Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղի դպրոցը նոր ուսումնական տարում մնացել է առանց աշակերտի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.89 oC

Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղի դպրոցը նոր ուսումնական տարում մնացել է առանց աշակերտի

17:43 04.09.2021

Այս տարի մարզի 5 դպրոցներում առաջին դասարաններ չեն բացվել, իսկ Ամասիայի տարածաշրջանի Շաղիկ գյուղի միջնակարգ դպրոցն այս ուսումնական տարում մնացել է առանց աշակերտի։ 1-12 -րդ  դասարաններում ոչ մի աշակերտ չեն  ընդունել։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետ Հրայր Կարապետյանը։

«Այս տարի բոլոր գյուղերում դպրոցները բնականոն հունով, օգոստոսի 31-ին, դիմավորեցին նոր ուսումնական տարին՝ բացառությամբ հինգ դպրոցների, որոնք առաջին դասարանցիներ, ցավոք, չկարողացան ընդունել՝ բնակչության սակավ թիվ  լինելու և ծնելիության ցածր մակարդակով պայմանավորված։ Մեկ դպրոց էլ ընդհանրապես աշակերտ չունեցավ։ Դա Շաղիկ գյուղն էր, պետք է ունենային մեկ աշակերտ, բայց բնակության վայրի փոփոխությամբ պայմանավորված՝ այդ դպրոցում չկարողացանք սեպտեմբերի 1-ին դիմավորել նոր ուսումնական տարին, հիմա Շաղիկի դպրոցում ոչ մի աշակերտ չկա»,- նշել է  Հրայր Կարապետյանը։

Ըստ մարզպետարանի պատասխանատուի ,Շաղիկի միջնակարգ դպրոցում աշխատակազմի թվաքանակը փոքր էր և այժմ քննարկվում են այն հնարավորություններ, թե  այդ փոքրաթիվ  աշխատակազմին աշխատանքով ապահովելու  խնդիրը ինչպես է  լուծվելու ։Քննարկվում է նաև հարևան գյուղերի դպրոցներում աշխատանքի տեղավորելու տարբերակը։

Իսկ ինչ վերաբերում է  մարզի 162 դպրոցների աշակերտական թվակազմին,  մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը նշել է, որ  Շիրակի մարզի դպրոցներում վերջին տարիներին  նկատվում է աշակերտների թվի աճ։ Ըստ  պատասխանատուի, այդ թվաճը ավելի նկատելի կլիներ, եթե  սահմանամերձ ու բարձր լեռնային գյուղերից բնակչության ներքին  տեղաշարժ և արտագաղթ չլիներ։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

08:02 04.08.2025

ՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 4-ին, ժամը 00:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին բախվել են «VAZ» և «Hyundai» մակնիշների ավտոմեքենաները։ Փրկարարները հոսանքազրկել […] ...

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

BACK_TO_TOP