Երկու ռեկորդ մեկ օրում․ 8 տարեկան Դավիթը և 27 տարեկան Յուրին մեկ ձեռքով ավտոմեքենաներ են քաշել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+25.09 oC

Երկու ռեկորդ մեկ օրում․ 8 տարեկան Դավիթը և 27 տարեկան Յուրին մեկ ձեռքով ավտոմեքենաներ են քաշել

17:48 02.10.2021

Հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիրներից երկուսը Գյումրիում նոր ռեկորդներ են սահմանել: Առաջին ռեկորդը պատկանում է  Աշխարհի բազմակի ռեկորդակիր, Հայաստանի եռամարտի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցին, իսկ մյուս ռեկորդակիրը 8 տարեկան  Դավիթ Սարգսյանն է։

Ամրակազմ 8 տարեկան Դավիթը որոշել է մեկ ձեռքով միանգամից երեք ավտոմեքենա քաշել, իր տարիքի երեխայի համար սա համարվում է ռեկորդային ցուցանիշ: Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ծնված փոքրիկ տղան մինչ երկաթե նժույգների հետ մենամարտի դուրս գալը, դրական լիցքեր, ոգևորություն է ստանում հարազատներից ու ներկաներից : Հետո վստահ մոտենում է  ամրակցված  երեք  մարդատար  ավտոմեքենաներին, մեկ ձեռքով  ձգում ժապավենն ու քաշում 5 տոննա կշռող ավտոմեքենաները:

«Այս իմ ռեկորդը նվիրում եմ Արցախում զոհված զինվորներին։ Քաշեցի 5 տոննա կշռող երեք ավտոմեքենա, բարդ բան չկա ինձ համար, որովհետև ես ուժեղ եմ»,- վստահորեն ասում է Դավիթը։

Դավիթի ռեկորդը ստացվեց: Նրա գերբնական ուժը բացահայտվել  է 4 տարեկանում , երբ հրել էր բակում կայանած հայրիկի մեկ տոննա քաշով մեքենան: Երկրորդ ռեկորդը Դավիթը սահմանեց Շանթ հեռուստաընկերության «Մեծ Փոքրիկներ» նախագծում ՝ հրելով 1230 կգ քաշով ավտոմեքենան: Դավիթի ռեկորդները գրանցվել են Հայկական «Դյուցազնագրքում»:

«Դավիթը երրորդ և չորորդ ռեկորդներն այս տարի սահմանել է հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Նախ մի մատով քաշեց մեկ ավտոմեքենա՝ 1430 կգ քաշով, ապա մի ձեռքով քաշեց երկու ավտոմեքենա՝ ընդհանուր 2903 կգ։ Սահմանեց «Դյուցազնագրքի» երկու ռեկորդ։ Դավիթի ռեկորդը գրանցված է նաև Համաշխարհային ռեկորդների ասոցիացիայում»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է Դավիթի տատիկը՝ Մարինե Սարգսյանը։

Հերթական ռեկորդը սահմանելու համար փոքրիկ Դավիթը  հրապարակը զիջեց Չարենցավանից Գյումրի հասած 27 ամյա Յուրի Սաքունցին։ Նա ռեկորդներ է սահմանում 16 տարեկանից, ուժային եռամարտի Հայաստանի, Աշխարհի ու Եվրոպայի  բազմակի չեմպիոն է:

«Աշխարհի կրկնակի չեմպիոն եմ, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի եռակի չեմպիոն եմ մասռեսլինգի, ուժային եռամարտի Հայաստանի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ եմ », – իր  նվաճումներն է հերթով թվարկում Յուրի Սաքունցը։

Դյուցազնագրքի 21 ռեկորդների հեղինակ Յուրին ռեկորդներ է սահմանել իր ծննդավայր Չարենցավանում, Արցախում, Հայաստանի տարբեր քաղաքներում և  Արաբական Միացյալ Էմիրություններում: Ծանր  մեքենանաներ  քաշելը գրեթե միշտ զուգորդում է բարդ հնարքներով և էքստրեմալ  վարժություններով:

«Վերջին ռեկորդը, որ ես սահմանեցի Չարենցավանում, երկու ճկույթ մատների օգնությամբ տեղաշարժեցի երկու ավտոբուս՝ յուրաքանչյուրը 6 տոննա 600 կգ քաշով։ Դրանից առաջ ես ճկույթ մատով քաշել եմ գնացքի վագոն 44 տոննա քաշով։ Արաբական Միայցյալ Էմիրությունների ասոցիացիայում  գրանցվել եմ որպես ռեկորդակիր, երբ երեք ֆուտբոլի գնդակների վրա մեկ րոպեում 57 անգամ հենում- ծալում վարժություն կատարեցի, Համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվել եմ հինգ անգամ։ Դրանցից մեկի ժամանակ, ձեռքերի վրա քայլելով, ատամներով բռնած ճոպանով 3 տոննա քաշ ունեցող մեքենան քաշել եմ երեք մետր»,-ասում է  բազմակի ռեկորդակիրը։

Հերթական ռեկորդը  սահմանելու համար հրապարակում ավելացան  մեքենաների թիվն ու քաշը: Երկու բեռնատար, երկու մարդատար ավտոմեքենաները՝ ընդհանուր 11 տոննա, ձեռքի ճկույթ մատով քաշելու արդյունքը  Յուրին ցանկանում է  գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:

Օրվա երկու ռեկորդների  տեսագրությունները ուղարկվելու են Գինեսի ռեկորդների հանձնաժողով։ Դավիթը և Յուրին հավակնում են իրենց  արդյունքները գրանցել Համաշխարհային ռեկորդների գրքում: Ի դեպ, աշխարհի ռեկորդակիր է նաև Յուրիի կրտսեր եղբայրը: Սաքունց եղբայրները ռեկորդները սահմանել են Արցախում, որի շնորհիվ  Արցախի անունը գրանցվել է Գինեսի  ռեկորդների գրքում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

18:58 22.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 23-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Քանաքեռ ՀԷԿ թաղամասի, Թբիլիսյան խճուղու, Ազատության պողոտայի, Ղափանցյան, Քանաքեռի շրջանցիկ թունել փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

18:30 22.06.2025

Մեսսին «Ինտեր Մայամիի» պատմության մեջ 50 գոլ խփած առաջին խաղացողն է

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսսին դարձել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 50 գոլ է խփել։ Դրա համար Մեսսիին պահանջվել է 61 հանդիպում։ ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության երկրորդ տուրում Մեսսիի հաղթական գոլի շնորհիվ «Ինտեր Մայամին» 2:1 հաշվով հաղթել էր պորտուգալական «Պորտուին»։ ...

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

18:10 22.06.2025

ԱՄՆ-ն Իրանի հետ պատերազմի մեջ չէ. Վենս

ԱՄՆ-ն պատերազմի մեջ չէ Իրանի հետ՝ իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ -ի ռազմաօդային ուժերի հարձակումից հետո, հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Մենք պատերազմի մեջ չենք Իրանի հետ, մենք պայքարում ենք նրա միջուկային ծրագրի դեմ» – ասել է Վենսը NBC News-ին տված հարցազրույցում։ ...

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

17:40 22.06.2025

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին

Իրանի խորհրդարանը քվեարկել է Հորմուզի նեղուցը փակելու օգտին, սակայն վերջնական որոշումը պետք է կայացնի Ազգային անվտանգության խորհուրդը։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում նավագնացությունը խափանելու Իրանի փորձը «ինքնասպանություն կլինի երկրի համար»: Հորմուզի նեղուցը կարևոր  նշանակություն  ունի համաշխարհային շուկաներ նավթի մատակարարման գործում: Ամեն օր նեղուցով անցնում է մոտ 17-21 միլիոն բարել նավթ, […] ...

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

17:30 22.06.2025

Նիգերիայի ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի օգնությունը իր քաղաքացիներին Իրանից տարհանելու գործում

Նիգերիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Հայաստանի հետ զգալի առաջընթաց են գրանցել Իրանից իրենց քաղաքացիների տարհանման ուղղությամբ համագործակցության հարցում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Նիգերիայի ԱԳ նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ համագործակցությունը սկիզբ է առել Իրանում Նիգերիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Աբդուլռաշիդ Օմար Լավալի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով տնօրենի պաշտոնակատար Լևոն […] ...

BACK_TO_TOP