ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ներդրվող ջանքերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ներդրվող ջանքերին

15:05 15.09.2021

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ներդրվող ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։

Այս մասին այսօր հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկի մասին ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդել կառավարման և հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը:

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, այլք:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել հրավերի համար և Արդարադատության նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ:
Հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման համատեքստում փոխնախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացակարգը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կանոնակարգումը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի կազմավորման գործընթացը:

Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ հայտարարագրման համակարգի բարելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է կատարված ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պահանջ, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ: Ընդգծվել է նաև իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունված օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ փուլ առ փուլ ներդրվելու է իրական շահառուների բացահայտման պահանջ:

Ամփոփելով խոսքը` Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում հավելել է նաև կրթությունը, հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը և կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչու՞ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է հենց Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

20:54 30.06.2025

Կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացում վերադարձ թղթային տարբերակի չի լինելու

Քաղաքաշինության կոմիտեն իրազեկում է, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացը շարունակվելու է իրականացվել բացառապես urban.e-gov.am միասնական թվային հարթակի միջոցով. քաղաքաշինության ոլորտի թվայնացման գործում հետքայլ չի լինելու։ Հարթակի բարեհաջող աշխատանքի մասին են փաստում ցուցանիշները. 6 ամիսների ընթացքում ներկայացվել է ավելի քան 30 800 դիմում, որից շուրջ 6400-ը միայն Երևանում։ 2025 թվականի հունվարի 1-ից urban.e-gov.am հարթակը գործարկվել է […] ...

BACK_TO_TOP