Եթե Ադրբեջանը կարծում է, որ անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին ձեռնտու է, կարող է բանակցություններ սկսել. Սիլաևը՝ Բաքվին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+23.09 oC

Եթե Ադրբեջանը կարծում է, որ անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին ձեռնտու է, կարող է բանակցություններ սկսել. Սիլաևը՝ Բաքվին

16:56 22.09.2021

Նախկին խորհրդային հանրապետություններից որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին սակարկության առարկա չէ Մոսկվայի հետ, և Ռուսաստանը դա չի դիտում որպես իրեն արված ինչ-որ զիջում կամ նվեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԵՊՀ-ում հրավիրված բաց դասախոսության շրջանակներում ասաց ՄԳԻՄՈ-ի առաջատար գիտաշխատող, Միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը՝ անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը քայլեր կձեռնարկի՞ արդյոք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) անդամակցելու ուղղությամբ:

Ռուսաստանցի հեղինակավոր փորձագետը պատասխանեց, որ չի կարող կանխատեսել Ադրբեջանի հետագա գործողությունները, թե նա հայտ կներկայացնի միանալու ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին, թե ոչ, բայց կարող է նկարագրել Ռուսաստանի վերաբերմունքը այդ հարցին: Այս համատեքստում նա շեշտեց, որ եթե Ադրբեջանը ձեռնտու է համարում այդ անդամակցումը, ապա կարող է բանակցություններ սկսել այդ հարցի շուրջ:

«Ռուսաստանն, իհարկե, հետաքրքրված է հետխորհրդային տարածքի ինտեգրմամբ, բայց տարիներ առաջ ի հայտ եկավ բազմաստիճան ինտեգրացիայի գաղափարը՝ ով ուզում է՝ ավելի շատ և ավելի արագ է ինտեգրվում, իսկ ով չի ուզում՝ ավելի քիչ և ավելի դանդաղ է ինտեգրվում: Այս տեսանկյունից ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն սակարկության առարկա չեն այն իմաստով, թե ի՞նչ կտա Ռուսաստանը, եթե այս կամ այն երկիրը անդամակցի տվյալ կազմակերպությանը: Եթե տվյալ երկրին դա ձեռնտու է, ապա Ռուսաստանն, իհարկե, կդիտարկի այդ հարցը, շահագրգռությամբ բանակցություններ կվարի, անհրաժեշտ փոփոխություններ կանի, կպայմանավորվի իր գործընկերների հետ, կլուծի այն հարցերը, որոնք առնչվում են նոր երկրների անդամակցման հետ: Բայց Ռուսաստանը դա դիտում է ոչ թե իբրև ինչ-որ նվեր՝ ինչ-որ բանի դիմաց, այլ դիտում է իբրև փոխշահավետ գործընթաց: Բաքուն այդ հարցի վերաբերյալ հրապարակային հայտարարություններով հաճախ փորձում է ակնարկել, թե Ադրբեջանի հնարավոր անդամակցումը ՀԱՊԿ-ին կամ ԵԱՏՄ-ին Ռուսաստանին արված զիջում է: Բայց Ռուսաստանը չի գնահատում դա իբրև զիջում կամ սակարկության առարկա: Եթե կարծում եք, որ դա ձեռնտու է ձեզ՝ կարող եք սկսել բանակցություններ: Եթե ոչ՝ կարող եք չսկսել բանակցություններ»,- դիմելով Բաքվին՝ ասաց Նիկոլայ Սիլաևը:

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության և Եվրասիական փորձագիտական ակումբի հրավերով Երևանում գտնվող Նիկոլայ Սիլաևը այսօր՝ սեպտեմբերի 22-ին, դասախոսություն է կարդացել ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում «Ռուսաստանը Հարավային Կովկասում. սպառնալիքներ և մարտահրավերներ հայ-ռուսական ռազմավարական դաշինքի համար» թեմայով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

11:53 01.07.2025

Փրկարարներն արձագանքել են ուժեղ քամու վերաբերյալ ստացված ահազանգերին

Հունիսի 28-ից սկսած՝ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունում մի շարք ահազանգեր են ստացվել  ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալ։ Արմավիրի, Արարատի մարզից և Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններից տեղեկություններ են ստացվել թեքված և տապալված ծառերի, ինչպես նաև շինությունների տանիքների, գովազդային վահանակների վնասման վերաբերյալ։ Փրկարար ծառայության համապատասխան ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են բոլոր դեպքերին՝ հետամուտ լինելով քամուց […] ...

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

11:53 01.07.2025

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակը նորանշանակ ղեկավար ունի

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար է նշանակվել Ֆաբրիցիո Զարկոնեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կառույցի երևանյան գրասենյակից, տեղեկացնելով, որ Զարկոնեն պաշտոնը ստանձնել է 2025 թ. հուլիսի 1-ից։Ֆաբրիցիո Զարկոնեն ծագումով իտալացի է, ունի ավելի քան երկու տասնամյակի փորձ զարգացման ոլորտում, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արևելքում և Ենթասահարական Աֆրիկայում։ Նա կշարունակի […] ...

Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Արաղչի

11:43 01.07.2025

Դիվանագիտության դռները երբեք չեն փակվի ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հարցազրույց է տվել CBS հեռուստաալիքին, որի ընթացքում նշել է, որ դիվանագիտության դռները երբեք չեն փակվի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար։ «Մինչ բանակցությունները վերսկսելու որոշում կայացնելը, մենք պետք է համոզվենք, որ Վաշինգտոնը կրկին չի չարաշահի բանակցությունները ռազմական հարված հասցնելու համար», – ասել է նա։ Ըստ նրա՝ Իրանը կկարողանա արագ վերականգնել […] ...

Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. լրատվամիջոցներ

11:28 01.07.2025

Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Նեթանյահուին. լրատվամիջոցներ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 7-ին Սպիտակ տանը կընդունի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, հաղորդում է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով իսրայելցի պաշտոնյայի։ Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն աշխատում է Նեթանյահուի Վաշինգտոն այցի և Թրամփի հետ հանդիպման ամսաթվի շուրջ։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

11:10 01.07.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Կանադայի օրվա կապակցությամբ։Հայաստանն առանձնահատուկ նշանակություն է տալիս Կանադայի հետ երկկողմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում համագործակցության հետագա […] ...

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

11:04 01.07.2025

Շվեյցարացի պատգամավորներն ԱՄՆ Կոնգրեսում կներկայացնեն ԼՂ-ից տեղահանված հայերի վերադարձի ուղղությամբ ջանքերը

Շվեյցարացի խորհրդարանականներ Էրիխ Ֆոնտոբելը և Լուկաս Ռեյմանը Միացյալ Նահանգների Կոնգրեսի անդամներին և աշխատակազմին կտեղեկացնեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք արժանապատիվ և անվտանգ վերադարձն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող շարունակական ջանքերի մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը (ANCA)՝ մանրամասնելով, որ շվեյցարացի պատգամավորների ճեպազրույցն ԱՄՆ Կոնգրեսում կկայանա հուլիսի 8-ին։ Ճեպազրույցին կմասնակցեն նաև […] ...

BACK_TO_TOP