Մոլորակի տաքացումը կարող է արագացնել վտանգավոր վիրուսների առաջացումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+34.09 oC

Մոլորակի տաքացումը կարող է արագացնել վտանգավոր վիրուսների առաջացումը

15:23 10.10.2021

Մոլորակի վրա կլիմայի փոփոխության արդյունքում հավերժական ​​սառույցի  հալեցումը կարող է կյանքի համար վտանգավոր նոր վիրուսներ արթնացնել: Այս կարծիքն է  հայտնել  Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռաե Կվոն Չունգը՝ շաբաթ օրը NAUKA 0+ համառուսաստանյան գիտական ​​փառատոնի ժամանակ:

«Կլիմայի փոփոխությունը կարող է բազմաթիվ խնդիրներ առաջացնել (օրինակ՝ կորոնավիրուսը): Բայց մենք կարող ենք սպասել, որ Սիբիրում և Կանադայում սառույցների հալոցքից նոր վիրուսներ կհայտնվեն, ընդ որում մշտական ​​սառցագոտիներում»,- պարզաբանել է  նա:

Փորձագետը նաև հայտարարել է  գլոբալ տաքացման զսպման ընդհանուր ջանքերի անհրաժեշտության մասին: Այս խնդիրը հաջողությամբ լուծելու համար երկրներին անհրաժեշտ է ներդնել «կլիմայական» տնտեսության ռազմավարություն, որոնց համաձայն պետությունները կվճարեն մթնոլորտ ածխածնի արտանետումների համար:

Նախկինում գիտնականներն արդեն նշել էին, որ Ռուսաստանի և Կանադայի ափերի մոտ սառույցի արագ հալոցքը, մասնավորապես, կապված է ժանտախտի (PDV վիրուս) բռնկումների հետ Արկտիկայի և հարակից շրջաններում։  Համաճարակները բռնկվում են   այն եղանակներին, երբ Արկտիկայի սառցե ծածկույթն անսովոր  նվազում է  և տարածվում է օվկիանոսի այն հատվածներում, որոնք զուրկ են սառցաշերտից։ Հեղինակները ենթադրել են, որ տաքացումը կարող է արագացնել արկտիկական կենդանիների շրջանում այլ հիվանդությունների տարածումը:

Փորձագետը նաև նշել է կանաչ էներգիայի զարգացման կարևորությունը: Նա միաժամանակ Ռուսաստանը համարում է էներգետիկ նոր շուկաների հեռանկարային կողմ :

 

«Ռուսաստանն ունի ոչ միայն նավթ և գազ, այլև վերականգնվող էներգիայի և ջրածնի արտահանման հսկայական ներուժ»,- ասել է Ռաե Կվոն Չունգը:

Ռաե Կվոն Չունգը շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության ոլորտում առաջատար փորձագետներից է, «կանաչ տնտեսություն» գաղափարի հեղինակը։ Երկար ժամանակ գիտնականը կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի գլխավոր խորհրդականն էր։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

20:20 06.08.2025

Թոմաս Փարթին գրավի դիմաց ազատ է արձակվել

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Թոմաս Փարթին Լոնդոնի դատարանում ցուցմունք է տվել, հայտնում է Mundo Deportivo-ն: Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ դատարանը նրան գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել: Ինչպես և ակնկալվում էր, Փարթին կմիանա իսպանական «Վիլյառեալին»: Հուլիսի 1-ից ազատ գործակալի կարգավիճակում գտնվող Փարթիին մեղադրանք է առաջադրված՝ բռնաբարության 5, ինչպես նաև սեռական ոտնձգության 1 դեպքով: Նրա փաստաբանը նախկինում […] ...

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

20:10 06.08.2025

Թրամփը լրացուցիչ 25% մաքսատուրքեր է սահմանել Հնդկաստանի նկատմամբ

Վաշինգտոնի վարչակազմը Հնդկաստանի նկատմամբ 25% լրացուցիչ մքասատուրքեր է սահմանել՝ կապված ռուսական նավթի գնման հետ. նմանատիպ միջոցներ կարող են ձեռնարկվել նաև այլ երկրների նկատմամբ: Համապատասխան գործադիր հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, այն հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ «Ըստ իս՝ անհրաժեշտ և նպատակահարմար է լրացուցիչ արժեքային մաքսատուրք սահմանել Հնդկաստանից այն ապրանքների ներմուծման վրա, որոնք ուղղակիորեն […] ...

SHANTNEWS

20:00 06.08.2025

SHANTNEWS

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

19:51 06.08.2025

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է. դեսպանատուն

Չի թույլատրվում ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայի կիրառմամբ, եթե այցի բուն նպատակն այնտեղ ծննդաբերելն է, որպեսզի երեխան ԱՄՆ քաղաքացիություն ստանա։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Վիզայի դիմումը քննության առնող հյուպատոսական պաշտոնյան կարող է վիզայի տրամադրումը մերժել, եթե հիմքեր ունի կարծելու, որ ԱՄՆ եք մեկնում ծննդաբերելու նպատակով»,- նշվում է հաղորդագրության մեջ։ ...

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

19:39 06.08.2025

«Լացիոյի» տպավորիչ թիմային գոլը

Հռոմի «Լացիոն» գեղեցիկ թիմային գոլ է խփել «Գալաթասարայի» դեմ ընկերական խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առաջին կեսին ավելացված առաջին րոպեին սեփական տուգանային հրապարակից գրոհ է կազմակերպել, որն ավարտվել է տպավորիչ թիմային գոլով: «Լացիոն» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 9-ին՝ «Բարնլիի» հետ, իսկ օգոստոսի 16-ին կընդունի հունական «Ատրոմիտոսին»: 🎮#GalatasarayLazio#AvantiLazio pic.twitter.com/A3lVFBFxjy — […] ...

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

19:24 06.08.2025

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի 13-օրյա բազմազգ զորավարժությունները

Վրաստանում ավարտվել են ՆԱՏՕ-ի բազմազգ Agile Spirit 2025 զորավարժությունները, որոնք անցկացվում էին հուլիսի 25-ից։ Այս մասին հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Զորավարժությունների պաշտոնական փակման միջոցառումները տեղի են ունեցել Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի մարտական պատրաստության կենտրոնի շքերթի հրապարակում։ Վրաստանի պաշտպանության նախարարության և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տարբեր մեդալներ և պատվոգրեր են հանձնել զորավարժությունների ընթացքում աչքի […] ...

BACK_TO_TOP