08:43 21.09.2021
Եվրոպայի հայերի համագումարը ՀՀ անկախության տոնի առիթով հանդես է եկել շնորհավորական ուղերձով․
«Յուրաքանչյուր ազգի՝ հատկապես պատմական դաժան ճանապարհ անցած ազգերի համար գերագույն նպատակ է ունենալ պետականություն եւ ապրել ազատ եւ անկախ հայրենիքում:
Հայաստանի Հանրապետությունը որպես առաջին եւ երկրորդ երկու հանրապետությունների անխափան շարունակություն այս նոր դարաշրջանում թեւակոխում է իր անկախության 30–ամյակը:
Ազգի յուրաքանչյուր անհատի համար թե’ հայրենիքում եւ թե’ սփյուռքում անկախությունը գերագույն շահ է եւ թանկ ու անփոխարինելի: Բոլոր ժամանակների՝ հատկապես 44–օրյա պատերազմի զոհված մեր հերոսների կանչը եւ պատգամը մեկն է, ի հեճուկս բոլոր թշնամիների՝ դեռ այսօր էլ հեղվող արյան գնով մեզ ժառանգություն մնացած հայրենիքը պահել անկախ, ամուր, անսասան եւ անխոցելի:
Խաղաղ զարգացման եւ անվտանգ հայրենիք ապահովելու համար հարկավոր է միասնական կամքով ազգովի դիմակայել նենգ թշնամիների ոտնձգություններին եւ չորս կողմից փչող ժամանակի բոլոր մարտահրավերներին:
Անկախության 30–ամյա այս առիթը պիտի վերածել վերափոխությունների, ինքնաքննադատությունների եւ վերագնահատումների մեկնակետ եւ թեւակոխել հույսի ու լույսի մի նոր դարաշրջան՝ ուր մեր ապագա հաղթանակների գրավականը եւ անկոտրում դիմադրողականությունը մեր միասնականությունն է եւ միասնական ոգին՝ հատկապես երբ խոսքը վերաբերում է արտաքին թշնամիներին եւ արտաքին մարտահրավերներին:
Ի մի բերելով 30–ամյա անկախության անցյալ ժամանակաշրջանը կարող ենք եզրակացնել, որ 30 անփոխարինելի ոսկյա տարիներ կորցրինք: Զգաստանալու եւ պետականություն կառուցելու եւ ամրապնդելու փոխարեն նախկին գավառամիտ ու մտային հետամնացությամբ տառապող իշխանությունների անհեռատես ու հակազգային քաղաքականության բերումով չարաշահվեց Արցախյան առաջին պատերազմի պատմական հաղթանակի ստեղծած հնարավորությունները, ստեղծվեց կեղծ եւ իրականությանը չհամապատասխանող ազգային պետության պատրանք: Արդյունքում քողարկվեց դառը իրականությունը ու մսխվեց Հայաստանի ու սփյուռքի ներքին ռեսուրսները, ծախվեց ու թալանվեց երկրի ողջ հարստությունը: Անօրինական իշխանությունը պահպանվեց՝ պետականության շարունակական թուլացման գնով, այն պարագային, երբ Ադրբեջանը՝ ընդհակառակը, հարստանում եւ օր ու գիշեր պատրաստվում էր պատերազմի:
Այսպիսով մենք կորցրինք վերջնական հաղթանակի հասնելու պատմական անկրկնելի հնարավորությունը: Այսօր էլ այս ուժերը, ավելի եռանդուն, լծված են պետականակործան քայքայիչ նույն գործով եւ թշնամու հետ կարծես զուգահեռ գործում են, եւ ի խնդիր իրենց վերադարձի՝ թուլացնում են պետականության հիմքերը:
Անկախության 30-ամյակը այսօր նաեւ այն բացառիկ առիթն է որով հնարավորություն կտա բոլոր գործիչներին՝ հատկապես Ազգային Ժողով թափանցած ընդդիմադիր կոչվող նշված ուժերին վերաիմաստավորելու իրենց անցյալը, ընդունելու սխալները եւ այս անգամ գոնե նորընտիր իշխանությունների ու ժողովրդի հետ արտաքին թշնամու դեմ լինել միասնական:
Անկախության տրամադրած առիթը այս ուժերի համար ժողովրդի գիրկը վերադառնալու վերջին շանսն է:
Ազգային առողջ տրամաբանությամբ համախմբվենք մեր պետության ու պետականության շուրջ, ի չիք դարձնենք բոլոր տեսակի ներքին ու արտաքին պետականակործան ուժերի դավադիր երազանքներն ու մտադրությունները եւ վստահ ու հաստատուն նայենք դեպի ապագան:
Վերջ բոլոր հուսալքություններին եւ ապագայի նկատմամբ տատանումներին: Թող չքվեն մեր միջից բոլոր տեսակի անկումային տրամադրությունները: Մեր անհատնում ներուժով եւ անկոտրում կամքով կերտենք ու ապահովենք մեր ու հաջորդ սերունդների վառ ապագան ազատ ու ինքնիշխան հայրենիքում:
Կեցցե անկախությունը:
Կեցցե հայ ժողովուրդը»:
19:22 16.08.2025
WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել ՈւկրաինայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ ավելի քան նախկինում պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի կողմից ուղղակի անվտանգության երաշխիքներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այս հայտարարությունն արել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ինքնաթիռում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […] ...
19:10 16.08.2025
NYT. Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին միանալ Զելենսկիի հետ հանդիպմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը՝ քննարկելու ուկրաինական կարգավորման ծրագիրը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների։ Հրատարակության տվյալներով՝ հրավերը ստացվել է այն բանից հետո, երբ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման […] ...
18:55 16.08.2025
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։ «Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը […] ...
18:45 16.08.2025
Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականինԲելառուսը 2025 թվականին ակնկալում է ստանալ ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։ «Իհարկե, մեր ավիապարկը անընդհատ համալրվում է։ Ընդամենը երկու օր առաջ մենք ստացանք նորագույն Սու-30ՍՄ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ։ Մենք նաև ստացանք 12 նորագույն ինքնաթիռ՝ Մի-35Մ ուղղաթիռներ։ Եվ այս տարի […] ...
18:33 16.08.2025
Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը ԱլյասկայումՂազախստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ, շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Անքորիջում՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ», – ասվում է մամուլի ծառայության Telegram […] ...
18:20 16.08.2025
Հրդեհ Ծովազարդ գյուղումՕգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։48-ին։ Այրվել են տան բակում կուտակած մոտ 400 հակ անասնակեր և […] ...