13:33 17.07.2018
«Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Իվանյանը դիմել է ՀՀ քննչական կոմիտե` իր և ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու դիմում-բողոքով: Այս մասին «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի ներկայացուցիչ, փաստաբան Միքայել Ավետիսյանը: Գործարարն իր և իր ղեկավարած ընկերության գործարար համբավին մեծ վնաս հասցնելու մեջ մեղադրում է պետական մարմնի պաշտոնատար անձին` ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանին: 2018 թվականի հունիսի 22-ին ընկերության ներկայացուցիչները ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքէջից են տեղեկացել այն մասին, որ «բացահայտվել է չարաշահումների մեխանիզմ՝ ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ներկրման և բաշխման գործընթացում», և որ իրենց կազմակերպության անունը ևս ներառված է բացահայտումների շղթայում: Ըստ հաղորդագրության՝ «Հրաշք այգի» ՍՊ ընկերությունը, Չինաստանից և Ռուսաստանից ներկրելով նշված երկու տեսակի պարարտանյութերը, 2015 թ. ծրագրի իրականացման ընթացքում չի իրացրել նախատեսված ամբողջ ծավալը, սակայն նախապես ստացված սուբսիդիայի գումարը 2016 թվականի ծրագրի համար ավելի քիչ է ցույց է տվել, որի արդյունքում պետական բյուջեի միջոցներից խարդախությամբ, նախնական հաշվարկներով, հափշտակվել է 38.800.000 ՀՀ դրամ գումար:
Ընկերության ղեկավարը համաձայն չէ հարուցված քրեական գործի և դրանում ներկայացված հիմնավորումների հետ: Գործը համարում են «շոու», կարծում են, որ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանն այս ամենն արել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ երևալու և նոր կառավարությանը հաճոյանալու համար: Ասում են` նա չունի հիմնավոր փաստարկներ, և պնդում են, թե գործի է դրվել զուտ սեփական ամբիցիան՝ իր տեղը նոր իշխանության մեջ ապահովագրելու անձնական մղումը: Ավելին, կարծում են, որ այսպիսով փորձ է արվել ստվերել ներկայումս կոռուպցիայի դեմ մղվող պայքարի արդյունավետությունը` բարեխիղճ տնտեսվարողներին ոչ իրավաչափ մեղադրելով և գործող իշխանությանը «արջի ծառայություն» մատուցելով: Այս առիթով գործարարն ու ընկերության շահերի պաշտպանը մի շարք հիմնավորումներ ունեն, ըստ որում՝ փաստաթղթերով: Նախ՝ Միքայել Ավետիսյանի պնդմամբ՝ գործի նախաքննական փուլում Արթուր Իվանյանը հրավիրվել է ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչություն` դատավարական նորմերի խախտմամբ: Նրան ոչ թե ծանուցագիր է ուղարկվել՝ ինչպես կարգն է պահանջում, այլ ընդամենը զանգ` բջջային հեռախոսին: Զանգահարողն էլ ներկայացել է որպես ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչ, խնդրել է ներկայանալ վարչություն և ցուցմունք տալ։ Ավելի ուշ Միքայել Ավետիսյանը զանգահարել է նույն համարով` պարզելու համար, թե ի՞նչ գործով է Արթուր Իվանյանը հրավիրվում ցուցմունք տալու:
«Ասեցին՝ կգաք, տեղում կծանոթանաք»,- պատմում է փաստաբանը։ Խորհրդակցել են, իրենց համար ամրագրել դատավարական նորմերի խախտումը, բայց որոշել են գնալ` բոլոր հարցերը հնարավորինս արագ պարզաբանելու նպատակով։ Հարցաքննությանը մասնակցել է նաև վարչության պետը՝ Կարեն Շահբազյանը։ Ասել են, թե հարցաքննությունը մի շարք համայնքապետերի կողմից չարաշահումների և կեղծիքների գործով է։ «Ներդրումները և բաշխումը դուք եք արել, ձեր ցուցմունքն էլ է ամբողջությամբ պետք»,- այսպես են պարզաբանել։ Արթուր Իվանյանը հարցաքննվել է իբրև վկա։ Փաստաբանը ներկայացնում է, որ իր պաշտպանյալը` Արթուր Իվանյանը, մանրամասն պատմել է 2014-16 թվականներին ընկերության կողմից իրականացված պետական բոլոր ծրագրերի մասին:
«Ներկայացվել են նաև ձեռքբերումների, ներկրումների, բաշխումների մասին տեղեկություններ՝ ընդունման-հանձնման ակտերով, թեև դրանցում նաև առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ կային, բայց որպեսզի քննչական կոմիտեին հնարավորություն ընձեռվի ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին, դա ևս ներկայացվեց»,- պատմում է փաստաբանը և մի ուշագրավ հանգամանք ընդգծում. «Հարցաքննության ընթացքում Կարեն Շահբազյանը մի հարց հնչեցրեց, որը չարձանագրեցին: Հարցրեց` որքա՞ն ատկատ եք տվել այլ անձանց։ Պատասխանը եղավ բացասական։ «Ձեր պատասխանը դուրս չեկավ` ասաց Կարեն Շահբազյանը»։
Միքայել Ավետիսյանն այս դրվագից ենթադրում է, որ քննությունը չի գնում հանգամանքների բացահայտման ուղղությամբ, կանխակալ վերաբերմունք կա. «Իմ կարծիքով՝ համայնքապետների կողմից, իրենց ներկայացմամբ, չարաշահումներ են եղել, իրենք մտածում են, որ ամբողջ գործընթացն է չարաշահումներով եղել»։ Հարցաքննությունից մոտ 20 օր հետո էլ ընկերության ներկայացուցիչներն արդեն լրատվամիջոցներից տեղեկանում են, որ շատ հանկարծակի, իբր, «Հրաշք Այգի» ՍՊԸ-ում կատարված չարաշահումների հետ կապված հափշտակության բացահայտում է կատարվել, և որ խարդախության փաստով քրեական գործ է հարուցվել ընկերության դեմ: Այս ամենում ընկերության ղեկավարն ու նրա շահերի պաշտպանը «անձնական միտում» են տեսնում ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Կարեն Շահբազյանի կողմից: Բացահայտ միտում դիտարկելով ոչ միայն ատկատների մասին ցուցմունք կորզելու նրա կողմից հնչեցված և չարձանագրված հարցը, նաև այն, որ դեռ գործի նախաքննության փուլում Կարեն Շահբազյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ներկայացնելով նյութերը, իբր իրականացրած հափշտակության սխեման գծելով, կադրում ուղիղ խոսքով խոսել է բաշխման գործընթացում խարդախությունների, հափշտակությունների մասին՝ եթերում հնչեցնելով «Հրաշք այգի» ՍՊԸ-ի անունը: Մինչդեռ ընդգծենք, որ կասկածյալներ, մեղադրյալներ դեռ հայտնի չեն։ Նույն` «Հանցանքի հետքերով» հաղորդաշարի շրջանակներում երկրորդ կողմին խոսելու հնարավորություն չի տրվել։
Ուշագրավ է նաև, որ քրեական գործի հարուցումից հետո ընկերության որևիցե աշխատակից մինչ օրս չի հրավիրվել Քննչական կոմիտե, քննչական որևէ գործողություն չի կատարվել։ Մինչդեռ ընկերությունն ունի միջազգային գործընկերներ, տարիներով ձևավորած հեղինակություն, գործընկերային լուրջ և ծանրակշիռ կապեր, որոնք այս ամենի արդյունքում տուժել են:
21:56 09.06.2025
Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթինՀայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...
21:49 09.06.2025
Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարներըՀունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...
21:44 09.06.2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլԵրևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...
21:40 09.06.2025
Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչՀունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...
21:33 09.06.2025
Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակովՀրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...