21:18 21.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետները, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձով, որում նշել է.
«Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ
Ազգային ժողովի մեծարգո նախագահ
Կառավարության, Անվտանգության խորհրդի հարգելի անդամներ
Ազգային ժողովի պատգամավորներ
Դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ
Սիրելի ծնողներ, հարազատներ մեր նահատակների
Սիրելի ներկաներ
Խնդրում եմ նախ հոտկնկայս, մեկ րոպե լռությամբ հարգենք հանուն Հայրենիքի ու նրա անկախության իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակների հիշատակը:
Շնորհակալ եմ:
Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հընի.
Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում Աստծու հետ
Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ,
Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին
Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին―
Հույսի՜ հայրենիք
Լույսի՜ հայրենիք։
Հովհաննես Թումանյանի այս տողերը թերեւս ճշգրիտ են արտահայտում հանգրվանը, որում գտնվում է մեր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը, որն արդեն 30 տարեկան է: Ի՞նչ կտեսնենք մենք, եթե ետ նայենք մեր անկախ պետության 30-ամյա պատմությանը: Կտեսնենք հաջողություններ ու անհաջողություններ, կտեսնենք հաղթանակներ ու պարտություններ, կտեսնենք արցունքներ ու բերկրանք, կտեսնենք ոգեշնչում եւ հուսահատություն, կտեսնենք հիացմունք ու հիասթափություն, կտեսնենք պատերազմներ, պատերազմում կրած հաղթանակ եւ պատերազմում կրած պարտություն:
2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանրությունը կախված է այս հրապարակի վրա, եւ թերեւս հենց այս հանգամանքն է այն ճամփաբաժանի սիմվոլը, որի մասին խոսում է մեծն Թումանյանը: Ինչպե՞ս ապրել այս աղետից հետո, ինչպե՞ս նայել զոհվածների երեխաների, այրիների, հայրերի ու մայրերի աչքերին, ինչպե՞ս անել, որ նրանց զոհողությունն անիմաստ չդիտարկվի:
Այս բանաձեւումն է թերեւս մեր ամենամեծ խնդիրը՝ ձեւակերպել մեր կյանքի ու ապագայի ուղենիշը 30-ամյա անկախության այս հանգրվանում՝ անկախ պետության ապագա տասնամյակների համար: Իմ պատկերացրած ձեւակերպումն այսպիսին է.
Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույնկերպ եւ՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ՝ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել՝ ճակատագրին, հաղթել մահվանը:
Իսկ ո՞ւր մնացին նահատակները:
Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախն ապրի: Եվ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը՝ նրանք կենդանի են: Երբ զարգանում է Հայաստանը, երբ զարգանում է Արցախը՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետեւ խոսքն իրենց զավակների, իրենց եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է, վերջիններիս զավակների հայրենիքի մասին:
Եվ ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի եւ ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու՝ մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական:
Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եվ որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի կենաց ծառը՝ մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:
Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, եւ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եվ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը որ նրանք կերտեցին:
Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ Պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն Բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը:
Ապրի՛ր Հայաստան եւ բարձրացիր, ապրի՛ր Արցախ եւ բարձրացիր՝ հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես, որոնք ընկան, որ դու ելնես։
Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը»:
19:27 08.06.2025
Դավթաշենում թալանել են շենքի բակում կայանված «Chevrolet Volt»-ըՀունիսի 8-ին, Երևանում ավտոմեքենայի թալանման հերթական դեպքն է տեղի ունեցել՝ այս անգամ Դավթաշեն վարչական շրջանում։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենայի սեփականատերը Դավթաշենի 4-րդ թաղամասի 45/7 շենքի դիմաց ուրբաթ օրը կայանել է իր ավտոմեքենան ու այսօր առավոտյան իջել է բակ, որպեսզի ավտոմեքենան տեղափոխի ավտոլվացման կետ և հայտնաբերել է ավտոմեքենան թալանված։ Դեպքի մասին ավտոմեքենայի […] ...
19:12 08.06.2025
Հայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովՀայաստանում մեկնարկել է «Միջազգային քրեական դատարանի նյութական և վարութային իրավունքը դատավորների, դատախազների և քննիչների համար» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել է «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության կողմից`Արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ, ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության կառավարությանը Հռոմի կանոնադրության հետվավերացման գործընթացներում» ծրագրի շրջանակներում։ Այս մասին հայտնել են Արդարադատության նախարարությունից: Աշխատաժողովի նպատակն է Միջազգային […] ...
18:57 08.06.2025
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Ավստրալիայից ժամանած ուխտավորներինՀունիսի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից ժամանած ուխտավորներին՝ ուղեկցությամբ Մելբուռնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Խաչեր քահանա Հարությունյանի: Տեր Խաչեր քահանան Նորին Սրբությանը տեղեկացրեց, որ մինչև Հայաստան ժամանելը ավստրալահայերն ուխտավորաբար եղել են Արևմտյան Հայաստանում և այժմ, գտնվելով […] ...
18:41 08.06.2025
Կոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերըԿոտայքի մարզում ակտիվ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրերը: Այս մասին հայտնել են ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունից: Բյուրեղավանում ամփոփման փուլում է մարզադպրոցի շինարարությունը, Վերակառուցվում է Աբովյանի ամենամեծ մանկապարտեզներից մեկը, իսկ ահա Ջրվեժում շուտով կունենան ուսումնամշակութային կենտրոն: Մանրամասները՝ տեսանյութում: ...
18:14 08.06.2025
Կրթվելը նորաձեւ է Գորիսում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Կրթվելը նորաձեւ է Գորիսում»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:58 08.06.2025
Հունիսի 9-10-ը ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՆիցցայումՄԱԿ «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP 17-ը Երևանում անցկացնելուն ընդառաջ և Ֆրանսիայի ԱԳ նախարարի հրավերով նախարար Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ Օվկիանոսի հարցերով 3-րդ համաժողովին։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակը: Հունիսի 10-ին կկայանա հարակից միջոցառում՝ «Լեռներից մինչև օվկիանոսներ. կենսաբազմազանության պահպանումը շրջակա միջավայրի սահմաններից այն կողմ՝ հանուն կայուն ապագայի» խորագրի ներքո, որը կազմակերպվում […] ...