12:32 24.09.2021
Կառավարության հերթական նիստը սկսվեց կորոնավիրուսային համավարակի իրավիճակի ու դրանով պայմանավորված՝ պատվաստումների ցուցանիշների արձանագրմամբ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ հիվանդացության նոր հայտնաբերվող դեպքերի աճին զուգահեռ ավելանում է նաև պատվաստումների թիվը։
Նախարարը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված առողջապահական համակարգի վրա լարվածությունը բավական մեծ է:
«Վերջին երկու օրերին օրական պատվաստումների շեշտակի աճ ունենք, երեկ իրականացվել է 8440 պատվաստում, սա խոսում է նրա մասին, որ մեր քաղաքացիների մոտ բավական մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման: Արդեն իսկ իրականացված 385 հազար 503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չունենք, պատվաստումներն անվտանգ են, արդյունավետ են ու պաշտպանում են մեզ քովիդով պայմանավորված մահերից», – ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ այս պահին ունենք 11 հազար 470 քաղաքացի, ովքեր ունեն դրական քովիդ թեստի պատասխան, ընդամենը 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներ են:
«Սա շատ բնական է, նորմալ է, այո, պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, բայց ամենակարևոր նպատակը՝ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են թեթև ու լավ ելք ունենք:
Հիվանդանոցներում գտնվող քաղաքացիներից 38-ն է, որ պատվաստված է ու հիվանդությունը տանում է շատ թեթև, նրանք հոսպիտալացված են, քանի որ ունեն քրոնիկ այլ խնդիրներ», – նկատեց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ պատվաստանյութը 98,5 տոկոսով պաշտպանում է վարակից ու հոսպիտալացումից:
«Ես հասկանում եմ, որ պատվաստվածների դեպքում վարակվածության տոկոսն ավելի ցածր է, քան կրկնակի վարակի դեպքերը», – ասաց վարչապետը:
Նա հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի հրամանը, որով պատվաստում չունեցող քաղաքացիները ստիպված կլինեն ամիսը երկու անգամ թեստ հանձնել աշխատանքի ներկայանալու համար:
«Հարցադրում է արվում, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել։ Մարդկանց համար որևէ լրացուցիչ ծախս չի սահմանվում, որովհետև մարդիկ դրա կարիքը չունեն, պետությունը հոգում է, որ բոլոր մարդիկ բացարձակ անվճար ստանան պատվաստում, քաղաքացին ինքն է ընտրում՝ ծախս անի՞, թե՞ չանի», – ասաց Փաշինյանը:
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...