400 հազար գազաբալոնների 2 տոկոսն է միայն փորձարկվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

400 հազար գազաբալոնների 2 տոկոսն է միայն փորձարկվում

17:12 05.02.2018

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2017 թվականին ընդամենը 3400 գազաբալոն է փորձարկվել, որից 337-ը խոտանվել է: Հիշեցնենք, որ ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների թիվը գերազանցում է 400 հազարը, այսինքն՝ ընդհանուրի անգամ 2 տոկոսը փորձարկում չի անցնում: Բայց այստեղ նաև այլ խնդիր կա՝ ինչպե՞ս են կատարվում այդ փորձարկումները, արդյո՞ք կարելի է  վստահել դրանց պատասխաններին կամ որքանո՞վ համոզված լինել, որ փորձարկված բալոնը չի պայթի:

«Առաջ մեզ հրավիրում էին տեսնելու, թե ինչպես է դա արվում, բայց 3-4 տարի է՝ չեն հրավիրում»,  այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ փորձարկումներից մեկից հետո իր մոտ կասկած է առաջացել.

«Մի 4- 5 տարի առաջ էր գնացել էինք մի էդպիսի կառույց, ես հարց տվեցի տնօրենին, հարցրի, թե ինչքան է տևում գազաբալոնի փորձարկումը: Գիտեք, որ գազաբալոնը պետք է ապամոնտաժվի մեքենայի մեջից, գազը դատարկվի, դրվի ստենդի վրա, էնտեղ ջուր են լցնում, ճնշում են տալիս, խցիկ են մեջը մտցնում, վիզուալ ստուգում են՝ ներսում խախտումներ կա՞ն, թե՞ չկան: Ասացի՝ ինչքա՞ն է դա տևում, դե, ասում է՝ 1.5-2 ժամ կտևի: Արդեն զգացվեց, որ դա ձևական բնույթ է կրում»:

Ըստ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահի՝ ինքը շատ է լսել այնպիսի դեպքերի մասին, երբ վարորդները գնում են, գումարը տալիս ու առանց փորձաքննություն անցնելու գազաբալոնի համար վկայագիր ստանում: Հենց դրա համար էլ պայթյունների թիվը տարեցտարի ավելանում է:

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանն էլ իր հերթին նշել է, թե իր լաբորատորիայում 1 գազաբալոնի փորձարկումը տևում է միջինը 1 ժամ կամ 1 ժամ 10 րոպե.

«Որ ասել են՝ 2 ժամում են փորձարկում, պարոն Չիլինգարյան, կարող է ստենդների հարց է: Իմը գործարանային ստենդ է և նորմալ է»,- հավելել է նա:

 Ի դեպ, մեկ գազաբալոնի փորձարկման արժեքը կազմում է 10-15.000 դրամ: Ըստ N 2388 որոշման՝ գազաբալոնները պետք է փորձաքննություն անցնեն 2 տարին մեկ անգամ: 

«Եթե ՃՈ-ի վրա կոնկրետ հանձնարարական չլինի, որ ստուգեն, այս պատկերը շարունակվելու է»,- ասել է Մկրտիչ Տիգրանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համարում, որ ՃՈ-ն տեխանձնագրերի նման ստուգի նաև գազաբալոնի վկայագրի առկայությունը և չունենալու պարագայում վարորդին տուգանի:

«Որովհետև լծակ սրա համար չկա: Պետք է վարչական իրավախախտումների մասին օրենքում ավելացվի նման տույժ: Ամբողջ աշխարհում դա ընդունված է: Սա անվտանգության խնդիր է, ավելի շատ հասարակական բնույթ է կրում: Աստված չանի, երբ դեպքը պատահում է, 25-30 մետր շառավղով ավերածություն է լինում»,- ասել է Տիգրանյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

17:24 02.05.2025

Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացուն

Մայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

17:18 02.05.2025

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետ

Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

17:10 02.05.2025

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Մայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

17:00 02.05.2025

38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

16:53 02.05.2025

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

16:45 02.05.2025

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի ելույթը` Հայաստանի զեկույցի դիտարկմանը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթ է ունեցել Համընդհանուր պարբերական դիտարկման աշխատանքային խմբի 49-րդ հանդիպման շրջանակներում Հայաստանի զեկույցի դիտարկմանը: «Պարո՛ն նախագահ, Հարգելի՛ պատվիրակներ, Ինձ համար մեծ պատիվ և պատասխանատվություն է գլխավորել Հայաստանի պատվիրակությունը Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանում։ Մենք գնահատում ենք այս հնարավորությունը՝ անդրադառնալու մեր առաջընթացին և ներկայացնելու ապագա առաջնահերթությունները կառուցողական ներգրավվածության ոգով։ Մենք […] ...

BACK_TO_TOP