Հստակ տարանջատել ենք ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործառույթները. Դավիթ Անանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+17.09 oC

Հստակ տարանջատել ենք ֆինանսների նախարարության և ՊԵԿ գործառույթները. Դավիթ Անանյան

15:07 13.07.2018

Մաքսային վարչարարության ոլորտում հիմնական փոփոխությունները կամ նորամուծությունները, որոնք ըստ էության վերաբերում են նոր մշակույթի ձևավորմանը, իրականացվել են վերջին երկու ամսվա ընթացքում: Այս մասին հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: Նա ասաց, որ հստակ փոփոխություն են նախատեսել և իրականացնում իրենց վարքագծի մեջ, իսկ թե որքանով է դա հաջողվել՝ ձեռնպահ մնաց որևէ գնահատական տալուց:

«Մենք նոր մշակույթ կերտելու ճանապարհին ենք և հետագայում ավելի լավ արդյունքներ ենք ունենալու բնականաբար: Այս պահին մենք կարող ենք մի քանի հարցերի վերաբերյալ հանրությանը հաշվետվություն ներկայացնել որ, օրինակ, հստակ տարանջատում պետք է մտցնենք ինվոյսային և հսկիչ գների կիրառման մշակույթի փոփոխության արմատավորման մեջ: Վիճակագրական առումով հսկիչ գների վերաբերյալ մեր շտեմարանները թարմացման կարիք ունեն. տեղեկատվությունը շատ դեպքերում շուկայական գների հետ այնքան էլ համադրելի չէ: Մենք պետք է արագ մեր շտեմարանները թարմացնենք, ունենանք շուկայականին համահունչ գներ»,- ասաց նա:

Անանյանը նշեց, որ մաքսային հսկողության օրակարգում մի կարևոր հարց էլ են դրել, այն է՝ քննարկվում է նախաբացթողումային՝ նախկինում առկա վարչությունը վերաբացելու հարցի նպատակահարմարությունը: ՊԵԿ նախագահի խոսքերով՝ այսօր աշխարհը գնում է հետբացթողումային գործառույթների ուժեղացմանը, և նախաբացթողումային գործառույթներ ունենալն այնքան էլ հրամայական չէ, բայց սա այն դեպքում, երբ երկիրն ունի հստակ մաքսային հսկողության կանոններ:

ՊԵԿ նախագահն անդրադարձավ նաև նախկինում լայնորեն կիրառվող մի պրակտիկայի, այն է՝ կիրառվում էր որևէ հոդվածով նախատեսված սանկցիայի առավելագույն տուգանքը և դա մատուցվում էր իբրև կոռուպցիոն ռիսկերից խուսափելու կամ այդ ռիսկերը մեղմելու համար է, որ հայեցողական որոշում չկայացվի:

«Մենք գնում ենք այլ ճանապարհով և տվյալ հոդվածով սահմանված իրավախախտումը կատարելու արդյունքում, եթե առաջին անգամ է այդ իրավախախտումը, կիրառում ենք նվազագույն տուգանքը, ապա ձևավորում ենք միևնույն փաստական հանգամանքների շրջանակներում միանման վարչարարության կիրառման մեր պարտականությունը: Մենք նաև սահմանելու ենք, թե տվյալ իրավախախտման դեպքում և միատեսակ կիրառման առումով ինչքան տուգանք պետք է կիրառվի»,- նշեց Անանյանը:

Նա նաև տեղեկացրեց՝ հարկային վարչարարության մեթոդաբանության գծով մի շատ կարևոր բան են իրականացրել՝ հստակ տարանջատել են ֆիննախի և ՊԵԿ գործառույթները՝ հարկային, մաքսային քաղաքականության ոլորտում, այսինքն՝ մի շատ կարևոր սկզբունք կա՝ ՊԵԿ-ը հարկային և մաքսային քաղաքականությամբ պետք է չզբաղվի, վարչական իրականացնող մարմինն այն պետք է իրականացնի առկա իրավակարգավորումների շրջանակներում. օրենսդրության հետ կապված խնդիրները վեր են հանվում, ներկայացվում քաղաքականություն իրականացնող մարմնին՝ ֆինանսների նախարարությանը, որն էլ իր գործառույթներն է իրականացնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:14 02.05.2025

Վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանավանի թիվ 1 դպրոցից։ Տեսանյութին կից վարչապետը գրել է. «#300իցմեկը՝ վերանորոգվում է Ստեփանավանի թիվ 1 դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 231 մլն դրամ»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

21:03 02.05.2025

Քույր ու եղբայր միասին ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ

Քույր ու եղբայր Տաթևիկ և Կամո Ավետիսյանները միասին հիմնել են «KATA» ապրանքանիշը. նրանք ստեղծում են փայտի, մետաղի համադրությամբ յուրօրինակ ժամացույցներ։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

20:33 02.05.2025

Ստեփանավանի Աշոտաբերդ թաղամասի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Ստեփանավանում ընթացքի մեջ են Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման աշխատանքները: «Ծրագրի արժեքը՝ 9 մլրդ 678 մլն դրամ: Արդյունքում՝ համայնքը կունենա 15 շենքից բաղկացած նորակառույց բնակելի թաղամաս»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

20:18 02.05.2025

Արարատում բախվել են «Opel»-ը և «Nissan March»-ը. կա տուժած

Մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Մեղրի-Երևան Մ2 ավտոճանապարհին՝ Փոքր Վեդիի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 59-ամյա Կարեն Ս․-ի վարած «Opel » մակնիշի և 37-ամյա Մարինա Կ․-ի վարած «Nissan March» մակնիշի ավտոմեքենաները, վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել սյանը և հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի […] ...

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

20:09 02.05.2025

Վարչապետն այցելել է Ստեփանավանի նորակառույց թիվ 3 դպրոց

#300իցմեկը՝ կառուցվել եւ շահագործման է հանձնվել Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 543 մլն դրամ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

SHANTNEWS

20:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP