20:26 20.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 20-ին Երևանում մահացել է հայ անվանի դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Թոփչյանը՝ գրաքննադատ, արձակագիր, հրապարակախոս Ալեքսանդր Թոփչյանի կինը։
Նա ծնվել է 1947 թ․ օգոստոսի 21-ին, Արթիկում, 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ռուս բանասիրության բաժինը։ 1998 թվականից ՀՀ գրողների միության անդամ է։ 1967–1991 թվականներին աշխատել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Խաղացել է ավելի քան 100 դեր կինոյում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում և թատրոնում։ 1990 թ. հիմնադրել է հեղինակային թատրոն, որի շրջանակներում հյուրախաղերով շրջագայել է բազմաթիվ երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Գերմանիա, Կանադա, Լիբանան, Սիրիա, Կիպրոս)` լինելով թատերական բեմադրիչ, տեքստի հեղինակ, դերասան և գեղարվեստական ղեկավար։
1990 թվականից տպագրվել է հայ և արտասահմանյան մամուլում՝ հանդես գալով հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով և գեղարվեստական արձակով։ Ունի բազմաթիվ թարգմանություններ ֆրանսիական գրականությունից։ Նրա պատմվածքները թարգմանվել են ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն, հունարեն, վրացերեն։ Հեղինակել է «Lady S.D.F.», «Հայելի», «Մենախոսություն գժանոցից», «Անհասցե տիկինը» ժողովածուները, «Անհետացում», «Տագնապ» վեպերը։ 2012 թվականին նրա «Մարաթոն» պատմվածքը բեմադրվել է Փարիզի Դ. Միյոյի անվան թատրոնում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին վախճանվել էր գրաքննադատ, արձակագիր Ալեքսանդր Թոփչյանը։
19:22 16.08.2025
WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ ավելի քան նախկինում պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի կողմից ուղղակի անվտանգության երաշխիքներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այս հայտարարությունն արել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ինքնաթիռում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […] ...
19:10 16.08.2025
NYT. Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին միանալ Զելենսկիի հետ հանդիպմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը՝ քննարկելու ուկրաինական կարգավորման ծրագիրը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների։ Հրատարակության տվյալներով՝ հրավերը ստացվել է այն բանից հետո, երբ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման […] ...
18:55 16.08.2025
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։ «Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը […] ...
18:45 16.08.2025
Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականինԲելառուսը 2025 թվականին ակնկալում է ստանալ ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։ «Իհարկե, մեր ավիապարկը անընդհատ համալրվում է։ Ընդամենը երկու օր առաջ մենք ստացանք նորագույն Սու-30ՍՄ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ։ Մենք նաև ստացանք 12 նորագույն ինքնաթիռ՝ Մի-35Մ ուղղաթիռներ։ Եվ այս տարի […] ...
18:33 16.08.2025
Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը ԱլյասկայումՂազախստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ, շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Անքորիջում՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ», – ասվում է մամուլի ծառայության Telegram […] ...
18:20 16.08.2025
Հրդեհ Ծովազարդ գյուղումՕգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։48-ին։ Այրվել են տան բակում կուտակած մոտ 400 հակ անասնակեր և […] ...