Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային ինֆեկցիաներով և շնչուղիների ախտահարումներով հոսպիտալացվածների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+22.09 oC

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում աղիքային ինֆեկցիաներով և շնչուղիների ախտահարումներով հոսպիտալացվածների թիվն ավելացել է

20:53 12.08.2021

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի մանկական ու մեծահասակների բաժանմունքներում հոսպիտալացումների թիվն ավելացել է։ Տարբեր ախտանշաններով հիվանդանոց տեղափոխվածների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները, շատերը  բուժհաստատություն են դիմել սուր աղիքային ինֆեկցիաներով ու վերին շնչուղիների ախտահարումներով: Ըստ մասնագետների, սա աշնան  վիրուսային սեզոնին բնորոշ կանխատեսելի ակտիվացում է, իսկ կլինիկական նշաններն ու գանգատները շատ դեպքերում նման են լինում COVID-19-ին։ Այս պարագայում բոլոր հիվանդները պարտադիր թեստավորվում են:

Երկու շաբաթների ընթացքում ինֆեկցիոնի մանկական բաժանմունքում հոսպիտալացված գրեթե բոլոր երեխաների մոտ նույն ախտանշաններ են ի հայտ եկել՝ սուր աղիքային ինֆեկցիա, թոքաբորբ և վերին շնչառական ուղիների ախտահարումներ։

«Հիվանդների 90 տոկոսը կարելի է ասել երեխաներ են, հիմնականում դիմում են աղիքային խնդիրներով։ Ինչպես գիտեք, ամառն աղիքային վարակների  սրացման սեզոն է համարվում։ Վերջին երկու ամիսների ընթացքում ավելի շատ  հանդիպում են վիրուսային վարակները, այսինքն՝ բացի աղեստամոքսային  տրակտի խանգարումներից, բալիկների մոտ առկա է նաև սուր շնչառական հիվանդության պատկեր՝ երկարատև ջերմություն, հազ, երբեմն նաև թոքաբորբ»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-վարակաբան Հեղինե Հունանյանը։

Ծանր դեպքեր կամ շնչառական սարքերին միացված  հիվանդներ չունեն, բայց ունեցել են այնպիսի դեպքեր, երբ հիվանդի մոտ  արտահայտված կլինիկական նշանները   առաջացրել են COVID-19-ով վարակված լինելու կասկած, դրա համար բոլորն ուղարկվել են թեստավորման, դրական հաստատումներ երեխաների մոտ չկան։

Անհրաժեշտության դեպքում, Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցում թեստավորվում են նաև մեծահասակների բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող հիվանդները, նրանցից շատերի մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ, ինչը շատ դեպքերում համարվում է կորոնավիրուսին բնորոշ ախտանշան։

Թոքաբորբով հիվանդներից բացի, մեծահասակների բաժանմունքում  բուժում են ստանում  աղիքային ինֆեկցիաներով, սուր վիրուսային հեպատիտ ախտորոշումներով քաղաքացիներ։ Եվս  մի քանիսն էլ մեծահասակների բաժանմունք են դիմել Արագածոտնի մարզից, որոնց մոտ հաստատվել է  բրուցելոզ հիվանդություն։ Այս պահին հիվանդներից մեկը շարունակում է բուժումը։

«Բրուցելոզով հիվանդները նշում են, որ վարակը տարածվել է  չմշակված կաթնամթերքի միջոցով։ Այս պահին բաժանմունքում ունենք մեկ հիվանդ, բավականին ծանր վիճակում էր  դիմել, հիմա վիճակը կայուն է»,-նշում է Հեղինե Հունանյանը։

Հիվանդանոցի մանկական ու մեծահասակների բաժանմունքներում թեև հոսպիտալացումները ավելացել են, բայց բժիշկները սա համարում ամենաթեթև վիճակը։ Հիվանդների հոսքի ակտիվացման սպասում են աշնան սկզբին, երբ շնչառական վիրուսները գլուխ կբարձրացնեն, այդ թվում և COVID-ը՝ իր նոր տեսակներով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ ծանր դեպքերի ավելացման դեպքում, հիվանդանոցը նախատեսվում է կրկին վերապրաֆիլավորել։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

21:55 22.06.2025

Դամասկոսի եկեղեցում ահաբեկչական հարձակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվել

Դամասկոսի Սուրբ Եղիա եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը խլել է ավելի քան 20 մարդու կյանք, հաղորդում է սիրիական պետական ​​​​Syria TV հեռուստաալիքը։ «Նախնական տվյալներով, ավելի քան 20 մարդ զոհվել է եկեղեցում տեղի ունեցած պայթյունի հետևանքով», – հաղորդում է հեռուստաալիքը։ Սիրիական ՍԱՆԱ լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ի հայտարարությանը, հաղորդում է, որ եկեղեցու վրա հարձակված ահաբեկիչը […] ...

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

21:45 22.06.2025

Դպրոցականների բասկետբոլի լիգայում հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը․ վարչապետ

«Դպրոցականների բասկետբոլի լիգայում, որ կազմակերպվում է առաջին անգամ, հաղթեց Երևանի թիվ 51 դպրոցի թիմը։ Կեցցեք»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։ ...

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

21:20 22.06.2025

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ նիստ կգումարի Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումների կապակցությամբ, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նիստը տեղի կունենա այսօր՝ 23։00-ին։ ...

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

BACK_TO_TOP