Պարզաբանում Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+29.09 oC

Պարզաբանում Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով

16:30 08.10.2021

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանում է ներկայացրել Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով։

«Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և, անվտանգության նկատառումներից ելնելով, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես իր և տեխնիկական անձնակազմի մասնագիտական եզրակացություններով: Տվյալ չվերթով դեպի Մոսկվա և հակառակ ուղղությամբ պետք է ուղևորվեին 240 ուղևոր:
110 ուղևորի ավիատոմս արդեն իսկ փոխվել է «Արմենիա» ավիաընկերության հաջորդ չվերթների ավիատոմսով:

86 ուղևորի համար գնվել է այլ ավիաընկերությունների չվերթների ավիատոմս:
15 ուղևորի վերադարձվել է ավիատոմսի գումարը։

29 ուղևորների հետ մեր աշխատակիցները շարունակում են լինել կապի մեջ՝ սպասելով ուղևորների վերջնական որոշմանը:
Չվերթի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը՝ COVID 19 թեսթի հանձնում, հյուրանոցի ապահովում և տրանսպորտային բոլոր ծախսերը հոգացել և հոգում է ավիաընկերությունը: Այլ շահարկումները այս թեմայով տեղին չեն:
Մաղթում եմ բոլորիդ անվտանգ թռիչքներ և փափուկ վայրէջքներ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան Ավինյան

20:17 25.06.2025

Պետության ու քաղաքացիների անվտանգության հետ խաղերն ավարտված են. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված հեղաշրջման հերթական փորձն այլևս նորություն չէ։ Գրեթե միշտ նույն շրջանակներն են, նույն անփույթ ձեռագրով, այս անգամ նաև եկեղեցական քողի տակ, նույն նենգությամբ ու նույն արհամարհանքով ժողովրդի հանդեպ՝ նրան անվանելով էշ, ժեխ ու անասուն։ Չկարողանալով համակերպվել իրենց պարտությանը՝ 2020-ի նոյեմբերի 10-ից սկսած և […] ...

Մեծ ակումբ եմ տեղափոխվել․ Թիկնիզյան

20:13 25.06.2025

Մեծ ակումբ եմ տեղափոխվել․ Թիկնիզյան

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը խոսել է իր` «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Հիանալի տպավորություններ ունեմ։ Տեղափոխվել եմ մեծ ակումբ, որը եվրոպական մրցաշարերին է մասնակցում։ Պատասխանատվություն եմ զգում։ Հուսով եմ` կօգնեմ «Ցրվենա Զվեզդային»։ Հասցրել եմ ծանոթանալ մարզչական շտաբի և խաղընկերներիս հետ: Ամեն ինչ անցել է այնպես, ինչպես սպասում էի։ «Ցրվենա Զվեզդայի» հետ նպատակս Չեմպիոնների լիգային […] ...

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստում

20:06 25.06.2025

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված հարցերը քննարկվել են ՄԻՊ-ի խորհրդի հերթական նիստում

Հունիսի 25-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը, այս մասին հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Նիստի նպատակն էր ամրապնդել ազգային փոքրամասնությունների իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական մարմինների միջև համագործակցությունն ու երկխոսությունը՝ ուղղված ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանությանը և խտրականության կանխարգելմանը։ […] ...

SHANTNEWS

20:00 25.06.2025

SHANTNEWS

Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ին

19:54 25.06.2025

Հայաստանի հավաքականը կմասնակցի Ձյուդոյի Մ17 ԵԱ-ին

Հունիսի 26-28-ը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում կկայանա ձյուդոյի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանը առաջնությանը կունենա 7 մասնակից.։ 50 կգ` Նարեկ Դավթյան 55 կգ` Շավարշ Նահապետյան 60 կգ` Խաչատուր Ջհանգիրյան 66 կգ` Գարիկ Մալխասյան, Հակոբ Ումուրշադյան 73 կգ` Գոռ Գալստյան, Տիգրան Սարուխանյան։ ...

Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

19:45 25.06.2025

Վարչապետը ներկա է գտնվել Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: ...

BACK_TO_TOP