Թումանյան համայնքը մերժում է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը․ «Թունելի համար 30 տուն պետք է քանդվի» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Թումանյան համայնքը մերժում է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը․ «Թունելի համար 30 տուն պետք է քանդվի»

22:44 14.07.2018

Լոռու մարզի Թումանյան համայնքի ավագանին հուլիսի 12-ի նիստին որոշում է կայացրել գրությամբ դիմել ՀՀ կառավարությանը` դադարեցնելու «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Համայնքապետ Լևոն Զավարյանն արդեն հաստատել է ավագանու որոշումը, հաղորդում է «ԷկոԼուրը»:

«Շնող» ՀԷԿ-ի գլխամասը նախատեսվում է կառուցել Դեբեդ գետի վրա, իսկ կայանը ունենալու է 22 կմ երկարությամբ ջրատար թունել՝ միջանցիկ ամբարտակով, օգտագործելու է Դեբեդ և Մարց գետերի հիդրոէներգետիկ պաշարները։

«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Զավարյանը պնդեց, որ ՀԷԿ-ի կառուցումից ամենաշատ վնասը կրելու է հենց Թումանյան համայնքը: «ՀԷԿ-ի թունելն անցնելու է մեր համայնքի տարածքով, այդ թունելի համար 30 տուն պետք է քանդվի, կփակվի ճանապարհն այդ հատվածում: Բացի այդ, մեր տարածքի ամբողջ էկոհամակարգն այդ գետն է ապահովում: Կոչնչանա մեր ձորի բնությունը, անտառը, պետք է այս ժողովուրդը քարերի մեջ ապրի՞: Ասում են 30 տոկոս ջուր են թողնելու գետում: Մենք Մարց գետի օրինակով տեսել ենք` ինչպես են ՀԷԿ-երը չորացնում գետը: Ես էլ եմ դեմ, ավագանին էլ, մեր բոլոր բնակիչներն էլ»,-ասաց Թումանյանի համայնքապետը:

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին էլ Ալավերդու ավագանին էր որոշում կայացրել միաձայն կողմ քվեարկել «Շնող» ՀԷԿ-ի ծրագիրը դադարեցման մասին ՀՀ վարչապետին ուղղված ուղերձին:

Հուլիսի 10-ից 12-ը ի պաշտպանություն Դեբեդ գետի՝ տեղացիները քայլերթ են անցկացրել Թումանյանից մինչև Ախթալա: Ալավերդու ավագանու անդամ Հարութ Ձավարյանը «ԷկոԼուր»-ին ասաց, որ քայլերթի նպատակն էր իրազեկել Դեբեդի շրջակայքի բնակիչներին «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի ռիսկերի մասին: «Մենք խորհրդակցել ենք մասնագետների հետ և եկել եզրակացության, որ ՀԷԿ-ի կառուցման դեպքում կորցնում ենք 3000 հեկտար անտառ: Ալավերդիում տուրիզմի զարգացման հեռանկարները հօդս կցնդեն», – ասաց Հարութ Ձավարյանը: Նա հայտնեց, որ համայնքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ, ով ևս բացասական դիրքորոշում է հայտնել «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրի վերաբերյալ:

Ըստ ՀՀ հիդրոէներգետիկայի զարգացման հայեցակարգի` «Շնող» ՀԷԿ-ը պետք է շահագործման մեջ մտնի 2023 թ-ից` ապահովելով 75 ՄՎտ հզորություն: «Շնող» ՀԷԿ-ի ծրագրի իրականացման արժեքը գնահատվում է մոտ 150-190 միլիոն ԱՄՆ դոլար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP