22:57 06.10.2021
Կորոնավիրուս Sars-CoV-2 կարող է փոխանցվել մարդուց կենդանիներին, այնուհետև մի շարք մուտացիաներից հետո կրկին անցնել մարդուն արդեն որպես նորագույն կորոնավիրուս Sars-CoV-3 և առաջացնել նոր համաճարակ, չորեքշաբթի օրը նախարարական հանդիպմանն ասել է ամերիկյան-սինգապուրյան բժշկական Duke-NU համալսարանի պրոֆեսոր Վան Լինֆան։
Նոր SARS-CoV-2 կորոնավիրուսը, ինչպես պարզվել է, մարդուն է անցել չղջիկներից, որոնք տարածված են Ասիայում, ինչ-որ այլ կենդանու միջոցով, հանդիպման մասնակիցներին հիշեցրել է պրոֆեսորը: Նա նշել է, որ չղջիկներն ունեն յուրահատուկ իմունային համակարգ, որը թույլ է տալիս վիրուսներին բազմապատկվել և մուտացիա անել կենդանու օրգանիզմում, բայց թույլ չի տալիս հիվանդություններին զարգանալ:
«Կորոնավիրուսային վարակի՝ մարդուց կենդանուն անցնելու դեպքերը նույնպես հայտնի են, համաճարակի ընթացքում բազմիցս գրանցվել են դեպքեր, երբ ընտանի կենդանիները կորոնավիրուսով վարակվել են իրենց տերերից։ Դա կարող է տեղի ունենալ նաև այսպես. ասենք, Sars-CoV-2 կորոնավիրուսով վարակված մարդը ուտելիքի մնացորդը թողնի ինչ-որ տեղ և չղջիկն այն ուտի», – ասել է Վան Լինֆան, որի խոսքը մեջբերում է Straits Times թերթը:
Այս դեպքում, ըստ նրա, կորոնավիրուսը կարող է ևս մեկ անգամ մուտացիա անել չղջիկի օրգանիզմում, ապա անցնել մեկ այլ կենդանու և մի քանի անգամ մուտացիա անել։ Այս կերպ ստացված նոր վիրուսներից մեկը կարող է հետագայում կրկին անցնել մարդու և առաջացնել համաճարակ՝ դառնալով Sars-CoV-3 նորագույն կորոնավիրուս:
«Դա կարող է տեղի ունենալ, օրինակ, ամերիկյան մայրցամաքում, որտեղ SARS-CoV-2 կորոնավիրուսը դեռևս տեղի չղջիկների օրգանիզմներում չկա, ինչպես դա տեղի է ունենում Ասիայում»,- հավելել է պրոֆեսորը:
Որպես ձևափոխված նորագույն կորոնավիրուսի նոր համաճարակին պատրաստվելու միջոց՝ Վան Լինֆան առաջարկել է մանրակրկիտ հետևել չղջիկների և այլ վայրի կենդանիների մոտ հայտնվող նոր վիրուսներին, հետազոտություններ անել՝ նպատակ ունենալով բացահայտել այդպիսի վիրուսների՝ մարդուն անցնելու պոտենցիալը և մշակել մշտական դիտարկման ավելի հուսալի համակարգ աշխարհում վարակիչ հիվանդությունների բռնկումներին հետևելու համար, հաղորդում է Straits Times-ը:
15:50 04.07.2025
Թրամփը հայտարարել է օգոստոսի 1-ից տասնյակ երկրների համար նոր մաքսատուրքերի սահմանման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղվանից սկսած՝ տասնյակ երկրներին նամակներ կուղարկի՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտնող նոր մաքսատուրքերի մասին տեղեկացնելու համար։ «Մենք սկսելու ենք նամակներ ուղարկել տարբեր երկրներ։ Վաղը, կարծում եմ, կուղարկենք 10 կամ 12 նամակ, իսկ հաջորդ մի քանի օրերին, կարծում եմ՝ մինչև հուլիսի 9-ը, մենք բոլորին կծանուցենք», – լրագրողներին ասել է […] ...
15:40 04.07.2025
Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող նոր ճանապարհ կկառուցվիԴավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 2-րդ թաղամասի Տիգրան Պետրոսյան փողոցի վերջնամասը Փիրումյաններ փողոցին միացնող մոտ 620 մ երկարությամբ նոր ճանապարհ կկառուցվի: Նախագծի մրցույթը կայացել է: Նոր ճանապարհը զգալիորեն կթեթևացնի Դավթաշենի կենտրոնական՝ Տիգրան Պետրոսյան փողոցի երթևեկությունը: ...
15:31 04.07.2025
39-ամյա տղամարդն ապօրինի զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությունՀամայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 2-ին բաժին է ներկայացել Պաղաղբյուր գյուղի 39-ամյա մի բնակիչ և կամավոր հանձնել «Մակարով» տիպի ատրճանակ, պահեստատուփ և 9 մմ տրամաչափի փամփուշտներ։ Հիշեք՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից: ...
15:23 04.07.2025
ՈւԵՖԱ-ի 2024/2025 վարկանիշում Հայաստանն առաջ է Ռուսաստանից, Ուկրաինայից և Անդրկովկասի հարևաններիցՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է 2024/2025 մրցաշրջանի ակումբային վարկանիշի թարմացված աղյուսակը, որը հաշվարկվում է վերջին հինգ մրցաշրջանների (2019/20-2023/24) արդյունքների հիման վրա։ Հայաստանը զբաղեցնում է 28-րդ հորիզոնականը՝ վաստակելով 4.375 միավոր։ Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցել է Ռուսաստանին (29-րդ տեղ, 4.333 միավոր), Ուկրաինային (33-րդ տեղ, 3.600 միավոր), ինչպես նաև Անդրկովկասի հարևաններին՝ Ադրբեջանին (35-րդ տեղ, 2.875 միավոր) և Վրաստանին […] ...
15:15 04.07.2025
Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԵրևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...
15:05 04.07.2025
Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվելԱմերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական մայրուղու […] ...