20:51 06.10.2021
Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանում հանդիպում ունեցավ Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ։
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն անդրադարձավ 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքներին, Հայաստանի և Արցախի առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, հատկապես շեշտադրելով ռազմագերիների և հետպատերազմյան շրջանում գերության մեջ հայտնվածների վերադարձի խնդիրը։ Նորին Սրբությունը նաև շնորհակալություն հայտնեց Սրբազան Քահանայապետին պատերազմի ընթացքում հայ ժողովրդին և Հայաստանին ցուցաբերած աջակցության համար։ Հանդիպման ավարտին Հռոմի Քահանայապետն իր օրհնությունը բաշխեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակության անդամներին։
Այնուհետև Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պետրո Պարոլինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Մասնավորապես արծարծվեցին Արցախի ժողովրդի անվտանգությանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ ոտնձգություններին, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Առկա մարտահրավերների և խնդիրների հաղթահարման գործում Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեծապես կարևորեց միջազգային հանրության դերակատարությունը։
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին20:06 25.06.2025
Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստումՀունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...
19:54 25.06.2025
Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ինՀունիսի 26-28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը կունենա 7 մասնակից.։ 50 կգ` Նարեկ Դավթյան 55 կգ` Շավարշ Նահապետյան 60 կգ` Խաչատուր Ջհանգիրյան 66 կգ` Գարիկ Մալխասյան, Հակոբ Ումուրշադյան 73 կգ` Գոռ Գալստյան, Տիգրան Սարուխանյան։ ...
19:45 25.06.2025
Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...
19:40 25.06.2025
ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 15-21-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին և 21-ին, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին, 16-ին, 18-ին և 21-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ հունիսի 15-ին և […] ...
19:30 25.06.2025
Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱյսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ քաղաքացին Կիևյան կամրջից իրեն ցած է նետել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։ ...