ԱՄՆ պետդեպը ռուսական Ս-400 համակարգերի այլընտրանք է առաջարկում Թուրքիային – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԱՄՆ պետդեպը ռուսական Ս-400 համակարգերի այլընտրանք է առաջարկում Թուրքիային

19:49 16.07.2018

Ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգ

Թուրքիային ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր գնելուց հետ պահելու համար Վաշինգտոնը ձեռնարկել է թուրքական կողմին սեփական նմանատիպ համակարգեր վաճառելու նոր գործընթաց։ Reuters-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետդեպը բանակցություններ է վարում Անկարայի հետ ամերիկյան Patriot զենիթահրթիռային համակարգեր վաճառելու շուրջ։

Ամերիկյան ու թուրքական պատվիրակությունները մասնակցել են Մեծ Բրիտանիայում անցկացված ավիաշոուին, որտեղ հնարավոր էր նրանց հանդիպումը։ Սակայն գործակալության աղբյուրը հրաժարվել է մանրամասներ հայտնել այս կապակցությամբ։

Թուրքական կողմը, հիշեցնենք, զենք է գնում իր ռազմաքաղաքական բլոկի հիմնական հակառակորդ Ռուսաստանից՝ Մոսկվայի հետ հերթական մերձեցման շրջանում։ Սրանով Թուրքիան մի քանի թիրախ է խոցում՝ և՛ զինվում է էժան ու անկաշկանդ, և՛ ստեղծում է սեփական ռազմարդյունաբերական կարողություններ։

Անկարան իրականում ցանկանում է ունենալ սեփական արտադրության ՀՕՊ համակարգ և կախված չլինել գերտերություններից։ Բանն այն է, որ զենք վաճառելով Թուրքիային՝ այդ գերտերությունները կարող են ժամանակ առ ժամանակ քաղաքական պահանջներ ներկայացնել Անկարային՝ սպառնալով դադարեցնել զինամթերքի մատակարարումը կամ այդ համակարգերի սպասարկումը (առանց սպասարկման ցանկացած զինատեսակ շարքից դուրս է գալիս նախատեսվածից ավելի շուտ)։

Թուրքիան համաձայն կլիներ այդ զենիթահրթիռային համակարգերը գնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից ու հատկապես ԱՄՆ-ից, որն արտադրում է Patriot համակարգեր։ Սակայն թուրքական կողմի պայմաններից մեկը համակարգերի արտադրության տեղայնացումն էր՝ զինատեսակն ու դրա հարակից ամեն ինչն արտադրելու տեխնոլոգիան ներկրել ու ներդնել Թուրքիայում՝ հետագայում կախվածությունից խուսափելու համար։

Վաշինգտոնը, սակայն, իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող, քանի որ կկորցնի ազդեցությունը, ու նաև վտանգ կա, որ այդ համակարգերի սխեմաները կարող են հայտնվել այլ կողմերի (օրինակ` Ռուսաստանի) ձեռքում, քանի որ Անկարան մերթ ընդ մերթ շատ լավ հարաբերություններ է հաստատում Մոսկվայի հետ։

Թուրքիայի կողմից հակաօդային սպառազինության ձեռքբերումների հնարավոր տարբերակների ու դրանց ձախողման մասին ավելի մանրամասն գրել ենք ShantNews-ի նախորդ հոդվածներից մեկում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP