13:15 13.09.2021
Սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով:
Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993 թ. հունվարի 14-ին: Սլովակիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը (նստավայրը՝ Վիեննա) 2019 թ. դեկտեմբերի 17-ին իր հավատարմագրերն է հանձնել Սլովակիայի Հանրապետության նախագահ Զուզանա Չապուտովային: 2019 թ. նոյեմբերի 15-ին Սլովակիայում ՀՀ պատվավոր հյուպատոս է նշանակվել Բագրատ Հակոբյանը:
2019 թ. Սլովակիան որոշում կայացրեց Երևանում Սլովակիայի ռեզիդենտ դեսպանություն հիմնելու վերաբերյալ, որի բացումը տեղի ունեցավ 2020 թ․ փետրվարի 24-ին՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակի մասնակցությամբ։ ՀՀ-ում Սլովակիայի Հանրապետության դեսպանն է Միրոսլավ Հաչեկը:
Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող՝ «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» Սլովակիան վավերացրել է 2019 թ. հունիսի 4-ին:
2018 թ. նոյեմբերի 21-ին Երևանում Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև անց են կացվել քաղաքական խորհրդակցություններ:
Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2020 թ. կազմել է 17,669.0 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը 2020 թ. կազմել է 8312,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 9356,2 հազ. ԱՄՆ դոլար:
Սլովակյան տնտեսության և բիզնեսի տեսանկյունից Հայաստանը դիտարկվում է որպես հանգույց (hub) դեպի Կենտրոնական Ասիայի շուկաներ:
Երկու երկրների ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում փոխգործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջև: Երևանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր:
Սլովակիայի խորհրդարանում գործում է Հայաստանի և Վրաստանի հետ բարեկամական խումբ՝ բաղկացած տարբեր խմբակցություններ ներկայացնող 11 պատգամավորից:
Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրված դիրքորոշումը՝ հակամարտության խաղաղ կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:
2004 թ. նոյեմբերի 30-ին Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել։ Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013 թ., 2015 թ. և 2018 թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած և հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը:
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...