Գազալցակայանների միջև մուտացիայի ենթարկված մրցակցություն է. Մկրտիչ Տիգրանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Գազալցակայանների միջև մուտացիայի ենթարկված մրցակցություն է. Մկրտիչ Տիգրանյան

16:25 05.02.2018

Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանը խոսել է գազի բալոնների պայթյունների պատճառների մասին, երկու հիմնական պատճառ աձանձնացնելով՝  գազալցակայաններում բարձր ճնշումով լցավորելը և գազաբալոնները փորձարկման չտանելը.

«Ամբողջ աշխարհում ընդունված ստանդարտներ են դրանք, որի հիման վրա էլ բալոններն են նախատեսվել, որ առավելագույնը 200 կգ սմ քառակուսի ճնշումն է պետք, ժողովրդի լեզվով ասած՝ 200 ատմասֆերը  պետք է պահանվի: Պետք է լցավորվի դրանից ոչ ավել բարձր ճնշմամբ», – ասել է Տիգրանյանը, հիշեցնելով, որ այդ և մյուս նորմատիվները սահմանվել են դեռ 2005 թվականին՝ կառավարության 2388N որոշմամբ:

Ինչ վերաբերում է երկրորդ պատճառին՝ գազաբալոնները, կարգով սահմանված, 2 տարին մեկ փորձարկման չտանելուն, դրանց ամրությունն չստուգելուն, ապա այստեղ այսպիսի վիճակագրական թվեր կան՝ ավտոմեքենաների վրա տեղադրված 400 հազար գազաբալոնների 2 տոկոսն է միայն սահմանված ժամկետներում փորձաքննություն անցնում ու դրանք հիմնականում մեծ ընկերություններին պատկանող ավտոմեքենաների գազաբալոններն են: 

Հարցին, թե ի վերջո ո՞վ իրավունք ունի ստուգելու, վարորդն ունի՞ գազաբալոնի որակի մասին ասող փաստաթուղթ, թե ոչ. «Էքսպերտ թեչ» ընկերության տնօրենը պատասխանել է, որ դա կարող են անել միայն գազալցակայանում: Կարգը հենց այդպես էլ սահմանում է՝ լիցքավորում կատարելուց առաջ լցակայանում պետք է  պահանջեն փաստաթուղթը և այն տեսնելուց ու համոզվելուց հետո միայն մեքենան լիցքավորել: Թե ինչու՞ չեն պահանջում հարցին, Տիգրանյանն այսպիսի պատասխան է տվել.

«Անվստահության մթնոլորտի պատճատով: Ինքը պարզ ասում է, որ եթե ես պահեմ 200-ը, գնալու է կողքի գազալցակայանը 220, 230 լցնի, էն մյուսում 250: Դա գաղտնիք չի, դա բոլորը գիտեն, որ իրականում էդպես է», – պարզաբանել է Տիգրանյանը, պնդելով, որ գազալցակայաններում ցանականում են պահպանել առավելագույնը 200 ճնշում լիցքավորելու կարգը, բայց անվստահության մթնոլորտն է, որ դա թույլ չի տալիս.

«Որ սարքավորումները 200 ճնշումից ավել չտան, դա զուտ տեխնիկական միջոցներով կարելի է կարգավորել: Մարդկային գործոնը հնարավոր է հանել,  բայց պահանջ, որ պետք է անպայման փորձարկված բալոնները լցավորեն, նույն տրամաբանությամբ չի գործում՝ եթե ես չանեմ, գնալու է հենա 200 մետր էն կողմ, կամ 500 մետր  էն կողմ ուրիշ գազալցակայն կա էնդեղ է անելու», – ասել է բանախոսը:

Տիգրանյանը հիշեցրել է, որ Հայաստանն գազալցակայանների ամենամեծ թիվն ունեցող երկիրն է: Հայատանում ավելի քան 500 հազար ավտոմեքենաներից 300 հազարը աշխատում են գազով: Գազալցակայաններն էլ մրցակցում են ոչ թե որակով գազ լիցքավորելով, այլ ավելի մեծ ճնշում տալով՞

«Մեզ մոտ մտուտացիայի ենթարկված մրցկացություն է», – ասել է Մկրտիչ Տիգրանյանը:

Հիշեցնենք նաև, որ  գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրենն իրավիճակից դուրս գալու միակ ելքը տեսնում է վերահսկամն գործառույթը ոստիկանությանը հանձնելով: Ըստ նրա, եթե ոստիկանությունը տեխանձնագրի նման վարորդից պահանջի նաև գազաբալոնի անվտանգ լինելու վերաբերյալ փոստաթուղթը, վարորդները ստիպված կլինեն ստուգման տանել իրենց ավտոմեքենաների գազաբալոնները, հնամաշները կխոտանվեն և դաշտ վերահսկելի կդառնա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

11:42 03.08.2025

Հուլիս ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 115 երեխա

2025 թվականի հուլիս ամսին Գեղարքունիքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական հիմնարկներում ծնվել է 115 երեխա, որից 68-ը՝ տղա, 47-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից: 115 երեխաներից 24-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 43-ը՝ Մարտունու ծննդատանը, 26-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում, 18-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում, 4-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։ ...

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

11:22 03.08.2025

Գյումրիում փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 2-ին, ժամը 20։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկի շքամուտքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել: Փրկարարները կանխել […] ...

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

11:08 03.08.2025

Թուրքիայում ուժեղ անձրևներից հեղեղվել են տներ, ստորգետնյա անցումներ

Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի քաղաքում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով տներ, աշխատավայրեր և ստորգետնյա անցումներ են հեղեղվել, հաղորդել է TRT Haber հեռուստաալիքը։ «Քաղաքի կենտրոնում երեկոյան ժամերին սկսված տեղատարափ անձրևը բացասաբար է ազդել առօրյա կյանքի և տրանսպորտի վրա։ Տեղատարափ անձրևի հետևանքով YSE և Ֆաթիհ ստորգետնյա անցումները լցվել են ջրով։ Անցորդների և փրկարարների օգնությամբ փրկվել են ստորգետնյա անցումում մնացած […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:59 03.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP