15:00 07.10.2021
Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ է կատարել ՀՀ 2021 թ. պետբյուջեի մասին օրենքում և փոփոխություններ ու լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ առողջապահության նախարարությանը գումար տրամադրելու նպատակով: Որոշման ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հետ կապված ներկայում առկա իրավիճակով: Ըստ հիմնավորման՝ հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ կանխարգելման, վերահսկման, բուժման և հաղթահարման ապահովման նպատակով անհրաժեշտ միջոցառումների ծախսերը պատշաճ և ժամանակին իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել առողջապահության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 2 մլրդ 365 մլն դրամ:
Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, կառավարությունը, ստանձնելով իր պարտավորությունները քաղաքացիների առջև, ամբողջությամբ հոգում է կորոնավիրուսային վարակով հիվանդ քաղաքացիների բուժման ծախսերը: «Իհարկե, մենք շատ ուրախ կլինեինք, որ այս միջոցներն ուղղվեին այլ կարիքների բավարարմանը, այլ հիվանդությունների բուժմանը, որովհետև եթե մենք բավարար չափով պատվաստման գործընթացն իրականացնեինք և իրականացնենք, պետք է, որ նման գումարների ծախսման կարիք չունենայինք: Այս համատեքստում պետք է նշեմ, որ արդեն 20 բժշկական կազմակերպություն է ընդգրկված ՔՈՎԻԴ-ով պացիենտների բուժման գործընթացում: Ընդհանուր առմամբ 2226 մահճակալ այս պահին զբաղված է: Այս պահին առկա ակտիվ դեպքերի մեջ, որը 14 հազարից ավելի է, ընդամենը 176 հոգի ունենք, ովքեր հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ: Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքները և բեռը հոսպիտալացման առողջապահական համակարգի վրա չի գոյանում»,-ասել է նախարարը:
Անահիտ Ավանեսյանի խոսքերով՝ չնայած պատվաստման գործընթացի ակտիվություն նկատվում է, սակայն այն բավարար չէ. «Ցավոք, դեռ կան որոշ անձինք, ովքեր չարամտորեն, վնասարարությամբ են զբաղված և անընդհատ խաթարում են այն ինֆորմացիոն դաշտը, որը մեր քաղաքացիներին շփոթության մեջ է գցում և անհիմն վախեր է ներշնչում: Ես ուզում եմ հայտարարել, որ նման գործունեությամբ զբաղվողներն իսկապես պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ, երեկ էլ գրանցված 26 մահերի համար: Պետք է նշեմ, որ շատ-շատ երկրներ արդեն պատվաստումները հասցրել են 90 տոկոսի: Ուրեմն հարց է ծագում՝ ինչո՞ւմն է խնդիրը, ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք և ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որպեսզի Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»:
Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Մենք կարող ենք հետ գնալ և տեսնել՝ այդ մարդանց քարոզչության նպատակը որն է: Սկզբից, երբ Հայաստանի Հանրապետությունում սկսեցին մարդիկ կորոնավիրուսից մահանալ, նրանք ի՞նչ էին անում, ամեն օր այդ մահերը քաղաքական շահարկման առարկա էին դարձնում: Նրանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն՝ կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ: Այս է նրանց ուզածը: Բայց մենք ինչո՞ւ ենք անընդհատ բողոքում, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան են անում: Կա հստակ պետության պարտավորություն, այն է՝ գործադրել վարչական լծակներ, որպեսզի պատվաստումը առաջ գնա: Ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին:
Պետությունն ունի իր բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և առաջ գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը: Այսօր ևս 2.4 միլիարդ դրամ ենք հատկացնում առողջապահական ծախսերի համար: Հիմա նկատում եմ, որ մարդիկ կան, որ շարժում է սկսվում, չգիտեմ՝ ինչքանով է այդ մարդկանց ասածն արդարացի, բայց ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն և անվճար բուժվեն: Այս գումարը կարող էր օգտագործվել դպրոցների, սոցիալական այլ կարիքների համար, հազար ու մի ծախսի վրա կարող էր օգտագործվել: Այդպիսի շարժում էլ է սկսվում, և ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնն ավելի ու ավելի բարձր է հնչելու:
Հիմա էլ ասում են՝ պետությունը լրացուցիչ ծախս է դնում քաղաքացու վրա՝ ամիսը 2 անգամ ՊՇՌ թեստ պահանջելով: Ոչ, ծախս չենք դնում: Մենք անվճար պատվաստում ենք իրականացնում: Այն ժամանակ էլ ասում էին՝ Հայաստանի կառավարությունը պատվաստանյութ չունի, այս չկա, այն չկա: Այսինքն՝ մենք ինչի՞ ենք կենտրոնանում՝ ով ինչ է ասում: Մարգինալ ուժեր են, ինչ ուզում են ասեն: Ես Ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում, գնացեք լուծեք»:
Նիկոլ Փաշինյանը իր դժգոհությունն է հայտնել պատվաստման թվերի ցուցանիշներից և ընդգծել, որ պետական կառավարման համակարգը պետք է օրինակ ծառայի. պետական կառավարման համակարգում պետք է չլինի չպատվաստված մարդ. «Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար: Հերիք է բողոքենք, ամբողջ աշխարհում էլ այդ նույն բանը կա, ամեն տեղ մի քանի հոգի հավաքվում են՝ հակապատվաստումային շարժում են անում: Հիմա էլ ասում են՝ կառավարությունը թունավորում է անում: Պատասխանատու ասում եմ՝ իմ ընտանիքի բոլոր անդամները, բացի մանկահասակ երեխաներից, պատվաստված են: Ընդորում, պատվաստվել ենք տարբեր պատվաստանյութերով: Այսինքն՝ մեկով չենք պատվաստվել, որ չստացվի, թե կա լավ պատվաստանյութ, որով, այսպես ասած, «էլիտար» շրջանակներն են պատվաստվում՝ ժողովրդին անորակը թողնելով: Այլևս, հատկապես կառավարության նիստում ինչ-որ արդարացումներ չլսեմ, որ ինչ-որ մարդիկ խանգարում են: Ոչ մեկ չի կարող մեզ խանգարել: Գնացեք և ձեր առաջ դրված խնդիրները լուծեք»:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը՝ համապատասխան խիստ միջոցներ ձեռնարկել կեղծ պատվաստումների դեպքերը կանխարգելելու ուղղությամբ:
14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է14:55 04.07.2025
Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն էԱյսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...
14:48 04.07.2025
ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...
14:40 04.07.2025
«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնիցԵրևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...
14:33 04.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...
14:25 04.07.2025
Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չկաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը որևէ առաջընթաց չի գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ «Ոչ, ես այսօր նրա հետ որևէ առաջընթաց չեմ գրանցել», – ամերիկացի լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ «իրենք խոսել են Ուկրաինայի պատերազմի մասին, և ինքը դրանից գոհ չէ»։ Թրամփը նշել է, որ […] ...
14:18 04.07.2025
Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրըԲիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի նախորդ հրաժարագինը կազմում էր 62 միլիոն եվրո, իսկ այժմ բարձրացել է շուրջ 50 տոկոսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները […] ...