

«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցել   Զիդանի հետ

14:06 20.05.2024

«Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցել Զիդանի հետ

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը մտադիր չէ բանակցություններ վարել ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանի հետ, հայտնում է Bild պարբերականը: Նախորդ ամիս ֆրանսիական L’Equipe-ը գրել էր, որ Զիդանը կնախընտրի գլխավորել ոչ թե «Բավարիան», այլ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»: Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բավարիան» Թոմաս Տուխելին փոխարինելու համար չի կարողացել համաձայնության գալ Գերմանիայի նոր չեմպիոնի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի, Լիսաբոնի […] ...

Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել

12:50 20.05.2024

Չավին ասել է, որ Լապորտան վստահում է իրեն, ոչինչ չի փոխվել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին արձագանքել է մամուլում տարածված այն տեղեկությանը, թե իբր կատալոնական ակումբի նախագահ Ժոան Լապորտան որոշել է նրան հեռացնել թիմից: «Նույն վերաբերմունքով շարունակում ենք քրտնաջան աշխատել։ Ոչինչ չի փոխվել։ Ինձ չի հետաքրքրում, թե որտեղից է այս տեղեկատվությունը: Ինձ հետաքրքրում է նախագահի և մարզական տնօրենի վստահությունը: Եթե ​​ես և Լապորտան կարիք ունենանք ինչ-որ բան […] ...

Յուրգեն Կլոպը պատրաստվում է երկարատև ընդմիջման

12:17 20.05.2024

Յուրգեն Կլոպը պատրաստվում է երկարատև ընդմիջման

Գերմանացի մասնագետ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո երկարատև ընդմիջում է ունենալու: «Միանշանակ երկարատև ընդմիջում է լինելու: Միգուցե սա ճիշտ է։ Իմ ժամանակն Անգլիայում հաստատ ավարտված է, քանի որ ես այստեղ այլ թիմ չեմ մարզելու: Եթե ​​ինձ հաջողվի նորից վերադառնալ մարզչական աշխատանքի, դա հաստատ շուտ չի լինի»,- ասել է […] ...

BACK_TO_TOP