Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաև Վլադիմիր Գասպարյանը․ «Հրապարակ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.81
  • 443.97
WEATHER
+31.09 oC

Ծառուկյանը դուրս է եկել Օսիպյանի դեմ. պայքարին միացել է նաև Վլադիմիր Գասպարյանը․ «Հրապարակ»

10:59 14.07.2018

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք օրեր առաջ գրել էինք, որ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանին ձերբակալելուց առաջ, երբ ոստիկանությունը մտել է «Շանգրի Լա»՝ բոլորին պառկեցրել գետնին և սկսել Էդոյին փնտրել, որն այդ պահին եղել է իր տանը, Ծառուկյանը զանգահարել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ասել՝ «առավոտը Էդոն կգա քո մոտ», ինչին Օսիպյանը պատասխանել է. «Ոչ, հենց հիմա»:

Այդ պահից սկսած՝ Գագիկ Ծառուկյանի և ոստիկանապետի հարաբերությունները խիստ սրվել են, և Ծառուկյանը ոչ այնքան իշխանության դեմ է տրամադրվել, որքան կոնկրետ Օսիպյանի ու նրա շրջապատի։ «Մուլտի գրուպ»-ում խոսում են, որ Ծառուկյանը «սա սենց չի թողնի՝ Էդոն իր ամենամոտ մարդն ա, վրեժ կլուծի»։

Այս գործընթացին նպաստել է նաև վերջերս ԲՀԿ-ն համալրած «ծանր հրետանին»՝ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Հրանտ Եպիսկոպոսյանը, ով կոորդինացնում է «Մուլտի գրուպի» անվտանգության աշխատանքները։

Այդ պահից սկսած՝ ակտիվ գործողություններ են սկսել իրականացվել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ կապված են Վալերի Օսիպյանի հետ:

Այդ թվում՝ ՊԵԿ օպերատիվ վարչության պետ Կարեն Կարապետյանի դեմ, որի նշանակումը ոչ միանշանակ ընդունվեց մամուլում, և որի նկատմամբ այսօր ծառայողական քննություն է ընթանում:

Ի դեպ, ըստ լուրերի, Վալերի Օսիպյանի դեմ պայքարին միացել է նաև նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիմը:

Հիշեցնենք, որ ևս մեկ ծառայողական քննություն էլ իրականացվում է ոստիկանությունում: Այստեղ էլ «գլխավոր հերոսը» Վ. Գասպարյանի եղբորորդին է: Այս ամենը վկայում է, որ նախընտրական պայքարը մտնում է ակտիվ փուլ, որտեղ օգտագործվելու են բոլոր հին ու նոր կոմպրոմատներն ու «մուտիլովկաները»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

11:15 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը խոսել է Ուկրաինային զենքի մատակարարման սահմանափակման մասին

Զենքի քանակը, որը Ուկրաինան կարող է ստանալ Միացյալ Նահանգներից՝ Վաշինգտոնի եվրոպական դաշնակիցների միջոցով գնումների շրջանակներում, սահմանափակ է, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ «Այո, իհարկե, այն գոյություն ունի», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում, երբ հարցրել են, թե արդյոք կա սահմանափակում այն զենքի քանակի վերաբերյալ, որը Միացյալ Նահանգները պատրաստ է տրամադրել Կիևին։ […] ...

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

11:08 05.08.2025

Անձինք բժշկական կենտրոնից հափշտակել են վճարային տերմինալը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հունիսի 21-ին երկու անձ խմբի կազմում ապօրինի մուտք գործելով Լոռու մարզում գտնվող բժշկական կենտրոն՝ վերցրել են վճարային տերմինալը՝ 447 հզր 700 ՀՀ դրամ գումարով և դուրս եկել հիվանդանոցից: Հերթապահ բուժքույրը նրանց հետևից […] ...

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

11:02 05.08.2025

Փոքր Մանթաշ գյուղում հայտնաբերվել է կանեփի 211 թուփ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 55-ամյա տղամարդը բակում աճեցրել է կանեփ: Արթիկի և Անիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ ոստիկանների տեղեկությունը ստուգվեց հուլիսի 29-ին: Զննությամբ 55-ամյա տղամարդու բակում հայտնաբերվեց կանեփի 211 ցողուն: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: ...

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ Politico

10:55 05.08.2025

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ․ Politico

ԵՄ-ն պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ՝ Ուկրաինայի հակամարտությանը ենթադրաբար աջակցելու համար, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով եվրոպացի դիվանագետի։ «Բրյուսելը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել Չինաստանի դեմ ՝ Ուկրաինայում հակամարտությանն աջակցելու նրա դերի համար», – ասվում է հրապարակման մեջ։ ԵՄ դիվանագետը հրատարակությանը հայտնել է, որ Բրյուսելը կփորձի պատժամիջոցներ կիրառել օգոստոսից հետո։ ...

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

10:50 05.08.2025

Ինչպես դիմակայել շոգին․ ԱՆ խորհուրդները

Այս օրերին օդի բարձր ջերմային ֆոնին, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությանը դիմակայելու, օրգանիզմի գերտաքացումը մեղմելու, կանխելու նպատակով Առողջապահության նախարարությունհը խորհուրդ է տալիս հետևել մի քանի պարզ կանոնի: Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 11:00-17:00-ի ժամակահատվածում: Կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ: Օգտագործել SPF 50 և […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»

10:43 05.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պատժամիջոցները համարում է ուկրաինական հակամարտության կարգավորման «ակնհայտ քայլ»

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը կարծիք է հայտնել, որ ռուսական նավթի գնորդների նկատմամբ երկրորդական պատժամիջոցները «ակնհայտ քայլ» են ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար։ «Իհարկե, խնդրի համար մարտադաշտային լուծում չի կարող լինել. դիվանագիտությունը միակ լուծումն է։ Եվ նախագահ Թրամփը ստեղծում է պայմաններ, որպեսզի Ռուսաստանը նստի բանակցությունների սեղանի շուրջ», – ասել է նա Bloomberg-ին տված հարցազրույցում։ […] ...

BACK_TO_TOP