Զարուհի Փոստանջյանը ցանկանում է ՀՀԿ-ին այլևս չտեսնել ավագանու դահլիճում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Զարուհի Փոստանջյանը ցանկանում է ՀՀԿ-ին այլևս չտեսնել ավագանու դահլիճում

13:06 16.07.2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի կարծիքով՝ մեր երկրին անհրաժեշտ են Երևանի քաղաքապետի ընտրությունները: Հուլիսի 16-ի նիստին, Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության բացակայությանն անդրադառնալով, Փոստանջյանը նշեց.

«Տեսաք՝ ինչպես դահլիճը ազատ էր հանրապետականից, ես պետք է շնորհավորեմ մեզ բոլորիս, որ վերջապես կարողացանք հանրապետականին դուրս շպրտել ավագանու դահլիճից և այդ դահլիճը, նաև որպես ինստիտուտ, այլևս պետք է չընդգրկի ՀՀԿ ներկայացուցիչներին: Մենք գնում ենք արտահերթ լուծումների, որքան շատ լինեն ընտրություններ մեր կյանքում՝ ուղղակի ընտրություններ, այդքան մեր երկիրը կլինի ժողովրդավար, և այդ պաշտոնյան, որ ապագայում պետք է ընտրվի, հաշվետու կլինի մեր քաղաքացիների առջև: Սա ժողովրդավարության այն ընդհանուր սկզբունքն է, որով բոլոր զարգացած երկրները հասել են հաջողության, մենք էլ պետք է կիրառենք այդ գործիքները»:

Փոստանջյանը նշեց, որ ապրիլի 23-ից հետո դեռ չկան ընտրական իրավունքի անհրաժեշտ գործիքները, չկա նոր մոտեցում, նոր օրենսդրություն, այսինքն՝ մեր ազգի բոլոր հատվածների ներառումը քաղաքական պրոցեսների մեջ դեռ իրավական ամրագրմամբ տեղի չի ունեցել: Խմբակցության ղեկավարը ցավ հայտնեց, որ դա տեղի չունեցած՝ գնում ենք այսպիսի ընտրության: Նրա կարծիքով՝ կարևոր է այստեղ քաղաքացիների դերը, ովքեր քաղաքական գիտելիքներ, պատրաստվածություն պետք է ցուցաբերեն, ընտրություններին մասնակցեն ազատ կամքով:

«Ժողովրդի իշխանությունը դեռ բացարձակ չի ձևավորվել. խորհրդարանը 2017-ի ձևավորված խորհրդարանն է, գործող կառավարությունն առաջնորդվում է այն ավտորիտար Սահմանադրությամբ, որ ընդունվել է 2015թ., դատարանները ավտորիտարիզմը ներկայացնող ինստիտուտներ են, այս պարագայում կարևոր է՝ ինչպիսին կլինի մեր քաղաքացին: Մենք չենք մոռացել՝ ովքեր են ԿԸՀ-ն ներկայացնում, ՍԴ-ում ով է»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP