21:52 11.09.2021
Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտաաան հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի քույր մարզ Հարգիտայում՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր առցանց կոնֆերանս: Վերջինս կազմակերպվե էր Հարգիտայում արդեն 11-րդ անգամ անցկացվող Հայկական օրերի շրջանակներում:
Կոնֆերանսին Լոռու մարզպետարանը ներկայացնում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը։
Կոնֆերանսի մասնակիցներին իր ողջույնի խոսքը հղեց Գոռ Ասրյանը: Կարևորելով Հարգիտայի և Լոռու մարզի համագործակցությունը, որը սկիզբ է առել 2017թ.-ից՝ մարզպետի տեղակալը հույս հայտնեց, որ ջերմ բարեկամությունն ավելի գործնական հարթակ կտեղափոխվի և գործուն քայլեր կձեռնարկվեն համատեղ փոխշահավետ ծրագրերի իրականացման ուղղությամբ:
«Ողջ աշխարհին համակած համավարակը, ապա նաև նախորդ տարի մեզ պարտադրված 44-օրյա դաժան պատերազմը, խաթարեցին մեր առօրյան: Հայ ժողովուրդը, սակայն տոկուն է, ստեղծարար և խաղաղասեր: Մենք կրկին ոտքի կկանգնենք, կուղղենք մեր մեջքը՝ արագ կերպով կրկին բռնելով զարգացման ուղի և մեզ համար շատ կարևոր է ձեր աջակցությունը»,- ասաց Գոռ Ասրյանը:
Կոնֆերանսի ընթացքում հնչեց նաև մարզպետ Արամ Խաչատրյանի տեսաուղերձը.
«Համոզված եմ, որ մեր երկու բարեկամ մարզերի միջև ձևավորված փոխգործակցությունը երկար կշարունակվի, տարիների ընթացքում ավելի ու ավելի կամրապնդվի՝ իր նպաստը բերելով Հարգիտայի և Լոռու տնտեսական ու մշակութային կապերի ամրապնդմանը:
Թեև այսօր այս կոնֆերանսը առցանց է կազմակերպվում, և կենդանի շփումների հնարավորություն հարգելի պատճառներով չկա, սակայն դա չի խանգարում մեզ հոգով և սրտով ձեզ հետ լինելու ու փոխանցելու մեր ջերմագին ողջույնները»,- մասնավորապես նշված էր ուղերձում:
Այնուհետ կոնֆերանսի մասնակիցներին ներկայացվեց Լոռու մարզի տնտեսության զարգացման հեռանկարները և զբոսաշրջային պոտենցիալը ներկայացնող տեսաֆիլմ:
Արփինե Մատինյանը և Հասմիկ Մկրտչյանը նույնպես, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին և ընձեռված հնարավորությունը՝ ներկայացրեցին փոխգործակցության հնարավոր ուղղությունները համապատասխանաբար կրթական ու մշակութային տարբեր ծրագրերի, ինչպես նաև արդյունաբերության տարբեր ճյուղերի և զբոսարջության ծրագրերի իրականացման տիրույթում:
Կոնֆերանսին Լոռու մարզից մասնակցում էին նաև Վանաձորի տեխնոլոգիական կետրոնի, ՔՈԱՖ ՍՄԱԹ կենտրոնի ներկայացուցիչները, Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը: Ինչպես հայտնի է, Ալավերդին և Հարգիտայի Գերոգենի համայնքը հանդիսանում են քույր քաղաքներ:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...