12:16 13.07.2018
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը եվրոպացի գործընկերների հետ միջազգային խորհրդատվական կազմակերպություններին հրավիրում են մասնակցելու «կոնյակ» անվանման վերաբրենդավորման գործընթացին։
Առաջին փուլով նախատեսված է մրցույթի անցկացում, արդյունքում կընտրվի հաղթող ընկերությունը, որն էլ մեկ տարվա ընթացքում կիրականացնի կարիքների գնահատում՝ ուղղված նոր անվանում մշակելուն, ներքին ու արտահանման ավանդական շուկաներում նոր անվանումը խթանելուն, գովազդելուն և շուկայահանելուն։
Թեմայի շուրջ «Արմենպրես»-ին պարզաբանումներ է տվել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Մանե Ադամյանը։
Նա նշում է, որ Կոնյակը քաղաք է, որը գտնվում է Ֆրանսիայում, բայց քաղաք լինելուց զատ, այն նաև աշխարհագրական նշում է, ինչը պաշտպանված է Եվրոպական միության կողմից։ Չնայած նրան, որ Հայաստանը երկար տարիների կոնյակի արտադրության փորձ ունեցող երկիր է, այնուամենայնիվ, Եվրամիության համար հարցը սկզբունքային է։
Մանե Ադամյանի խոսքով՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցությունների ժամանակ այս հարցով մեծ քննարկումներ են ծավալվել և, ի վերջո, համաձայնագրում ֆիքսվել է, որ պետք է կատարվի կոնյակի վերաբրենդավորում։
«Հասկանալով, որ մենք կոնյակի շատ մեծ արտահանում ունենք, պետք է անենք ամեն ինչ, որ այս արտադրանքը հանկարծ իր դիրքերը չկորցնի արտահանման շուկաներում։ Հետևաբար, ֆիքսվել է երկար ընթացակարգ, սահմանվել է, թե ինչ գործընթացներով ու ինչ ժամանակահատվածում պետք է կատարվի այս ամբողջ վերաբրենդավորման գործընթացը: Սահմանվել է, որ 14 տարվա ընթացքում աստիճանաբար «Հայկական կոնյակ» անունը ներքին շուկայում պետք է դուրս բերվի շրջանառությունից, իսկ 25 տարի հետո «Հայկական կոնյակ» անվանմամբ արտադրանք չպետք է արտահանվի այլ շուկաներ»,- նշել է փոխնախարարը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունը՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, հստակ քաղաքականություն ունի պաշտպանելու բոլոր աշխարհագրական նշումները ԵՄ անդամ երկրներում և այսպիսի ինտենսիվ գործընթաց է սկսել դրա իրականացման համար:
Որոշվել է «Կոնյակ» անվանման վերաբրենդավորման կարիքների գնահատման մրցույթ հայտարարել, որին պետք է մասնակցեն միջազգային ճանաչում ունեցող ընկերություններ, որոնք նաև մասնագիտացված կլինեն ալկոհոլային խմիչքների բրենդավորման մեջ։ Մանե Ադամյանը տեղեկացրել է, որ ընտրությունը կատարվելու է եվրոպական և հայկական կողմերից կազմված հանձնաժողովի կողմից՝ կոնսենսուսի միջոցով:
13:03 01.05.2025
Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառովՆոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...
12:50 01.05.2025
Վարազդատ Լալայանն այսօր տոնում է ծննդյան օրըՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը մայիսի 1-ին տոնում է ծննդյան օրը: «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմն ի սրտե շնորհավորում է Վարազդատին` մաղթելով նորանոր նվաճումներ ու հպարտության բազմաթիվ պահեր»,-նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ: ...
12:37 01.05.2025
Հրդեհ Աղավնավանք գյուղումՄայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...
12:20 01.05.2025
Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ ՊապոյանՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...
12:05 01.05.2025
Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարըԳեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...
11:51 01.05.2025
ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրըԿիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...