10:47 09.02.2018
Այս նկարն արդեն 6 տարվա պատմություն ունի, իսկ պատմությունը բավականին հայտնի է: 2012 թվականին Վլադիմիր Պուտինը, որպես նախագահի թեկնածու, հանդիպում էր Ռուսաստանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Երբ նա հարցի իրավունք ստացավ ու իր «հայտնի» ռուսերենով սկսկեց գովերգել Պուտինին՝ ասելով, որ ՌԴ-ում ապրող 2 ու կես միլիոն հայերը Վլադիմիր Վլադիմիրովիչի հետ են, ՌԴ նախագահն ընդհատեց նրան։
-Իսկ Հայաստանում որքա՞ն են ապրում,- հարցրեց Պուտինը։
– Հայաստանում մի քիչ ավելի՝ 3 մլն 200 հազար, – պատասխանեց Աբրահամյանը, ինչին Վլադիմիր Պուտինը հակադարձեց, որ դա հայակական գնահատականներով։
– Մեր գնահատականներով ավելի քիչ է: Չէ, իսկապես, դա կատակ չէ, իրոնիա չէ, – հավելեց Պուտինը՝ չհամաձայնելով նաև Արա Աբրահամյանի այն պնդման հետ, թե 50 հազար մարդ ձմռանը վերադառնում է Հայաստան։
Չքննարկելով, թե քանի հայ է ապրում ՌԴ-ում, փորձենք հասկանալ, թե քանիսին է վստահում ՌԴ նախագահը: Կամ հայերից ու՞մ է դուր գալիս Պուտինի վստահված լինել, գուցե որոշ դեպքերում ուղղակի այլընտրանք չունեն:
Ինչպես ամեն բան սկսվեց
2018 հունվարի սկիզբն էր, երբ ՌԴ Վլադիմիր Պուտինի շտաբի համանախագահ Ալեքսանդր Ռումյանցևը հայտարարեց, որ ՌԴ ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց վերջնական ցուցակը մինչև հունվարի վերջ պարզ կլինի: Ռումյանցևն ասաց, որ վստահված անձ դառնալու համար մոտ 600 դիմում է ստացվել, մանրակրկիտ ընտրություն է անցկացվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինի նախընտրական շտաբը կղեկավարի ոչ թե մեկ հոգի, այլ միանգամից երեք:
«Առաջին ծիծեռնակները»
2018 թվականի հունվարի 12-ին հրապարակվեց Ռուսաստանի նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկի 1-ին մասը՝ 259 անուն: Ցանկում հայկական անուն-ազգանուններ արդեն իսկ կարելի էր գտնել: Պուտինի վստահված անձ էին դարձել Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն սուսարամարտիկ Յանա Եգորյանը, Russia Today–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովը:
Յանա Եգորյան Մարգարիտա Սիմոնյան Կարեն Շահնազարով
Շարունակում էին հիշեցնել՝ Համաձայն ՌԴ օրենսդրության՝ նախագահի թեկնածուն մինչև 600 վստահված անձի գրանցելու իրավունք ունի։ Ընդհանուր առմամբ՝ հայտնիներից ցուցակում էին նաև նաև երգչուհիներ Պոլինա Գագարինայի, Դիանա Գուրցկայայի, դերասան Միխային Բոյարսկու, Ալեքսանդր Մասլյակովի, Միխայիլ Պիոտրովսկու, Վլադիմիր Ուրինի, Վլադիմիր Խոտինենկոյի, Նիկոլայ Ցիսկարիձեի, Լեոնիդ Յակուբովիչի, Անատոլի Կուչերենի, Պավել Գուսևի, Եվգենի Պոդոբնիի, Սերգեյ Կոգոգոինի, Դենիս Մայդանովի, Լև Լեշչենկոյի անունները։
Երկրորդ փուլ
Ազգությամբ ռուս հայտնիներից ավելացան Յուրի Բաշմետի, Վալերի Գերգիեւի, Յուրի եւ Բորիս Թեմիրկանովների, Ֆյոդոր Բոնդարչուկի, Նիկիտա Միխալկովի, Անդրեյ Կոնչալովսկինի, Սերգեյ Միրոշնիչենկոյի եւ այլոց անունները: Վլադիմիր Պուտինի վստահված անձանց թիվը հասավ 413-ի:
Երրոդ փուլ
Հունվարի 30-ին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի նախագահի պաշտոնի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկի երրորդ և վերջին մասը: Նոր անունները 63-ն էին: Երբ դրանք գումարվեցին արդեն իսկ եղածի վրա, Պուտինի վստահված անձանց ընդհանուր թիվը հասավ 476-ի: Երրորդ ու վերջնական ցանկում նաւոյնպես հայկական անուններ: Վստահված անձ էր դարձել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Չուբարյանը և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, տիտղոսակիր լողորդ Շավարշ Կարապետյանը:
Ալեքսանդր Չուբարյանը
Շավարշ Կարապետյանը:
Կարապետյանին հիշում են նաև 1976 թվականին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի պտմությունից: Այն ժամանակ նա տասնյակ մարդկյանց կյանք էր փրկելց:
Ով, ինչպես է արտահայտվել
Վստահության ստացած հայերից բոլորը չէ, որ խոսել են իրենց զգացողությունների մասին: Համացանցում հատկապես ռեժիսոր Կարեն Շահնազարովի ասածը շատ շրջանառվեց:
«Ես երբեք չեմ թաքցրել իմ աջակցությունը և Պուտինին համարում եմ առավել արժանի թեկնածու։ Նույնիսկ եթե ինձ չընտրեին որպես վստահված անձ, միևնույն է, ես կսատարեի նրան»:
Ռեժիսորի խոսքով` վստահված անձինք աջակցում են նախագահի պաշտոնում թեկնածուի ծրագրին, կոչ են անում ընտրել նրան և մասնակցում են բանավեճերի։
Ինչ պետք է անեն պուտինի վստահված անձինք
Ռուսաստանյան լրատվամիջոցները, դեռ հունվարի 17-ի, «Կոմերսանտին» հղում անելով, գրեցին, որ Պուտինի փոխարեն բանավեճերին կմասնակցեն նրա վստահված անձինք: Վստահված անձանց հիմնական գործառույթը իրենց թեկնածուի օգտին քարոզարշավ իրականացնելն է: Թե քարոզարշավի ժամանակ ինչ խնդիրներ են դրվելու վստահված անձանց առջև, Պուտինը կնեկայացնի նրանց հետ հանդիպման ժամանակ:
Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն բացատրություն է տվել, թե ինչու Պուտինը պանավեճերին չի մասնակցելու.
«Գործող նախագահի թեկնածու դառնալը բոլորովին, այսպես ասեմ, փոխում է իրավիճակը՝ բանավեճերը դարձնելով անիմաստ»
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին: Հայազգի 7 վստահված անձանց՝ հանուն Պուտինի բանավեճերին մասնակցելու մասին առայժմ տեղեկություններ չկան:
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...
20:10 02.08.2025
Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...