TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Կրեմլում պատմել են Պուտինի և Թրամփի կայանալիք հանդիպման մասին

19:10 07.11.2018

ՌԴ և ԱՄՆ նախագահների երկարատև հանդիպում չանցկացնելու մասին որոշումը կայացվել է երկուստեք: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նա հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կարճատև հանդիպում կունենան նոյեմբերի 11-ին՝ Ելիսեյան պալատում, լանչի ժամանակ: Հաղորդվում է, որ Պուտինի ու Թրամփի փարիզյան հանդիպումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել լրատվամիջոցների […]

̰
Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք ոստիկանություն-քաղաքացի բոլորովին նոր հարաբերություններ. Փաշինյան

19:01 07.11.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երթևեկության անվտանգության ուղղությամբ նախատեսվող բարեփոխումները, կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.  «Ընդհանուր առմամբ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հասկանալիորեն նոր իրավիճակում են դրել Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը: Իհարկե, այդ անցումային շրջանը երևի շատ բարդ պետք է լիներ ոստիկանության […]

̰
Վորոնեժում ազգությամբ հայ կասկածյալին մինչև 20 տարվա ազատազրկում է սպասվում

18:52 07.11.2018

Վորոնեժի շրջանային դատախազությունը հաստատել է ավազակախմբի դեմ առաջադրված մեղադրանքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ խմբավորման անդամները վերջին երկու տարում գումարներ էին հափշտակում գործարարներից: «Խումբը ստեղծվել է ազգությամբ հայ 36-ամյա քաղաքացու կողմից: Նա որոշել է, որ լավ կյանքի համար պարտադիր չէ աշխատել, ավելի հեշտ է հափշտակել ուրիշի աշխատածը: Այդ ծրագրի իրականացման համար […]

̰
Սաուդյան Արաբիայում ևս մեկ լրագրող է սպանվել

18:47 07.11.2018

Լրագրող Տուրկի Բին Աբդուլ Ազիզ Ալ Ջազերը կտտանքների է ենթարկվել և սպանվել Սաուդյան Արաբիայում, գրում է New Khaleej со-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան սպանել են լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունից մեկ ամիս հետո: Հիշեցնենք, որ Reuters-ի աղբյուրը Սաուդյան Արաբիայի կառավարությունում հայտնել է, որ սաուդցի լրագրող Ջամալ Խաշըգջիին խեղդամահ են արել Ստամբուլում՝ Էր-Ռիադի հյուպատոսարանում:    

̰
Football Leaks-ը բացահայտել է Մբապպեի` «Մոնակո»-ից ՊՍԺ տեղափոխման մանրամասները

18:44 07.11.2018

Ֆրանսիական L’Equipe պարբերականը Football Leaks-ի վերջին զեկույցից տեղեկություն է տարածել, որում մանրամասն ներկայացնում է 2017 թվականի ամռանը «Մոնակո»-ի հարձակվող Կիլիան Մբապպեի՝ ՊՍԺ տեղափոխման մանրամասները: Ըստ աղբյուրի՝ 2016/17 մրցաշրջանի վերջում ֆուտբոլիստը «մոնեգասկներից» պահանջել է 16 անգամ բարձրացնել աշխատավարձը, ինչից հետո նա կվաստակեր թիմի ավագ Ռադամել Ֆալկաոյի չափ՝ տարեկան 8 մլն եվրո: Ակումբը մերժել է, և հուլիսի […]

̰
Հայկ Մարությանը մասնակցել է հանգստի նոր գոտիների բացմանը

18:28 07.11.2018

Մայրաքաղաքում այսօր շահագործման են հանձնվել հանգստի երկու գոտիներ: Նոր այգիների պայմաններին ու հնարավորություններին ծանոթացել է Երևանի քաղաքապետը, հայտնում են Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով բարեկարգված Կոմիտասի անվան զբոսայգում բնակիչների լիարժեք հանգստի կազմակերպման համար ստեղծվել են հարմարավետ պայմաններ: Քաղաքապետ Հայկ Մարությանը շրջել է այգում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների […]

̰
Վրաստանում գրանցվել է հերթական երկրաշարժը

18:24 07.11.2018

Վրաստանի սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր Թբիլիսիի ժամանակով ժամը 15:14-ին, Օնի քաղաքի մոտ՝ Մարթգաջինա գյուղում, որտեղ երեկ տեղի էր ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ստորգետնյա ցնցումներ են կրկնվել: Նախնական տեղեկությամբ՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.0 մագնիտուդ: Հասցված վնասի մասին տեղեկություններ չկան:

̰
Խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել. Արայիկ Հարությունյան

18:20 07.11.2018

«Առաջիկայում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ դպրոցներին հեռու պահել քաղաքական գործընթացներից և այդ նպատակով ձեռնարկել կանխարգելիչ քայլեր»,- հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը մայրաքաղաքի և մարզերի կրթության վարչության պետերի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ: ԿԳ նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ խստորեն կպատժվեն այն տնօրեններն ու մանկավարժները, ովքեր կփորձեն դպրոցներում քարոզչություն իրականացնել որևէ […]

̰
«Ղեկը աջ» նախաձեռնությունից չեն շտապում մեկնաբանել նախարարության հայտարարությունը

18:17 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը հայտարարություն է տարածել աջ ղեկով մեքենաների խնդրի առնչությամբ, ըստ որի՝ ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր են համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային […]

̰
«Հայկական» արևը Այովայի համալսարանում լուսային թերապիա անցկացնելու գաղափար է հղացրել

18:11 07.11.2018

Այովայի համալսարանի ուսանողների համար կտեղադրվեն ուլտրամանուշակագույն հատուկ լամպեր, որոնք նրանց կպաշտպանեն սեզոնային փոփոխությունների հետ կապված խանգարումներից: Ջերմություն արձակող լամպերը նախատեսված են արտաքին լուսավորության իմիտացիայի համար, ինչը դրական է ազդում մարդու ուղեղի աշխատանքի և տրամադրության վրա: Լուսային թերապիայի գաղափարը հեղինակի մոտ առաջացել է Հայաստան այցելելուց հետո: «Ես հետազոտություններ էի կատարում Հայաստանում, որտեղ գրեթե ամբողջ տարին արև […]

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար կա 3 թեկնածու․ ՌԴ նախագահի օգնական

18:05 07.11.2018

ՀԱՊԿ գագաթնաժողովին ընդառաջ դիտարկվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի երեք թեկնածություն։ Գագաթնաժողովի ընթացքում կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները պետք է նրանցից մեկին ընտրեն՝ արդեն նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի թափուր պաշտոնը լրացնելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքերով՝ Հայաստանը պնդում է, որ նոր քարտուղարը պետք է ներկայացվի Հայաստանի կողմից, քանի որ նա […]

̰
Ինչպե՞ս են ամերիկահայերը գնահատում ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ընտրությունները. զրույց Համբիկ Սարաֆյանի հետ

18:02 07.11.2018

ԱՄՆ Սենատի և Կոնգրեսի ընտրությունների արդյունքներն արդեն հայտնի են. ինչպե՞ս են գնահատում այդ արդյունքներն ամերիկահայերը: «Հորիզոնի» տաղավարում պարզաբանում է ԱՄՆ համայնքային գործիչ, ՍԴՀԿ ատենապետ Համբիկ Սարաֆյանը: Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դժվար օրեր են սպասվում: Կուսակցական գործիչն անդրադարձել է նաև հայաստանյան մի շարք քաղաքական հարցերի:

̰
Քննչական կոմիտեում քրգործ է հարուցվել՝ պարզելու ՊՆ բեռնատարի վթարի պատճառները

17:54 07.11.2018

Քննչական կոմիտեն, անդրադառնալով Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին վթարված ՊՆ բեռնատարի և դրա հետևանքով զոհերի ու վիրավորների փաստին, հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ, քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները: «07.11.2018թ՝ ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Կամազ» մակնիշի […]

̰
Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը

17:49 07.11.2018

Նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:43-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհին՝ «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մարալիկ-Գյումրի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. Ղ., ծնված 1984 թ.) դուրս […]

̰
ՀՀ-ում շահագործվող 184 փոքր ՀԷԿ-երից 143-ը տարիներ շարունակ շահագործվել են ակնառու խախտումներով. հարուցվել է քրգործ

17:43 07.11.2018

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է ՀՀ տարածքում գործող փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ՀԷՑ առաքման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: ՈՒսումնասիրության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ վարչապետին: ՀՀ վարչապետի 2018թ․ սեպտեմբերի 5-ի որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի, ՀՀ բնապահպանության […]

̰
«Ռեալ»-ը պատրաստ է «Ինտեր»-ի ավագի համար 110 մլն եվրո վճարել

17:40 07.11.2018

Մադրիդի «Ռեալ»-ը ձմռանը ցանկանում է ձեռք բերել Միլանի «Ինտեր»-ի հարձակվող Մաուրո Իկարդիին: Այս մասին հայտնում է իսպանական Don Balon պարբերականը: Ըստ աղբյուրի՝ մադրիդցիները արգենտինացի ֆուտբոլիստի համար պատրաստ են վճարել 110 մլն եվրո: «Ռեալ»-ը ցանկանում է տեղափոխությունը իրականացնել արդեն հունվարին, քանի որ գտնում է, որ որքան հնարավոր է շուտ պետք է ուժեղացնել հարձակման գիծը: «Արքայական» ակումբում […]

̰
Աջ ղեկով մեքենաների վերաբերյալ առաջարկությունը կներկայացվի ՀՀ կառավարություն

17:30 07.11.2018

ՀՀ պետական կառավարման շահագրգիռ մարմինների և «Ղեկը աջ» նախաձեռնության անդամների հետ կազմակերպված քննարկումների արդյունքում հնարավոր ենք համարում առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշման մեջ լրացումներ կատարելու միջոցով ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները «Վերամշակում ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ՀՀ տարածք ներմուծելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ տրանսպորտի, կապի և […]

̰
Հիմա աշխատում ենք, որպեսզի մարդիկ ծանուցվեն, չհասնեն սահման և վերադարձվեն. Միգրացիոն ծառայության պետ

17:27 07.11.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է միգրացիոն մի շարք խնդիրների մասին: «Աշխատանքային միգրացիայի մասով հիմնականում փորձում ենք աշխատել Եվրասիական միության մեր գործընկերների հետ, քանի որ ունենք աշխատուժի ազատ տեղաշարժի մասին համաձայնություն, բայց գիտեք, որ այդ  իրավունքներն ամբողջության դեռևս իրացված չեն Եվրասիական միության շրջանակներում: […]

̰
ՊՆ բեռնատարի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

17:26 07.11.2018

Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին վթարված ՊՆ բեռնատարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չունեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գորիս» ԲԿ վիրաբույժ Նարեկ Թունյանը: Հետազոտությունների մեծ մասն արդեն ավարտված է: «Վիրավորները հիմնականում ստացել են կոտրվածքներ՝ ողերի, սրունքների, կրծքավանդակի սրունքների շրջանում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- […]

̰
Համաներմամբ ո՞ր երկրների քաղաքացիներ են ազատ արձակվել

17:21 07.11.2018

Համաներմամբ 13 օտարերկրացի է ազատ արձակվել, այդ թվում՝ 7-ը Իրանի, 2-ը ՌԴ-ի, 1-ը Վրաստանի, 1-ն էլ Սերբիա քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ժամը 13։00-ի դրությամբ՝ տարբեր քրեակատարողական հիմնարկներից 330 դատապարտյալ է ազատ արձակվել:

̰
Ստիպված դիմեցինք ՏՄՊՊՀ, որպեսզի հարցին լուծում տրվի. Արա Սանթրոսյանը՝ «Վեոլիա Ջրի» մասին

17:20 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Որոշ ժամանակ առաջ հանձնաժողով դիմած ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը տեղեկացրել էր, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը: Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի […]

̰
Ֆրանսիայի ոստիկանությունը պայթեցման սպառնալիքի պատճառով շրջափակել է բուժհաստատության շենքը

17:19 07.11.2018

Ֆրանսիական Դյունքըրք կոմունայի ոստիկանությունը շրջափակել է տեղի բուժհաստատություններից մեկի շենքը՝ այն պայթեցնելու սպառնալիքի վերաբերյալ ահազանգ ստանալուց հետո: Տեղում օպերատիվ կերպով ուսումնասիրություններ ու որոնողական աշխատանքներ են իրականացվում: Այս մասին հայտնում է La Voix du Nord-ը: Ինչպես հայտնում է աղբյուրը՝ նման սպառնալիք է հնչեցրել բուժհաստատության կին այցելուներից մեկը, ով հայտարարել է, որ ինքը պայթուցիկ ունի: Հաղորդվում է, որ […]

̰
ՀՀ ՊՆ վթարված բեռնատարում 21 զինծառայող է եղել

17:15 07.11.2018

Զինծառայողների տեղափոխող և վթարի ենթարկված մեքենայում եղել է 21 զինծառայող, որոնցից 19-ը` թափքում: Այս մասին տեղեկանում ենք Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից: Վերջինս տեղեկացրել է, որ 21-ից 17 զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, 8-ը ստացել է տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ: https://www.facebook.com/arcrun/posts/1987808021254796 SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Գորիս-Կուբթալի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ բեռնատար մեքենայի շրջվելու հետևանքով զոհվել […]

̰
Վրաստանի իշխանություններն ազդարարում են՝ Վրաստանի և Հարավային Օսիայի միջև նոր բաժանարար  փշալարեր անցկացնելու մասին

17:13 07.11.2018

Վրաստանի իշխանությունները բարձր մակարդակով ահազանգել են վրաց-հարավօսական սահմանին օսական կողմից վրացական Ատոց գյուղի մոտ նոր՝ փշալարերով բաժանարար գիծ անցկացնելու մասին: Վրացական աղբյուրի հաղորդմամբ՝ արդեն մի քանի օր է՝ հարավօսական կողմն աշխատանքներ է իրականացնում այդ ուղղությամբ: Աշխատանքները վերսկսվել են նաև այսօր առավոտյան: Վրացական կողմը հայտնում է, որ հակառակ կողմը 1 կմ երկարությամբ սյուներ է մոնտաժում՝ դրանք […]

̰
Չէի ուզենա, որ «Վեոլիա Ջրին» տուգանեին. դիմում-բողոքը ներկայացրած ընկերության տնօրեն

17:00 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: SHANTNEWS.am-ը փորձել է կապ հաստատել նաև տուգանված «Վեոլիա Ջուր» ընկերության պատասխանատուների հետ նրանց տեսակետը լսելու նպատակով: Ընկերությունից մեզ հայտնեցին, որ այս պահին ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, բայց չեն բացառում, որ իրենց տեսակետն ավելի ուշ կհնչի: «Ես չէի ուզենա, որ «Վեոլիային» […]

̰
Արցախի ՄԻՊ միջամտությամբ վճարվել է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար հասանելիք պետական նպաստը

16:59 07.11.2018

Քաղաքացին խնդրել է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն  իր երեխայի խնամքի համար հասանելիք մեկ տարվա չվճարված նպաստի վճարման հարցում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Պաշտպանը սկսել է քննարկման ընթացակարգ բարձրացված հարցի առնչությամբ, որի արդյունքում հաստատվել է, որ քաղաքացուն պետք է վճարվի 2017թ. փետրվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար հասանելիք նպաստը, որը չի տրվել իրավակիրառական պրակտիկայում առկա բացի […]

̰
ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքը ռեկորդային է եղել

16:53 07.11.2018

Առնվազն 116 կին քաղաքական գործիչների հաջողվել է հաղթահարել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նվազագույն շեմը: Նշված ցուցանիշը բոլոր ժամանակների համար ռեկորդային է համարվում, հայտնում է Washington Post-ը: Հաղորդվում է, որ նրանցից 92-ը տեղեր կզբաղեցնեն այդ երկրի Ներկայացուցիչների պալատում: Այս ընտրություններն առանձնահատուկ էին նաև նրանով, որ ընտրված կանանց մեջ, պատմության մեջ առաջին անգամ, կան նաև մահմեդական երկու […]

̰
Ջրաչափերը ձեռք են բերվել երբեմն եռակի թանկ. Արա Սանթրոսյան

16:49 07.11.2018

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել  է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Դիմում-բողոքը ներկայացրել էր «Արազեն» ընկերությունը՝ ընդգծելով, որ «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրաչափեր ներկրել, մենաշնորհային դիրք սահմանել՝ արդյունքում իրենց դուրս մղելով շուկայից: «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գները: […]

̰
Ինչպես է ՊԵԿ-ը պատրաստվում ՀՀ քաղաքացիներին դարձնել հարկ վճարող. Դավիթ Անանյանը մանրամասնել է

16:45 07.11.2018

ՊԵԿ-ը նախատեսում է 2020 թվականի հունվարից Հայաստանի բոլոր քաղաքացիներին դարձնել հարկատու: 18-65 տարեկան բոլոր քաղաքացիների նույնականացման քարտերը կծառայեն նաև որպես կուտակային քարտեր: Այս մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահը: Այսօր էլ լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանը մանրամասնել է, թե ինչի մասին է խոսքը: Նա շեշտել է, որ Հայաստանում պետք է զարգանա […]

̰
«Վերածնունդ» ծրագրի առումով ԿԲ-ն որևէ հանձնառություն չունի և չի ունեցել. ԿԲ հայտարարությունը

16:36 07.11.2018

Նոյեմբերի 6-ին ՀՀ կենտրոնական բանկում տեղի է ունեցել հանդիպում «Վերածնունդ» ծրագրի շահառուների մի խումբ ներկայացուցիչների հետ, տեղեկացնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են ծրագրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները: Կենտրոնական բանկը ներկայացրել է հիպոթեքային վարկավորման շուկայում առկա մի քանի ծրագրեր, դրանց գործիքակազմը: Կենտրոնական բանկի կողմից նշվել է, որ հիշյալ ծրագրի առումով Կենտրոնական բանկը որևէ հանձնառություն չունի և չի ունեցել: Կողմերը […]

̰
BACK_TO_TOP