Ռուսաստանը դեմ է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը․ Պուտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Ռուսաստանը դեմ է դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնմանը․ Պուտին

07:19 17.07.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատարարել է, որ Ռուսաստանը խիստ բացասաբար կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի հաշվին ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։

«Խիստ բացասաբար»,- ասել է Պուտինը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կվերաբերվի Վրաստանի և Ուկրաինայի անդամակցությանը։

Պուտինի խոսքով՝ այդ երկրների հետ անմիջականորեն՝ երկկողմ ձևաչափում աշխատելու հնարավորություն կա։ Նախագահը վստահ է, որ դաշինքը կարող է աշխատել նրանց հետ՝ առանց այդ երկրներն իր շարքերում ներառելու։

«Երբ Խորհրդային միությունը դուրս բերեց իր զորքերը Գերմանիայից, մեզ խոստացան, որ ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի արևելք»,-հիշեցրել է ՌԴ նախագահը։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել էր, որ Վրաստանը պարտադիր կդառնա կազմակերպության անդամ։

Հիշեցնենք, որ դաշինքի գագաթնաժողովի արդյունքներով ստորագրվել էր փաստաթուղթ, որում հաստատվել են Ուկրաինայի եվրաատլանտյան ձգտումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

18:58 02.08.2025

ՀԱՄԱՍ-ը հաստատել է, որ զենքը վայր չի դնի, քանի դեռ Իսրայելը շարունակում է օկուպացիան

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ չի զինաթափվի քանի դեռ իսրայելական օկուպացիան շարունակվում է և պաղեստինցի ժողովրդի իրավունքները լիովին վերականգնված չեն։ Այս մասին ասվում է շարժման պաշտոնական Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ՝ կապված «որոշ լրատվամիջոցների կողմից ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվեն Ուիթքոֆին հղում անելով ՀԱՄԱՍ-ի կողմից զենքը վայր դնելու պատրաստակամության մասին հաղորդագրությունների» հետ։ «Մենք կրկին […] ...

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP