Շիրակ գյուղում հիմնանորոգվում է 1,5 կմ կենսական նշանակության ճանապարհ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Շիրակ գյուղում հիմնանորոգվում է 1,5 կմ կենսական նշանակության ճանապարհ

19:12 10.08.2021

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհներ» ծրագրի  առաջնահերթություններից  է համայնքային ու միջհամայնքային ճանապարհների նորոգումը, որով ապահովվում է տրանսպորտային կապը ոչ միայն հարևան համայնքների, նաև քաղաքի միջև։ Այս տարվա ծրագրում է Շիրակ գյուղի ճանապարհը։ Հիմնանորոգվող հատվածը մոտ 1,5 կիլոմետր է, որը նաև գյուղի դպրոց տանող ճանապարհն է։

Մոտ 300 տնտեսություն ունեցող Շիրակ գյուղում մեքենաների անցուդարձը հողային հիմքով գրունտային ճանապարհներով է: Գյուղում երբեմն փոսալցման ու հարթեցման աշխատանքներ կատարվել են, բայց ուժեղ անձրևներից հետո սելավաջրերի հոսքը  քշել-տարել է ավազակոպչային հիմքը։

Իջվածքներով, թեքություններով ու խորդուբորդ ճանապարհի  հիմքերը շինարարներն արդեն ամրացրել են, ծանր տեխնիկայի օգնությամբ կկատարվեն  հիմնային շերտի խտացման, հետո ասֆալտապատման  աշխատանքներ: 6-10 մետր լայնության  ճանապարհի աջակողմյան  հատվածում առաջին անգամ գյուղի համար կառուցվում է բետոնե  սալերով  բաց  ջրատար  համակարգ, որը  ցածրադիր հատվածի տները  կպաշտպանի հեղեղումներից:

Նոր կառուցվող ճանապարհը կունենա նաև  գյուղտեխնիկայի համար նախատեսված հատուկ անցատեղեր: Կոմբայնները, թրթուրավոր ու ծանր տեխնիկան դաշտ հասցնելու համար  կկառուցվի նաև այլընտրանքային  ճանապարհ:

«Գյուղտեխնիկայի  համար նախատեսվում է  կառուցել բետոնից հատվածներ, որոնք կունենան ամրաններով ու երկաթե ցանցերով  պատված ներքին շերտ։ Մենք Շիրակ գյուղում նախատեսել ենք տեխնիկայի համար կառուցել այդպիսի մեկ անցուղի, իսկ  Կամո գյուղում կառուցվում է վեցը»,- նշում է  «Մերձմոսկովյան» ԲԲԸ աշխղեկ Արթուր Մարդոյանը։

Գյուղի սկզբնամասում գտնվող բետոնե սալերից կառուցված կամրջի հիմնանորոգում նախատեսված չի եղել: Ուսումնասիրությունից հետո նախագծային փոփոխությունների անհրաժեշտություն է առաջ եկել։ Նախագծողներն այժմ փոփոխությունների են գնում ։

«Կամուրջի պատճառով կարող են ձգձգումներ լինեն, որովհետև էս պահին «Սալվինազ» ջրանցքն է այդ հատվածով անցնում, որը հասցնում է ոռոգման ջուրը մինչև Ազատան։ Էս պահին խնդիր կա, մինչև ջուրը չփակվի, չեն կարող շինաշխատանքներ իրականացնել։ Դիմել ենք, ասել են, որ էս պահին ոռոգման սեզոն է և ամենաքիչը 10 օր հնարավոր չէ ջուրը դադարեցնել։ Մինչև ջրանցքի ջուրը չդատարկվի, հիմնանորոգման աշխատանքներ կատարել հնարավոր չէ»,- նշել է Շիրակ գյուղի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանը։

Կամրջի հիմնանորոգումը նախագծում հայտնվելու դեպքում շինարարության ժամկետների փոփոխություն կկատարվի: Այս պահին կամուրջը քանդել չի թույլատրվում, շինարարները ստիպված են մոտ երկու շաբաթ սպասել: Աշխատանքներում արդեն  հավելյալ  աշխատուժ է ներգրավել։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX, ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

17:00 03.05.2025

Քննչական կոմիտեի աշխատակազմը ևս մասնակցել է համապետական շաբաթօրյակին

Այսօր Քննչական կոմիտեի անձնակազմը Արթուր Պողոսյանի հետ միասին համապետական շաբաթօրյակի շրջանակում մասնակցել է վարչական շենքի բակային հատվածի մաքրման աշխատանքներին: Արթուր Պողոսյանը Քննչական կոմիտեի այգում տնկել է խորհրդանշական եղևնի: Համապետական շաբաթօրյակին մասնակցել են նաև Քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները: ...

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

16:42 03.05.2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզ այցի երկրորդ օրը եղել է Ախթալայում՝ ծանոթացել կամրջի վերականգնման ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Նախորդ տարի տեղի ունեցած հեղեղումների հետևանքով ավտոմոբիլային նշանակության կամրջի առանձին էլեմենտները մասնակի կամ ամբողջական քայքայված են եղել և պիտանի չի եղել շահագործման: Փոխարենը կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե ֆերմաներով ժամանակավոր նոր 2-րդ կամուրը։ Ժամանակավոր կամրջի կառուցման […] ...

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

16:34 03.05.2025

Մարսելն աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը. քաղաքապետ Բենուա Պայանն այցելել է Հայաստան

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պայանը «Ֆեյսբուք»-ի իր էջում այցից տեսանյութ է հրապարակել: «Մեծ հուզմունք էր տիրում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, Խաչիկի առողջապահական կենտրոնում և Պարույր Սևակի՝ արցախցի փախստականների ընդունման կենտրոնում։ Մարսելը աջակցում է հայ ժողովրդին և խաղաղությանը»,-նշել է Պայանը: ...

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

16:30 03.05.2025

Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում իրականացվել են մաքրման լայնածավալ աշխատանքներ. ՇՄՆ

Համապետական շաբաթօրյակի շրջանակում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի աշխատակիցները համատեղ կերպով իրականացրել են մաքրման լայնածավալ աշխատանքներ Նորաշեն արգելոցում և հարակից տարածքներում։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, մաքրվել է շուրջ 36 հեկտար տարածք, որտեղից հավաքվել են կենցաղային թափոններ, ինչպես նաև իրականացվել է բնության […] ...

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

16:25 03.05.2025

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Ֆրանսիայում շարունակվող միջոցառումների շրջանակներում ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել Փարիզի 16-րդ շրջանում, Անիեր-սյուռ-Սեն, Բանյո և Կուրբվուա քաղաքներում։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ապրիլի 28-ին Փարիզի 16-րդ շրջանի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ քաղաքապետարանի և ֆրանս-հայկական G2IA ասոցիացիայի նախաձեռնությամբ։ Միջոցառման ընթացքում ելույթներով են հանդես […] ...

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

16:17 03.05.2025

Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոցում: «Այցելեցի Բերդավան բնակավայրի Ղալինջաքար ամրոց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: ...

BACK_TO_TOP