Էջմիածնի բնակիչը խարդախությամբ 445.830 ԱՄՆ դոլար է հափշտակել․ նրան մեղադրանք է առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC

Էջմիածնի բնակիչը խարդախությամբ 445.830 ԱՄՆ դոլար է հափշտակել․ նրան մեղադրանք է առաջադրվել

15:21 07.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչը քենակալի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ Արմավիրի մարզում հողատարածքներ ձեռք բերելու, դրանցում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու, այն է՝ դեղձի այգիներ հիմնելու, կոնյակի գործարան կառուցելու և կոնյակ արտադրելու շուրջ, և իր կողմից առաջարկված ու համատեղ մշակված բիզնես-ծրագիրն իրագործելու պատրվակով, 2018թ. նոյեմբերից մինչև 2019թ. հունիսն ընկած ժամանակահատվածում, ստացել է առանձնապես խոշոր չափերի գումար:

Որպեսզի առավել արժանահավատ լինի ներկայացված բիզնես-առաջարկը, Էջմիածնի բնակիչը, քենակալին տվել է այլ անձանց պատկանող անշարժ գույքի գրանցման վկայականներ և խաբելով, թե, իբր, դրանք ձեռք է բերել՝ բիզնես-ծրագրում ծախսեր կատարելու նպատակով անշարժ գույքերի գրավադրմամբ բանկերից վարկեր ստանալու համար, պահանջել և հետ է ստացել դրանք, ինչից հետո իր կնոջ անվամբ, 100 տոկոս բաժնեմասի սեփականության իրավունքով, գրանցել է ՍՊ ընկերություն, որի տնօրեն ձևակերպվել է ինքը և դեղձից կոնյակ ստանալու հեղինակային իրավունքը նշված ընկերության անվամբ գրանցելու հետ կապված վճարումներ կատարելու պատրվակով պահանջել և քենակալից ստացել է առանձնապես խոշոր չափերով գումար:

Քննությամբ պարզվել է, որ Էջմիածնի բնակիչը նշված ժամանակահատվածում քենակալից մաս-մաս ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 445.830 ԱՄՆ դոլար գումար, որը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, խարդախությամբ հափշտակել է՝ բիզնես-ծրագրով նախատեսված որևէ գործարք և ծախս չկատարելով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Էջմիածնի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

14:55 04.07.2025

Այսօր Մհեր Մկրտչյանի 95-ամյակն է

Այսօր թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանի ծննդյան 95-ամյակն է: Օրվա կապակցությամբ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, Թբիլիսիի հայկական թատրոնի, ինչպես նաև մշակույթի ոլորտի մի խումբ ներկայացիցչներ և արվեստասերներ […] ...

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

14:48 04.07.2025

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին առաքելության ավարտի կապակցությամբ

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: […] ...

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

14:40 04.07.2025

«Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից

Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանը հեռացել է պաշտոնից։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Եսայանի պայմանագրի ժամկետն ավարտվել է: Կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը: 53-ամյա մասնագետը թիմը գլխավորել էր 2024-ի փետրվարին: Նրա օրոք «Արարատը» 47 պաշտոնական խաղում տարել է 16 հաղթանակ, գրանցել 9 ոչ-ոքի, կրել 22 պարտություն: ...

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

14:33 04.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

Ուկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի ​​կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...

Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չկա

14:25 04.07.2025

Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման հարցում առաջընթաց չկա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ինքը որևէ առաջընթաց չի գրանցել ուկրաինական հակամարտության կարգավորման գործում։ «Ոչ, ես այսօր նրա հետ որևէ առաջընթաց չեմ գրանցել», – ամերիկացի լրագրողներին ասել է Թրամփը։ Նրա խոսքերով՝ «իրենք խոսել են Ուկրաինայի պատերազմի մասին, և ինքը դրանից գոհ չէ»։ Թրամփը նշել է, որ […] ...

Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրը

14:18 04.07.2025

Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրը

Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի նախորդ հրաժարագինը կազմում էր 62 միլիոն եվրո, իսկ այժմ բարձրացել է շուրջ 50 տոկոսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները […] ...

BACK_TO_TOP