Արարատի մարզում մի շարք «սգո սրահներ» շահագործվում են օրենսդրության պահանջների խախտմամբ. մարզի դատախազը գրություն է հասցեագրել մարզպետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+25.09 oC

Արարատի մարզում մի շարք «սգո սրահներ» շահագործվում են օրենսդրության պահանջների խախտմամբ. մարզի դատախազը գրություն է հասցեագրել մարզպետին

15:07 10.09.2021

Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն: Պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության հիման վրա մի քաղաքացու կողմից համայնքի բնակելի տների անմիջական հարևանությամբ կառուցվում է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու համար շինություն՝ «սգո սրահ»։
Այդ հանգամանքն առաջացրել է տվյալ թաղամասի բնակչության դժգոհությունը՝ պայմանավորված նրանով, որ սրահում նախատեսվող ծիսակատարությունները, դրանց մասնակցելու համար հաճախակի փողոց ժամանողների ենթադրվող մեծաքանակությունը և հոգեբանական, տրամաբանական մի շարք այլ գործոններ կարող են խաթարել բնակչության բնականոն կյանքը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Արարատի մարզի Նորաբաց համայնքի ղեկավարի և ավագանու կողմից չեն կատարվել «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները, որի համաձայն՝ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանում է համայնքի ավագանին:
Այսինքն առկա է օրենսդրական իմպերատիվ պահանջ՝ «սգո սրահների» կառուցման համար համայնքի ավագանու կողմից պարտադիր ընդունելու նման ծառայություններ մատուցելու համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ նախատեսելով նորմատիվ իրավական ակտ՝ հաշվի առնելով նաև, որ թե՛ «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքով, և թե՛ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով սահմանված են նույնանման կարգավորումներ, որոնց նպատակը բնակչության հոգեկան առողջության պահպանումն ու մշակութային կյանքի կազմակերպումն են, որոնք համայնքի պարտադիր խնդիրներ են։
Ըստ ուսումնասիրության շրջանակներում ՀՀ քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից տրված պարզաբանման՝ համայնքի ղեկավարը չի կարող տալ քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու կամ իրականացնելու թույլտվություն՝ առանց ավագանու կողմից սահմանափակումներ նախատեսող նորմատիվ իրավական ակտի ընդունման։
Ուսումնասիրության ընթացքում հարցում է կատարվել Արարատի մարզպետարան՝ պարզելու համար՝ արդյո՞ք մարզի մյուս համայնքներում ևս ավագանիների կողմից պահպանվել են նշված օրենքի պահանջները։ Ստացված պատասխան գրության և կից տրամադրված տեղեկատվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ մարզում կան բազմաթիվ համայնքներ, որոնց ավագանիները մինչ օրս չեն սահմանել քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ մատուցելու համար շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումներ: Վերջինս ոչ միայն օրենքի պահանջի խախտում է, այլև պարարտ հող է ստեղծում հետագայում նաև այլ համայնքներում նմանօրինակ իրավիճակների առաջացման համար և հղի է կոռուպցիոն ռիսկերով։
Ելնելով ուսումնասիրության արդյունքներից և հիմք ընդունելով Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների դիմումը՝ հավաքված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու և պաշտոնատար անձանց գործողություններին իրավական գնահատական տալու համար։
Բացի դրանից՝  ՀՀ Արարատի մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել Արարատի մարզպետին՝ հաշվի առնելով հարցի զգայունությունը՝ ձեռնարկելու գործուն միջոցներ Արարատի մարզի համայնքների ավագանիների կողմից օրենքի պահանջները կատարելու, հետագայում նմանատիպ դրսևորումները բացառելու ուղղությամբ։
Նկատի ունենալով, որ նմանատիպ խնդիրները կարող են ավելի տարածական լինել՝ ՀՀ դատախազությունը համապատասխան ուսումնասիրություններ կնախաձեռնի նաև հանրապետության մյուս մարզերի համայնքների կտրվածքով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

12:45 01.07.2025

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հայտարարել են ընտրությունները բոյկոտելու մասին

Վրաստանի ութ ընդդիմադիր կուսակցություններ հրաժարվել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Կուսակցությունների ներկայացուցիչների բոյկոտի մասին հայտարարությունը հրապարակվել է երկուշաբթի երեկոյան՝ հունիսի 30-ին, 1TV հեռուստաալիքով,հայտնում է Դոյչէ Վելլեն: Կուսակցությունները հայտարարել են, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համարում են «անօրինական ռեժիմի օրինականացում» և խոստացել են շարունակել դիմադրությունը՝ «օլիգարխիկ համակարգը» վերացնելու համար: Ութ ընդդիմադիր կուսակցությունների հայտարարությունը հանրությանը ներկայացրեց […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

12:40 01.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 1-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ: ...

«Նոան» մարզական հավաքն  Ավստրիայում ավարտել է հաղթանակով

12:26 01.07.2025

«Նոան» մարզական հավաքն Ավստրիայում ավարտել է հաղթանակով

Պրեմիեր լիգայի չեմպիոն «Նոան» Ավստրիայի մարզական հավաքն ավարտել է հաղթանակով: Հայաստանի գավաթակիրը չորրորդ ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթել է Սերբիայի ուժեղագույն լիգան ներկայացնող «Ժելեզնիչար Պանչևոյին»: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել ֆրանսիացի Վիրջիլ Պինսոնն ու 18-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը: «Նոան» նախորդ երեք խաղերում ևս հաղթել էր: ...

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

12:21 01.07.2025

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով․ Փաշինյան

2025թ. 1-ին կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը ծրագրվածի նկատմամբ գերակատարվել են 6.5 մլրդ դրամով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետական բյուջե են մուտքագրվել 1 տրիլիոն 356 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա 1-ին կիսամյակի համեմատ ավել են 14․2 տոկոսով կամ 168.4 միլիարդ դրամով։ Շնորհակալություն […] ...

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

12:17 01.07.2025

Այգում կանեփ կար, նկուղում` թմրանյութ. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները ստացել էին հավաստի տեղեկություն, որ աշտարակցի 54-ամյա մի տղամարդ այգում աճեցնում է կանեփ և ապօրինի պահում թմրանյութ: Հունիսի 27-ին տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում զննվեց Աշտարակի Թամազյան փողոցում գտնվող նրա բնակության վայրը: Այգում հայտնաբերվեց կանեփի 14 բույս, իսկ նկուղում` պոլիէթիլենային տոպրակ, […] ...

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

12:02 01.07.2025

Սուրեն Պապիկյանը հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ

Հուլիսի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է արտերկրում հավատարմագրված ՀՀ ռազմական կցորդների հետ: Ռազմական կցորդները նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքի արդյունքները, անդրադարձել պաշտպանության ոլորտում համագործակցության ընթացքին, զարգացումներին և խնդիրներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ռազմական կցորդներին ներկայացրել է ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ամփոփել հավաքի արդյունքները՝ տալով համապատասխան հանձնարարականներ։ ...

BACK_TO_TOP