14:00 03.09.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Վլադիվոստոկում ընթացող 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին։
Համաժողովի շրջանակում անցկացվող «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որը վերաբերել է Հայաստանում ներդրումների խրախուսման և պաշտպանության արդյունավետ պայմանների ստեղծման գործընթացներում իրավապահ մարմինների դերակատարմանը։
ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է համաժողովին Հայաստանի մասնակցությունը՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական սերտ կապերը, ապրանքաշրջանառության մեծ ծավալները և հայկական կողմի շահագրգռությունը մեր երկրում արտերկրյա ներդրումների ներգրավման հարցում, ինչի առումով նմանատիպ ֆորումները ծառայում են որպես նպաստավոր հարթակ՝ Հայաստանում ներդրումային միջավայրի և դրա բարելավման միջոցառումների ներկայացման համար։
Արթուր Դավթյանը նշել է, որ ներդրումների խթանումն ու իրավական պաշտպանությունը Հայաստանի հիմնական առաջնահերթություններից է, որոնց համար ստեղծված են բավարար օրենսդրական ինստիտուցիոնալ պայմաններ։ Այդ համատեքստում իրավապահ մարմիններին վերապահված է իրենց նպատակային գործունեությամբ պոտենցիալ ներդրողների, գործարարների մոտ արդարության, արդարադատության և պաշտպանվածության համոզմունք արմատավորելու առաքելությունը, այդ կերպ վստահության մթնոլորտի ձևավորմանը նպաստելը։
Արթուր Դավթյանն ընդհանուր գծերով ներկայացրել է Հայաստանում գործող ներդրումների պաշտպանությանը միտված իրավական-օրենսդրական բազան, որը տարիների ընթացքում առավել ինստիտուցիոնալ բնույթ է ստացել՝ ընդգրկելով պետություն-մասնավոր համագործակցության իրավական հարաբերությունների օրենսդրական կարգավորումը և նպատակ ունենալով խթանել երկրում ներդրումների պաշտպանության համապատասխան ենթակառուցվածքների բարելավումը, ստեղծել բարենպաստ միջավայր՝ միջազգային լավագույն փորձին համահունչ Հայաստանում պետություն-մասնավոր գործընկերության հաջող ծրագրերի իրականացման, խթանման և կառավարման համար:
ՀՀ գլխավոր դատախազը ներդրումների խթանման և ներդրողների իրավունքների ու բնականոն գործունեության պաշտպանության առումով ՀՀ իրավապահ մարմինների, այդ թվում նաև դատախազության դերը կարևորել է առաջին հերթին կառուպցիայի դեմ պայքարի առումով՝ առանձնացնելով երկրում իրականացվող համակարգային հակակոռուպցիոն բարեփոխումները՝ որպես պետական մարմինների, պաշտոնատար անձանց կողմից ներդրողների գործունեությանը վարչական կամ որևէ այլ ապօրինի, հանցավոր ներազդեցության, միջամտության բացառման, ինչպես նաև նման դեպքերում մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելության գործուն երաշխիքների ապահովման միջոց։
Կարևորվել է նաև տնտեսական հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացումը, քրեական օրենսգրում վերջին տարիներին կատարվող բազմաթիվ փոփոխությունները, որոնք միտված են հանցակազմերի պարզեցմանը և որոշակիության ապահովմանը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտների համար հնարավորինս կանխատեսելի դարձնեն իրենց արաքները, և թույլ տան գնահատելու իրենց հետ առնչություն ունեցող այլ շրջանակների առերևույթ հանցավոր վարքագիծը՝ որպես հանցագործություններից պաշտպանվելու միջոց։
Նշված քննարկումից հետո ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ համաժողովի պլենար նիստին։
17:05 02.07.2025
Վթարային ջրանջատում՝ Սյունիքի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 09:00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Գորիս քաղաքի և Իշխանասար, Սառնակունք, Սպանդարյան, Հացավան, Աշոտավան, Շաքի, Խոտ, Հարժիս, Քարահունջ, Հարթաշեն, Շինուհայր, Արավուս, Քարաշեն, Տեղ, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և […] ...
17:00 02.07.2025
Տրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցեՏրանսպորտի արտոնությունից օգտվող քաղաքացիների ծննդյան ակտային գրանցումների թվայնացման համար գործարկվել է նոր էլեկտրոնային հասցե՝ [email protected]: «Խնդրում ենք թվայնացման ենթակա ծննդյան վկայականներն ուղարկել վերոնշյալ հասցեով»,-նշված է արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ: ...
16:53 02.07.2025
UFC-ի դասակարգման աղյուսակը անկախ քաշային կարգիցUFC-ի թեթև քաշային կարգի նորընծա չեմպիոն Իլյա Տոպուրիան դարձել է PFP-ի՝ անկախ քաշային կարգից դասակարգման աղյուսակի առաջատար։ Այս մասին տեղեկացնում է լիգայի մամուլի ծառայությունը։ Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը 13-րդ տեղում է, Իսլամ Մախաչևը նահանջել է երկրորդ տեղ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է վրացի Մերաբ Դվալիշվիլին։ ...
16:45 02.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանըՀուլիսի 2-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բազմակողմ առևտրային համակարգի պահպանում և գիտության, տեխնոլոգիաների ու նորարարության ներուժի օգտագործում» խորագրով քննարկմանը։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությունն է հրավիրել միջազգային առևտրային համակարգի առջև ծառացած մարտահրավերներին` ընդգծելով դրանց բացասական ազդեցությունը հատկապես դեպի ծով […] ...
16:37 02.07.2025
Մարդու առևանգում և ֆիզիկական ներգործություն. քրեական ոստիկանները ձերբակալել են երկու անձիՀունիսի 28-ին 46-ամյա մի կին Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում տվել է հաղորդում, որ նախորդ օրը` ուշ երեկոյան, մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտայում իրեն և ամուսնուն են մոտեցել երկու ծանոթ և երկու անծանոթ անձինք, գումարային հարցերի շուրջ վիճաբանել ամուսնու հետ, մեկը նաև հարվածել է ամուսնուն: Որոշ ժամանակ անց ամուսինը նստել է մեքենան և նրանց հետ մեկնել […] ...
16:32 02.07.2025
Վարչապետն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի ՈւեյրինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Տրաֆիգուրա» ընկերության նախագահ Ջերեմի Ուեյրին: Զրուցակիցները քննարկել են հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությանը և ընկերության կողմից մեր երկրում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններին վերաբերող հարցեր: Ջերեմի Ուեյրը մանրամասներ է ներկայացրել աշխարհի տարբեր երկրներում «Տիաֆիգուրա» ընկերության գործունեության վերաբերյալ և ընդգծել իրենց շահագրգռվածությունը՝ Հայաստանում ևս ծրագրեր իրականացնելու գործում: Վարչապետ Փաշինյանը կարևորել է երկխոսության և քննարկումների […] ...