Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC

Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը

15:38 17.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Գեղամ Շախբազյանի հանձնարարականի  հիման վրա ստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Դրա արդյունքում պարզվել է հետևյալը:

Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից 27․12․2019 թվականին տրված նախագծման թույլտվությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ) տրամադրվել է կարգի խախտումով, մասնավորապես՝ բնակելի կառուցապատման համար նախատեսված հողամասում հյուրանոցի կառուցում չի թույլատրվում, ՃՀԱ-ով նախատեսված նախագիծը համայնքի ղեկավարի կողմից համաձայնեցվել է ՃՀԱ-ի պահանջի խախտմամբ, ճարտարապետահատակագծային առաջադրանքում կատեգորիա նշված չի եղել։

Շինարարական աշխատանքներն իրականացվել են հաստատված նախագծից շեղումներով, մասնավորապես՝ սյուները և հեծանները տեղափոխված են, առկա են ջրավազան, սահմանազատող պարիսպ, որը նախագծում բացակայում է։

Կապալառու ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է հաստատված նախագծից շեղումներով, սահմանված կարգի խախտումով են իրականացվել նաև տեխնիկական հսկողությունը, շինարարության հեղինակային հսկողությունը, սեյսմաանվտանգության փորձաքննության դրական եզրակացության տրամադրումը։

Կապալառու, տեխնիկական հսկողություն իրականացնող, հեղինակային հսկողության համար պատասխանատու ընկերություններն ընդունել են իրենց կողմից կատարված խախտումները և կազմված արձանագրությունների վերաբերյալ առարկություններ չեն հայտնել։ Այդպիսով՝ բավարար համարելով խախտումները փաստող ձեռք բերված ապացույցները և ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի (Քաղաքաշինական գործունեության վերահսկողությունը ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական տեսչական վերահսկողությունն իրականացնում է քաղաքաշինության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը) և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքի 10-րդ (1-ին մաս), 11-րդ, 12-րդ (1-ին մաս), 121-րդ, 14-րդ և 18-րդ հոդվածների դրույթներով (քաղաքաշինության բնագավառում իրավախախտումները և դրանց համար կիրառվող տույժերը)՝ իրավախախտ ընկերությունները ենթարկվել են վարչական պատասխանատվության։ Կապալառու ընկերությունը տուգանվել է 100 հազար, շինարարության որակի տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերությունը՝ 50 հազար, հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունը՝ 20 հազար, փորձաքննության դրական եզրակացություն տրամադրող ընկերությունը՝ 50 հազար ՀՀ դրամով։

Հաշվի առնելով վերոնշյալ խախտումները՝ վերոնշյալ կառույցը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համարվել է ինքնակամ կառույց։

«Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածների համաձայն՝ ինքնակամ կառույցների կանխարգելումը, կասեցումը, շինարարության դեպքերի և դրանց հետևանքների վերացումը, վերապահված է համայնքի ղեկավարին։ Ուստի՝ ՔՏՀԱ տեսչական մարմինը գրություն է ուղարկել Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանին՝ առաջարկելով կասեցնել շինարարության թույլտվությունը և ձեռնարկված արդյունքների վերաբերյալ տեղեկացնել ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին: Դիլիջան համայնքի ղեկավար Դ․Սարգսյանը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ շինթույլտվության գործողությունը կասեցվել է, շինարարությունը՝ դադարեցվել։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից առանձին գրություն է հասցեագրվել նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին՝ առաջարկելով վերանայել սեյսմիկ անվտանգության դրական եզրակացություն տված ընկերությանը տրված լիցենզիայի հետագա գործողության իրավաչափությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP