Ինչու՞ Վրաստանի դատախազությունը չի շտապում Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+17.09 oC

Ինչու՞ Վրաստանի դատախազությունը չի շտապում Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրել

17:53 03.10.2021

Ինչո՞ւ Վրաստանի դատախազությունը չի շտապում Սաակաշվիլիին մեղադրանք առաջադրել Спутник Грузия-ի լրագրողի հարցին պատասխանել  են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում:

«Միխեիլ Սաակաշվիլին արդեն ձերբակալվել է որպես դատապարտյալ: Նա հետախուզման մեջ գտնվող անձ է, ով դատապարտվել է վեց տարվա ազատազրկման և այս փուլում գտնվում է  քրեակատարողական հիմնարկում: Այս դեպքում մեղադրանք առաջադրելու համար իրավական ժամկետ չկա: Ելնելով այս ահանգամանքից՝ այսօր նրան մեղադրանք չի առաջադրվի: Ինչ վերաբերում է նոր հետաքննությանը, ապա այն ինտենսիվորեն իրականացվում է, և դեռ հայտնի չէ, թե երբ մեղադրանք կառաջադրվի», – հայտնել են Վրաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Հայրենիքում Սաակաշվիլին հեռակա կարգով դատապարտվել է բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության և պատգամավոր Վալերի Գելաշվիլիի ծեծի հետ կապված գործերով: Մի դեպքում նա դատապարտվել է երեք տարվա ազատազրկման, մյուս դեպքում՝ վեց: Բացի այդ, Սաակաշվիլին ներգրավված է 2007 թվականի նոյեմբերի 7 -ին ընդդիմության հանրահավաքը բռնությամբ ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերության ջարդի և պետական ​​բյուջեից միջոցների յուրացման գործերում: Դրանք քննարկվում են դատարանների կողմից, դատավճիռներ չեն կայացվել:

Վրաստանի դատախազությունը հայտարարում է, որ Սաակաշվիլիին Ուկրաինա հանձնելու հարցը չի քննարկվում, և նա ստիպված կլինի իր պատիժը կրել տանը: Նշենք, որ այժմ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի է: Այդ երկրի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ  պատրաստվում է անձամբ և երկրի իշխանությունների օգնությամբ զբաղվել Ուկրաինայի ձերբակալված քաղաքացու և Վրաստանի նախկին նախագահի վերադարձով:

Վրաստանի երրորդ նախագահը բերման է ենթարկվել Թբիլիսիի բնակելի թաղամասերից մեկից:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

18:06 05.05.2025

«Բարսելոնայի» հայտացուցակն «Ինտերի» դեմ պատասխան խաղի համար

«Բարսելոնան» հրապարակել է «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Վոյցեխ Շչեսնի, Ինյակի Պենյա, Անդեր Աստրալագա։ Պաշտպաններ. Պաու Կուբարսի, Ռոնալդ Արաուխո, Ինիգո Մարտինես, Անդրեաս Քրիստենսեն, Էրիկ Գարսիա, Էկտոր Ֆորտ, Ժերար Մարտին, Լանդրի Ֆարե։ Կիսապաշտպաններ. Գավի, Պեդրի, Անսու Ֆաթի, Ռաֆինյա, Ֆերմին Լոպես, Լամին Յամալ, Դանի Օլմո, Ֆրենկի դե Յոնգ, Նոա Դարվիխ։ Հարձակվողներ. […] ...

SHANTNEWS

18:00 05.05.2025

SHANTNEWS

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

17:55 05.05.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարից բռնագանձել անշարժ գույքեր, դրամական միջոցներ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավար Մհեր Վարդանի Գևորգյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 5 անշարժ գույք. 1 շարժական գույք. 23 միլիոն դրամ՝ […] ...

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

17:51 05.05.2025

Վարչապետն ընդունել է Մարսելի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Մարսելի քաղաքապետի այցը Հայաստան և կարևորել Ֆրանսիայի հետ բազմակողմ հարաբերությունների զարգացումը, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ձևաչափով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Հայաստանի հետ կապերը խորացնելու Բենուա Պայանի գործողություններն ու անձնական ջանքերը: Մարսելի քաղաքապետը նշել է, որ Երևանի հետ համագործակցությունը […] ...

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

17:46 05.05.2025

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Մխիթար Հայրապետյանը, ընդգծելով երկու երկրների ժողուրդների պատմական կապն ու բարեկամությունը, անդրադարձել է տարբեր ոլորտներում երկկողմ փոխհարաբերություններին և համագործակցությանը՝ մասնավորապես կապի և հեռահաղորդակցության ու տեխնոլոգիական ուղղություններին: Գիորգի Շարվաշիձեն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է Վրաստանի՝ […] ...

Գևորգ Պապոյանն ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրենին

17:40 05.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրենին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 5-ին ընդունել է «Հայաստան-Իրան համագործակցության զարգացման հիմնադրամի» տնօրեն Փույա Հոսեյնիին։ Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է «Սյունիք․ Հարավային Կովկասի տնտեսական հաբ» ծրագիրը, որի նպատակն է զարգացնել Սյունիքի մարզը որպես տարածաշրջանային տնտեսական հանգույց՝ խթանելով մասնավոր հատվածի ներդրումների ներգրավմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը։ Ծրագրով նախատեսվում է տարբեր ձևաչափով միջոցառումների, […] ...

BACK_TO_TOP