21:11 13.07.2018
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վերջին շրջանում տարածված բողոքներին՝ ճանապարհային երթևեկության խախտումների և ՃՈ անգործության վերաբերյալ.
«Վերջին շրջանում մի քանի օգտատերեր բողոքում են մայրաքաղաքում և հանրապետության ճանապարհներին երթևեկության վիճակից և որպես «մեղավորի» նշում ճանապարհային ոստիկանների պասիվությունը։ Հարգելի քաղաքացիներ, ճանապարհային ոստիկանները ներողամիտ չեն կանոնները կոպիտ խախտողների նկատմամբ, սակայն պետք է հիշել, որ երթևեկության մշակույթը բացառապես պատժիչ գործողություններով հնարավոր չէ բարձրացնել։ Խնդիրը կլուծվի, երբ երթևեկության ցանկացած մասնակից կգիտակցի իր անձնական պատասխանատվությունն այդ մշակույթի ձևավորման գործում։ Իսկ աշխատանքի չափորոշիչ են նաև փաստական և վիճակագրական տվյալները։
Հուլիսի 2-ից 12-ը մայրաքաղաքում ՃՈ-ն իրականացրել է ծանրաբեռնված ծառայություն: Ճանապարհային ոստիկանության Երևանը սպասարկող գումարտակն անցած 10 օրում իրականացրել է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ շուրջօրյա ծանրաբեռնված ծառայություն: Հուլիսի 2-ից 12-ը, ճանապարհային ոստիկանները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ 985 արձանագրություն, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 182 տրանսպորտային միջոց: Դրանցից 38-ի վարորդները եղել են ոչ սթափ վիճակում:
Ճանապարհային ոստիկանության ավտոքարշակը, չթույլատրված վայրերում կայանելու համար, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 128 մեքենա:
Բացի այս, հայտնաբերվել են այլ վարորդների նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորող և միտումնավոր խախտումներ կատարող վարորդներ, հատուկ և գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող, առանց համարանիշի կամ որևէ առարկայով այն փակված մեքենաներ:
Ճանապարհային ոստիկանների ուշադրության կենտրոնում են եղել նաև բարձր ձայնով երթևեկելու համար վերասարքավորած խլացուցիչներով մեքենաների վարորդները, նաև գերհզոր ձայնով երթևեկող մոտոցիկլետները: Բացատրական աշխատանք է իրականացվել նաև հետոիտների շրջանում: Նրանք հիմնականում զգուշացվել են: Մայրաքաղաքում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի 70 կարգախմբերը, բացի զորակոչին կամ այլ զանգվածային միջոցառումներին իրականացրած ծառայություններից, օրը 3 անգամ, պիկ ժամերին, հատուկ ծառայություն են կատարել բանուկ խաչմերուկներում՝ կանոնակարգելով երթևեկությունը:
Ներկայացվածը միայն Երևանը սպասարկող գումարտակի ու միայն վերջին 10 օրերի ծառայության մասին էր: Նույն ծանրաբեռնվածությամբ ճանապարհային ոստիկանները ծառայություն են իրականացրել նաև մարզերում:
Եվս մեկ անգամ հորդորում ենք բոլոր վարորդներին՝ պահպանել երթևեկության կանոնները: Ճանապարհային ոստիկանությունը խախտումներ կատարող վարորդներին հայտնաբերելու հարցում հետևողական է»:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...