22:50 21.09.2021
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թթ. տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այս դժվարին ժամանակներում հնարավոր եղավ առանձնահատուկ դարձնել Հայաստանի Անկախության օրվա և ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների տոնակատարությունը: Ես կցանկանայի ընդգծել այն զգալի առաջընթացը, որն արձանագրել է Հայաստանը՝ 1990-ականներին իմ առաջին այցից ի վեր: Ես անձամբ ականատեսը եղա այն զգալի փոփոխությունների, որն իրականացրել է Հայաստանը այսքան կարճ ժամանակահատվածում, քանի որ 2018 թ. թավշյա հեղափոխությունը ոգեշնչող էր», – իր ուղերձում ասել է ամերիկացի կոնգրեսականը՝ նշելով, որ հստակ առաջընթաց է նկատում Հայաստանի երիտասարդ կառավարությունում, որը նպատակաուղղված է ամրապնդել երկրի ժողովրդավարությունը, իրականացնել հակակոռուպցիոն միջոցառումներ և ամրապնդել օրենքի գերակայությունը:
Փաշինյանի կառավարությունն, ըստ Փալոնի, շարունակում է ցուցադրել իր անկեղծ մտադրությունը՝ քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական ինստիտուտների բարելավման, այդ թվում դատական համակարգի ընթացիկ բարեփոխումների ուղղությամբ: Իսկ Միացյալ Նահանգների աջակցության ավելացումը, կոնգրեսականի խոսքով, կարող է մեծապես խթանել Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին:
Ֆրենկ Փալոնը անչափ ոգևորված է այն փաստով, որ Կոնգրեսի Հայկական հարցերի հանձնախմբի քրտնաջան աշխատանքի արդյունքում Կոնգրեսի 2021 թ. ֆինանսավորման օրինագծում ներառվել է 50 միլիոն դոլարի օգնություն Հայաստանին և լրացուցիչ օգնություն՝ Արցախում ականազերծման աշխատանքների նպատակով:
«Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որպեսզի ապահովենք, որ այդ ձևակերպումները տեղ գտնեն վերջնական օրինագծում, որը հավանաբար կստորագրվի նախագահ Բայդենի կողմից այս աշնանը: Այս հանձնառությունը մեծ նշանակություն կունենա օգնելու Հայաստանի երիտասարդ, ժողովրդավարական կառավարությանը` հետագայում տնտեսական, կառավարման և օրենքի գերակայության բարեփոխումների իրականացման համար», – շեշտել է Փալոնը՝ հույս հայտնելով, որ իրենց կհաջողվի զարգացնել Միացյալ Նահանգների հանձնառությունը ժողովրդավարության հանդեպ Հայաստանում և Արցախում, որն այս տարի անցկացրեց ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ:
«Ես հավատում եմ, որ նման քայլերի ձեռնարկումը և անհրաժեշտ ներդրումների ապահովումը կխթանի ԱՄՆ-Հայաստան ռազմավարական հարաբերություններին և կաջակցի, որ արդեն իսկ առկա ժողովրդավարական շարժումը առավել աճ գրանցի: Վստահ եղեք, որ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախումբը կշարունակի աշխատել մեր հայ գործընկերների հետ՝ ձգտելով ապահովել ԱՄՆ-Հայաստան ամուր հարաբերություններ առաջիկա ամիսների և տարիների ընթացքում»,- հավաստիացրել է Փալոնը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը կշարունակի առաջնորդել երկիրը դեպի ավելի լավ ապագա:
«Կրկին շնորհավորում եմ բոլորիդ Հայաստանի Անկախության օրվա առթիվ», – եզրափակել է կոնգրեսականը:
11:53 01.07.2025
Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերինՀունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...
11:53 01.07.2025
Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունիՀամաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...
11:43 01.07.2025
Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. ԱրաղչիԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին, որի ընթացքում նշել է, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար։ «Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված հասցնելու համար», – ասել է նա։ Ըստ նրա՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել […] ...
11:28 01.07.2025
Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. լրատվամիջոցներԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։ Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Նեթանյահուի Վաշինգտոն այցի և Թրամփի հետ հանդիպման ամսաթվի շուրջ։ ...
11:10 01.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետինՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...
11:04 01.07.2025
Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերըՇվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...