Մասնագետների խնդիր ունեցող դպրոցների համար  առարկաների դասերը կանցկացվեն հեռավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+24.89 oC

Մասնագետների խնդիր ունեցող դպրոցների համար  առարկաների դասերը կանցկացվեն հեռավար

18:43 04.09.2021

Շիրակի մարզի  բարձր լեռնային ու սահմանամերձ գյուղական  համայնքների դպրոցներում մասնագետների  համալրումը շարունակում է մնալ  կարևոր ու անլուծելի խնդիրներից մեկը։ Հեռավորության, կեցության ու տրանսպորտային խնդիրների պատճառով շատ  մանկավարժներ հրաժարվում են այդ գյուղերում աշխատել, անգամ հայտարարված թափուր տեղերի մրցույթներին չեն մասնակցում։

«Այս պահին  և նախորդ 2-3 տարիների ընթացքում  խնդիր են ունեցել  ինֆորմատիկա առարկայի  դասավանդման մասով։ Սա էլ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ ունի, հիմնականում ժամաքանակի քիչ լինելն է խնդիրը։ Յուրաքանչյուր դպրոցում ինֆորմատիկայի դասաժամերը ուսումնական պլանով մեկ դասաժամ է  հատկացված, ընդհանուր 6-7 ժամի համար քչերն են համաձայնվում մասնակցել մրցույթների  և անցնելու դեպքում նաև աշխատել դպրոցներում։ Ունենք նաև խնդիր  բնագիտական առարկաների մասով, բայց առաջիկայում մենք  որոշակի համալրումներ այդ առարկաների մասով կկարողանանք կատարել»,-Shantnews.am-ի հետ զրույցում նշել է Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի  վարչության պետ Հրայր Կարապետյանը։

 

Ըստ վարչության պետի, մասնագետների խնդիր ունեցող դպրոցներում  այս տարվանից կանցկացվեն հեռավար կենտրոնացված դասեր, ինչը նորույթ է և միտված է դպրոցներում  չդասավանդվող  առարկաների  բացը լրացնելուն։
«Ցավոք, պետք է նշեմ, որ գյուղական համայնքներում գրեթե բոլոր  առարկաներից մասնագետների պակասի խնդիր ունենք։ Այս պահին արդեն նախարարությունը ձեռնարկել է  քայլեր, ըստ որի, այն առարկաները, որոնք չունեն մասնագետներ, միանում են  հեռավար ուսուցում անցկացնելու համար ստեղծված  ինտերնետային տիրույթին, որտեղ մասնագետները միաժամանակ մի քանի դպրոցների հետ կարող են անցկացնել  հեռավար ուսուցում։ Մենք արդեն շրջաբերականները ստացել ենք»,- նշել  է Հրայր Կարապետյանը։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP