21:50 17.09.2021
Սեպտեմբերի 25-ին և 26-ին ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մոլդովական Չորեսկու գյուղի «ՖՄՖ ֆուտզալ արենայում» 2 ընկերական հանդիպում կանցկացնի Մոլվոդայի հավաքականի հետ։ Խաղերին նախապատրաստվելու համար մեր ընտրանին սեպտեմբերի 18-26-ը մարզական հավաք կանցկացնի Մոլդովայում։ Գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։
Արտյոմ Զաքարյան – «Արարատ-Արմենիա»
Էմին Ղարաբեքյանս – «Երևան»
Սարո Գալստյան – «Լեո»
Գարեգին Մաշումյան – «Լեո»
Հակոբ Ուզունյան – «Լեո»
Ռաֆիկ Մելիքյան – «Արարատ-Արմենիա»
Գեղամ Թումբարյան – «Երևան»
Արամ Սարգսյան – «Երևան»
Միհրան Դերմենջյան – «Երևան»
Արսեն Սարգսյան – «Երևան»
Արթուր Պատատյան – «Երևան»
Ռոդրիգո Բարբոսա – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան)
Ժոաո Գիլերմե Կարվալյո – «Գազպրոմ» Յուգրա (Ռուսաստան)
Համլետ Մանուկյան – «Սիբիրյակ» (Ռուսաստան):
18:55 16.08.2025
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։ «Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը […] ...
18:45 16.08.2025
Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականինԲելառուսը 2025 թվականին ակնկալում է ստանալ ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։ «Իհարկե, մեր ավիապարկը անընդհատ համալրվում է։ Ընդամենը երկու օր առաջ մենք ստացանք նորագույն Սու-30ՍՄ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ։ Մենք նաև ստացանք 12 նորագույն ինքնաթիռ՝ Մի-35Մ ուղղաթիռներ։ Եվ այս տարի […] ...
18:33 16.08.2025
Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը ԱլյասկայումՂազախստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ, շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Անքորիջում՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ», – ասվում է մամուլի ծառայության Telegram […] ...
18:20 16.08.2025
Հրդեհ Ծովազարդ գյուղումՕգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։48-ին։ Այրվել են տան բակում կուտակած մոտ 400 հակ անասնակեր և […] ...
18:11 16.08.2025
Դանիայի վարչապետը քննադատել է ՆեթանյահուինԴանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան անվանելով «խնդրահարույց» և ասել, որ Իսրայելն ավելի լավը կլիներ առանց նրա ղեկավարման։ «Այո», – դանիական Jyllands-Posten թերթին տված հարցազրույցում Ֆրեդերիկսենը պատասխանել է, թե արդյոք կարծում է, որ Իսրայելն ավելի լավ վիճակում կլինի, եթե Նեթանյահուն այլևս վարչապետ չլինի։ Նրա խոսքով՝ Իսրայելի ներկայիս կառավարությունը գործում է […] ...