Մոսկվան ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն կմատակարարի Մինսկին․ Լուկաշենկո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Մոսկվան ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն կմատակարարի Մինսկին․ Լուկաշենկո

19:46 12.09.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին:

«Ես շատ շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանը, զինվորականներին և ռազմարդյունաբերական համալիրին, որ նրանք համաձայնեցրել են սպառազինությունների մի ամբողջ ցանկ, որոնք մինչև 2025 թվականը կլինի այստեղ։ Դա, իրոք, մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ է < … > – մի մասն արդեն մեզ մոտ է։ Սրանք ուղղաթիռներ են, մի քանի տասնյակ, ТОР-М2 է: Մեծ ծավալներ, դա խոսում է այն մասին, որ և՛ մենք, և՛ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ ենք ընդունում ահա այս արևմտյան ուղղությունը, որտեղ մենք գտնվում ենք անմիջականորեն շփման մեջ ՆԱՏՕ-ի զորքերի հետ», – ասել է պետության ղեկավարը:

Լուկաշենկոն նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած բանակցություններում իրեն պատմել է C-500 ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի մասին:

«Շատ արդյունավետ համալիր է, այն արդեն, իմ կարծիքով, անցել է փորձարկումներ: Ես նրան ևս մեկ անգամ հիշեցրել եմ С-400-ի մասին, պատմել եմ նրան, թե որտեղ ենք ցանկանում այդ համալիրները դնել», – հավելել է Բելառուսի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ երկու երկրների բանակները պատրաստ են ապահովել Միութենական պետության անվտանգությունը:

Սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի ինը զորավարժարաններում և Բելառուսում հինգ զորավարժարաններում անցկացվում է «Արևմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP