«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

«Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 30-ին

14:35 07.10.2021

Հոկտեմբերի 30-ին կանցկացվի «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի  մրցաշար` Արմավիրի մարզի Երևան-Էջմիածնի ճանապարհահատվածի տարածքում:

Մրցաշարի կազմակերպման նպատակով ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում ԿԳՄՍ նախարարությանը պետական բյուջեի պահուստային ֆոնդից 35 մլն 710 հազար դրամ գումար է հատկացվել:

Հարցը զեկուցող ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ հատկացված միջոցներից 15 մլն դրամը նախատեսված է մրցաշարի հաղթողների պարգևատրման, մնացածը` կազմակերպչական աշխատանքների համար:

«Մենք ունենք ՀՀ վարչապետի հանձնարարական` տարվա մեջ 4 անգամ մասսայական սպորտի զարգացումը խրախուսող մրցաշարեր կազմակերպել: Սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքից հետո սա երկրորդ նման միջոցառումն է»,- զեկուցել է Վահրամ Դումանյանը` նշելով, որ մրցաշարի նպատակը սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչությունն ու  սիրողական կրոսավազքի դերի բարձրացումն են:

Ըստ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի ներկայացրած տեղեկատվության` «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի մրցաշարն անցկացվելու է տարիքային երեք խմբերի համար`

15-17 տարեկան տղաներ և աղջիկներ` 3 կմ,
18-35 տարեկան կանայք և 18-40 տարեկան տղամարդիկ` 10 կմ,
36 տարեկանից բարձր կանայք և 41 տարեկանից բարձր տղամարդիկ` 10 կմ:

Առաջին տարիքային խմբի հաղթողները` առաջին, երկրորդ և երրորդ տեղեր զբաղեցրած անձինք, կստանան համակարգիչներ: Երկրորդ և երրորդ տարիքային խմբերում առաջին տեղի համար սահմանված է 1 մլն դրամ մրցանակ, երկրորդ տեղի համար` 600 հազար դրամ, երրորդ տեղի համար` 400 հազար դրամ, չորրորդ տեղի համար` 150 հազար դրամ, հինգերորդ տեղի համար` 100 հազար դրամ: Դրամական խրախուսումներ են նախատեսված նաև 6-10-րդ տեղեր գրավողների համար` 75 հազարական դրամ, 11-20-րդ տեղերի համար` 50 հազարական դրամ:

Մրցաշարին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, եթե ունեն համապատասխան տեղեկանք առողջության վերաբերյալ:

Նախարարը նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը կիրականացնի հանրային լայն լուսաբանում` «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի  մրցաշարի մասնակցության հայտերի ընդունման, ժամկետների և կազմակերպչական այլ  հարցերի վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

15:15 04.07.2025

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հուլիսի 4-ի երեկոյան ժամերին, հուլիսի 5-6-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 4-ին ցերեկը, 5-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-9-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր […] ...

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

15:05 04.07.2025

Կալիֆոռնիայում խոշոր հրդեհ է բռնկվել

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգում խոշոր անտառային հրդեհը մեկ օրում ընդգրկել է 21 հազար հեկտար տարածք, հաղորդում է ABC-ն ։ «Կալիֆոռնիայում հրդեհը մեկ օրում կլանել է ավելի քան 52 հազար ակր (մոտ 21 հեկտար – խմբ.) տարածք», – ասվում է հեռուստաալիքի կայքում։ Նշվում է, որ սա Կալիֆոռնիայի՝ տարվա ամենամեծ հրդեհն է և հանգեցրել է 166-րդ միջպետական ​​մայրուղու […] ...

SHANTNEWS

15:00 04.07.2025

SHANTNEWS

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

14:48 04.07.2025

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

14:40 04.07.2025

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...

BACK_TO_TOP