14:30 07.11.2018
Numbeo հետազոտական կայքը հրապարակել է 102 երկրների վարկանիշն ըստ էկոլոգիական աղտոտվածության ցուցանիշի: Ուսումնասիրությունների հիմքում առաջին հերթին օդի և ջրի աղտոտվածության ցուցանիշներն են: Առաջին տեղում, այսինքն՝ աշխարհի ամենաաղտոտված երկիր է համարվել Մոնղոլիան, երկրորդ տեղում Աֆղանստանն է, ապա Մյանմարը, Բանգլադեշը, Նիգերիան: Ցուցակի ամենավերջին տեղում, այսինքն՝ ամենամաքուր երկիր է համարվել Ֆինլանդիան, որին նախորդում են Իսլանդիան, Էստոնիան, Շվեդիան և Նորվեգիան: […]
14:22 07.11.2018
Նոյեմբերի 5-7-ը Լոնդոնում անց է կացվել հեղինակավոր Համաշխարհային զբոսաշրջության ցուցահանդեսը (London World Travel Market)։ Յուրաքանչյուր տարի այս միջոցառմանը մասնակցում են բազմաթիվ երկրներ, ավելի քան 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ։ Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը կազմակերպել էր հայաստանյան զբոսաշրջային գործակալությունների մասնակցությունը հիշյալ ցուցահանդեսին։ Հայկական տաղավարում ներկայացված է եղել նաև Արցախը՝ ի դեմս Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և զբոսաշրջային […]
14:17 07.11.2018
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի 35-րդ լիագումար նստաշրջանը քննարկել է տեղական մակարդակում ընտրված ներկայացուցիչների զսպվածությանն ու էթիկական վարքագծին առնչվող հարցեր: Հայաստանի համայնքների միությունից հայտնում են, որ զեկույցը ներկայացրել է Իտալիայի պատվիրակության ներկայացուցիչ Մանուելա Բորան: Հաշվի առնելով, որ կոռուպցիան իր տարբեր դրսևորումներով ներկայում սպառնալիք է ժողովրդավարության, տնտեսական զարգացման և սոցիալական համախմբվածության համար՝ Կոնգրեսը […]
14:08 07.11.2018
Ազգային ժողովի պետաիրավական և ՄԻՊ հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում է պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նախնական կալանքի տակ պահվող անձանց համար մեկ օրը հաշվարկել մեկուկես օր՝ ներկայում գործող մեկ օրը մեկ օրվա հաշվարկի փոխարեն: Այս նորմը Քրեական օրենսգրքում գործել է մինչև 2004 թվականը: […]
14:00 07.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, հրապարակվել է «Մեդիամաքս» մեդիա-ընկերության կողմից իրականացված ԲՈՒՀ-երի օնլայն մեդիա վարկանիշը: «Ես հանդիպել եմ բուհերի համապատասխան մասնագետների հետ և մի շարք խնդիրներ ենք վերհանել: Բացի նրանից, որ ԶԼՄ-ներին ավելի հնչեղ վերնագրեր են պետք և դրա համար է կրթության, գիտության ոլորտը քիչ լուսաբանվում, նաև մեր անելիքն էլ կա, թե´ ոլորտի, թե´ բուհերի համապատասխան թերացումներն […]
13:54 07.11.2018
2019 թ. պետական բյուջեի քննարկմանն ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը, առանց կոնկրետացնելու հարցի հասցեատիրոջը, հետաքրքրվեց, թե մեր աղքատությունն ինչքա՞ն է կրճատվելու: «Չէ՞ որ մեր նպատակը դա է, չէ՞, չունենալ աղքատ հասարակություն, ինչքա՞ն է կրճատվելու, այս հարցի պատասխանն ունե՞նք»,- հետաքրքրվեց պատգամավորը: Հարցին արձագանքեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: Նրա խոսքով՝ աղքատության կրճատման […]
13:48 07.11.2018
«Մեր արտագաղթն ամենաուժեղը եղել է անկախության տարիների սկզբին, քանի որ մի շարք գործարաններ փակվեցին և մարդիկ գործազուրկ մնացին: Մենք ՄԱԿ-ի ժողովրդագրական ցուցակում կրճատվող ազգերի ցուցակում էինք, իսկ վերջին տվյալով գրանցվեցին հավերժ ազգերի ցուցակում: Հայերն աշխարհում ապրում են 105 երկրներում և պահպանում մեր ազգին բնորոշ գծերը»,- արտագաղթի մասին խոսելիս՝ ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի՝ […]
13:47 07.11.2018
«Հիմա՝ հեղափոխությունից հետո, հիմնականում հարցումների արդյունքում մարդիկ առաջինն ուզում են աշխատատեղ, հետո աշխատավարձերի, թոշակների ու նպաստների բարձրացում, ու վերջինը երիտասարդներին վերաբերող խնդիրներն են»,- այս մասին ասել է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ սոցիոլոգի՝ ներկա պահին այս հարցերը միանգամից չեն կարող լուծվել: Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել և զարգացնել երկրում տնտեսությունը, որի արդյունքում հնարավոր կլինի փոփոխություններ […]
13:40 07.11.2018
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից պաշտոնյաներին կաշառելու դեպքով հարուցված քրեական գործում։ Այս մասին հայտնում է fip.am-ը: Նշենք, որ հոկտեմբերի 4-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար էր նշանակվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության նախկին պետ Գարեգին Բաղրամյանը։ «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է, որ Բաղրամյանը ներգրավված է «Վեոլիա […]
13:39 07.11.2018
ԱՄՆ Հայ դատի գրասենյակը (ANCA) ներկայացրել է հայազգի այն թեկնածուներին, որոնք ԱՄՆ միջանկյալ ընտրությունների նախնական արդյունքներով անցել են Նահանգների Կոնգրես։ Նրանք են՝ Աննա Աստվածատուրյան Թըրքոթի (Բաքվի ջարդերից հետո է տեղափոխվել ԱՄՆ, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է Մեն նահանգից), Էնթոնի Բրինդիզի (նախնիները ԱՄՆ են գաղթել Հայոց ցեղասպանության տարիներին, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն է Նյու Յորքից), Աննա Էշուի (ունի […]
13:37 07.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 8-ի նիստում ներառված է «Իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս կամ արտագնա նիստ անցկացնելիս դատավորի ծախսերը հատուցելու կարգը և չափը սահմանելու» հարցը: Ըստ նախագծի` իր մշտական բնակության վայրից դուրս գործուղվելիս դատավորին գործուղման ժամկետով տրվում է գործուղման վայրում բնակարանի վարձին համարժեք հատուցում, ինչպես նաև հատուցվում են դատավորի անձնական գույքը գործուղման վայր փոխադրելու և գործուղման […]
13:28 07.11.2018
Հաջորդ տարի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջեն կազմելու է 438 մլրդ 817 մլն դրամ: Այսօր 2019 թ. բյուջեի քննարկմանը հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի պաշտոնակատար Արսեն Մանուկյանը: Ըստ նրա՝ 2019-ին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, ինչպես նշեց փոխնախարարը, կմնա անփոփոխ, կվերանայվի ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղությունները: 2019-ին նվազագույն ամսական աշխատավարձի չափը […]
13:22 07.11.2018
Ֆեյսբուքյան օգտատերերը սոցցանցում ահազանգ են հնչեցնում, որ Վանաձորում 12-ամյա մի տղա է կորել: Երեխան տառապում է աուտիզմով: Նշվում է, որ Արթուր անունով տղան երեկ երեկոյան է դուրս եկել տանից: «Երեխան չի խոսում, հրահանգներ կատարում է, կարելի է ձեռքը բռնել ու քայլել դեպի ոստիկանություն։ Չի վախենում մթից, կենդանիներից, վախենում է ջրից, ջրային տարածքներից, սիրում է խանութներից […]
13:21 07.11.2018
ՀՀ կառավարության` նոյեմբերի 8-ի նիստի օրակարգում ներառված է Վահե Դեմիրճյանին մեկ տարի ժամկետով ՄԻԵԴ գործուղելու հարցը: «Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը, ինչպես նաև 2015 թվականի մայիսի 26-27-ը Բելգիայի Թագավորության Բրյուսել քաղաքում կայացած` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կիրառմանը նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի C 1 կետի (j) ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 1. […]
13:07 07.11.2018
ԱԺ-ում շարունակվում է պետական բյուջեի քննարկումը: ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նշեց, որ առողջապահության ոլորտի արդիականացմանն ուղղվելու է 3,1 միլիարդ դրամ: Նա նշեց, որ համակարգում խնդիրները շատ են, և անհրաժեշտ են համակարգային լուծումներ: Թորոսյանն ասաց նաև, որ մտադիր են բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձը: Պատգամավոր Հովիկ Աղազարյանը նկատեց, թե այսօր մեր առողջապահության համակարգը շահագրգիռ է հիվանդներ […]
13:04 07.11.2018
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտնել է, որ քաղաքացին կորոշի՝ իրենք կլինե՞ն ընդդիմություն, թե՞ ոչ: Այս մասին նա խոսել է խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ: Լրագրողները հարց են ուղղել նաև ՀՀԿ-ի հնարավորությունների մասին: Մարությանն ասել է, որ այդ ուժն այլևս ձայներ չի ստանա: «Ես իմ հաշվարկներով գիտեմ, որ ՀՀ քաղաքացին […]
12:55 07.11.2018
Լրագրող Հովսեփ Կուբաթյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ նշանակվել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: «Հարգելի գործընկերներ, Քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնում: Մեր կարևորագույն խնդիրն է լինելու հանրության, հատկապես՝ զանգվածային լրատվական միջոցների հետ քաղաքապետարանի ամենօրյա սերտ կապն […]
12:53 07.11.2018
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` նոյեմբերի 6-ից 7-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 37 դեպք։ Մասնավորապես բացահայտվել են՝ մարմնական վնասվածք հասցնելու 9, անձնական ունեցվածքի գողության 7, յուրացման կամ վատնման 4, փաստաթղթի կեղծման 3, անձի առևանգման և կաշառակերության 2-ական, բռնաբարության, բնակարանային գողության, խարդախության, գույքի դիտավորությամբ ոչնչացնելու, հարկերից խուսափելու, խուլիգանության, սպանության սպառնալիքի, պաշտոնեական լիազորությունների […]
12:49 07.11.2018
Նոյեմբերի 6-ին`ժամը 18.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Նուբարաշենի խճ. թիվ 2 հասցեում հայտնաբերել և բերման են ենթարկել 1975 թ. ծնված, նախկինում դատապարտված Մերաբ Կ.-ին, որը 2015թ. հուլիսի 16-ից Ֆրանսիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՖՀ քրեական օրենսգրքի 450-1 կետ 1-ին և 2-րդ, 450-1 2-րդ, 450-3, 450-5 հոդ. (մասնակցություն չարագործների խմբավորման հանցագործություն նախապատրաստելու […]
12:45 07.11.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Ղազախստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նիկոլ Փաշինյանն Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Այցի ընթացքում նախատեսվում է վարչապետի պաշտոնակատարի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
12:43 07.11.2018
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալեցոսի Վուլեն այցելել է Հայաստան։ Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, նոյեմբերի 7-16-ը նա կգնահատի խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի իրականացումը: «Հայաստանը խաղաղ ժողովրդավարական անցման ուղով է ընթանում. այն հսկայական ներուժ է պարունակում մարդու իրավունքների, հատկապես խաղաղ հավաքների և միություններ կազմելու իրավունքի համապարփակ պաշտպանության և ամրապնդման ուղղությամբ, ինչպես նաև օրենքի գերակայության առումով՝ […]
12:40 07.11.2018
Ճապոնական Նագոյա քաղաքի շեֆ-խոհարարներից մեկը՝ Շուջի Նիիտոկմեն, մեծ ճանաչում է ձեռք բերել այն բանի համար, որ եռացող յուղի մեջ պատրաստվող ուտեստը խառնում է ձեռքերով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Նիիտոկմեն Ճապոնիայի լավագույն խոհարարներից մեկն է: Նա եռացող յուղի հետ ձեռքերով սկսել է աշխատել 20 տարի առաջ: Նա կարծում է, որ այս կերպ իդեալական ջերմաստիճան է […]
12:37 07.11.2018
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նոյեմբերի 7-ի նիստում քննարկվում էր «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հանդեպ պատասխանատվության միջոց կիրառելու հարցը: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր» ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամով: Նիստի ժամանակ ներկայացվեց «Արազեն» ընկերության հայտը՝ ընդդեմ «Վեոլիա Ջուր» ընկերության: Հաշվի առնելով, որ, փաստացի, Հայաստանի Հանրապետությունում միայն […]
12:36 07.11.2018
Առողջապահության նախարարությանը 2019 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել 88․6 մլրդ դրամ՝ առանց կառավարման ապարատի պահպանման ծախսերի: Ընթացիկ տարվա համեմատ բյուջեի հատկացումները կավելանան 10,1 տոկոսով կամ 8,1 մլրդ դրամով: Այս մասին այսօր ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կրկին խոսեց պարտադիր բժշկական ապահովագրության մասին: Նա […]
12:35 07.11.2018
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Արիանա Գրանդեն դարձել է «Billboard» պարբերականի ամենամյա մրցանակաբաշխության հաղթողը: Նա արժանացել է «Տարվա կին» մրցանակին: Այն երգչուհուն հանձնել են Նյու Յորքում՝ հանդիսավոր ընթրիքի և համերգի ժամանակ: «Արիանան մեծ համարձակություն ունի: Նա այս տարիներին կարիերայի գագաթնակետին է հասել և արժանի է «Տարվա կին» անվանակարգում հաղթող ճանաչվել»,- ասել է Billboard-ի փոխնախագահ Ռոսս Սկարանոն: Նախորդ […]
12:32 07.11.2018
2019 թվականի բյուջեի նախագծով սոցիալական և առողջապահության ոլորտի հատկացումներն ավելանալու են: Ըստ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի՝ սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերին հաջորդ տարի նախատեսվում է ուղղել 444 մլրդ դրամ: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի խոսքերով՝ 2019 թվականին առողջապահության ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու հանրային առողջապահական ծառայությունների հզորացմանը, հիվանդությունների կանխարգելմանը: Թորոսյանն անդրադարձել է նաև առողջապահական […]
12:32 07.11.2018
ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ մարզերում տուբերկուլյոզի դիսպանսերները փակվելու են, փոխարենը մնալու են ամբուլատոր կաբինետները: Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ տուբերկուլյոզի գծով օպտիմալացման երկու պատճառ կա: «Հայաստանում տուբերկուլյոզով հիվանդների թիվը նվազել է ու շարունակում է նվազել: Ներմարզային ստացիոնար տուբբաժանմունքները մատնված են պարապուրդի: Կա մեկ տուբերկուլյոզով հիվանդ, որի համար բաժանմունք […]
12:23 07.11.2018
Լոռու մարզում նոյեմբերի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի կտրած վերքեր» ախտորոշմամբ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկից մի քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այդ քաղաքացին նշված բանտի կալանավոր, 27-ամյա Գոռ Մանուչարյանն է, որն ինքնասպանություն գործելու […]