Մեծավանի համայնքապետի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման գործն ուղարկվել է դատարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Մեծավանի համայնքապետի՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացման գործն ուղարկվել է դատարան

16:43 16.07.2018

Ավարտվել է Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում և վատնում, ինչպես նաև պաշտոնական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:

2018 թվականի հունիսի 6-ին Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Լոռու մարզի Մեծավան համայնքի ղեկավար Ս. Վ.-ն 2013թ. հունիս ամսին իր համագյուղացուն նշանակել է Մեծավան համայնքի մշակույթի տան տնօրենի պաշտոնում։ Վերջինս, սակայն, համայնքապետի թույլտվությամբ 2013թ. հունիսից մինչև 2018թ. մայիսի 31-ը պատշաճ չի այցելել աշխատանքի և չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները: Չնայած դրան՝ այդ ամբողջ ժամանակահատվածում, յուրաքանչյուր ամիս կազմել է տնօրենի կողմից աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող աշխատավարձի ելքագրման փաստաթղթեր, որոնց հիման վրա նրա անվամբ անհիմն ելքագրվել է 5.220.802 ՀՀ դրամ:

Դրանից բացի՝ 2016թ. դեկտեմբերին Ս. Վ.-ն համայնքի մշակույթի տան տնօրենին հրամայել է որպես Մշակույթի տան դռնապահ աշխատանքի ընդունել մի անձի՝ պայմանով, որ վերջինս աշխատանքի չի գնալու, իսկ նրա փոխարեն աշխատավարձը ստանալու է իր հորեղբորորդին: Արդյունքում, 2016 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2018 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում դարձյալ կազմվել և աշխատավարձի ելքագրման է ուղարկվել աշխատանքի հաճախելու վերաբերյալ ակնհայտ կեղծ փաստաթղթեր, որի արդյունքում ելքագրվել է 1.236.874 ՀՀ դրամ: Այդ կերպ՝ Ս. Վ.-ն վատնման եղանակով հափշտակել է համայնքի ընդհանուր առանձնապես խոշոր չափերի 6.457.676 ՀՀ դրամը:

Դրանից բացի՝ համայնքապետը 2017թ. ընթացքում առանց համայնքի թվով 10 քաղաքացիների գիտության, ավագանու անդամներին հավաստիացրել է թե սոցօգնություն ստանալու վերաբերյալ նրանց կողմից ստացվել են դիմումներ: Ապա նրա նախաձեռնությամբ կազմվել են կեղծ տեղեկություններ ներառող ավագանու նիստերի մի քանի որոշումներ, որոնց հիման վրա համայնքի բյուջեից այդ անձանց անվամբ անհիմն ելքագրվել են գումարներ, որոնք, բնակիչների փոխարեն ստորագրելով համապատասխան ցուցակներում Ս. Վ.-ն ստացել է և ծախսել իր կարիքների համար։

Նախաքննությամբ հիմնավորվել է նաև, որ առանց համայնքի ավագանու որոշման և սահմանած պայմանների պահմպանման, համայնքապետը 2016-2017թթ. Լոռու մարզի Մեծավան համայնքի թվով մի քանի բնակիչների և այլ անձանց օգտագործման է տրամադրել համայնքի սեփականություն հանդիսացող ապամոնտաժված ջրատարի 170 մետր երկարությամբ խողովակները՝ վատնման եղանակով հափշտակելով համայնքի զգալի չափերի գույքը:

Նշված արարքները կատարելու համար հունիսի 23-ին Ս. Վ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ու 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Վերջինս ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, տվել է խոստովանական ցուցմունքներ և ամբողջությամբ հատուցել է պետությանը պատճառված 7.217.000 դրամի վնասը:

Հուլիսի 16-ին քրեական գործի նախաքննության օրինականության նկատամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործի հետ միասին ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP