16:35 07.11.2018
Հայաստանի կառավարության վաղվա նիստում քննարկվելու է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է հետաձգել «Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը մինչև նոյեմբերի 30-ը, որպեսզի ցանկացողները կարողանան դիմել ծրագրին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ «շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ»՝ […]
16:23 07.11.2018
Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի բժշկական կենտրոն: Նախնական տեղեկություններով՝ վիրավորված զինծառայողներից մեկն ունի կոտրվածքներ։ Ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ ավտովթարը տեղի է ունեցել Գորիս-Կուբաթլի (Որոտան) ճանապարհի վրա։ ՊՆ մեքենան շրջվել է, ինչի պատճառով 4 զինծառայող զոհվել է, […]
16:20 07.11.2018
Կոտայքի և Շիրակի մարզպետներն այսօր խորհրդարանում անդրադարձել են առաջիկա ընտրություններին՝ նշելով, որ իրենք ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմում և կփորձեն իրենց տարածքներում կուսակցության համար ապահովել առավելագույն ձայներ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի խոսքերով՝ Սասուն Միքայելյանի հետ ինքը կպայքարի իրենց ներկայացրած կուսակցության հաղթանակի համար, թեև ներկայացված կլինեն ռեյտինգային ցուցակներով: Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանն էլ վստահություն է […]
16:19 07.11.2018
«Լոս Անջելես Գալաքսի»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Եվրոպայում իր հանդեպ հետաքրքրության մասին: «Ինձնով հետաքրքրված են Եվրոպայում, բայց իմ առաջնահերթությունը «Գալաքսի»-ն է: Ես երջանիկ եմ այստեղ: Հետաքրքրվածություն միշտ կլինի, դա նորմալ է: Ես «Լոս Անջելես Գալաքսի»-ի ֆուտբոլիստ եմ և չեմ պատրաստվում ոչ մի տեղ գնալ: Ես հավատարիմ եմ ակումբին և մտածում եմ միայն նրա մասին: […]
16:18 07.11.2018
Հայաստանի կառավարության՝ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ ՊՆ ներկայացրած նախագիծը, որի համաձայն՝ վերաբաշխում է կատարվելու ՀՀ ՊՆ բյուջեում։ 500 միլիոն դրամ հատկացվելու է երկրորդ կարգի 62 զինվորական հաշմանդամների ընտանիքների բնակարան կամ դրա գնման վկայագիր տրամադրելուն։ Եթե բյուջեի գործող տարբերակով նախատեսված է այդ ընտանիքներից 20-ի համար գնել բնակարան, իսկ 42-ին տալ վկայագիր, ապա այս ընթացքում […]
16:13 07.11.2018
2019 թվականի բյուջեի նախագծով հողօգտագործողերին դիզվառելիքի, սերմերի սուբսիդավորման փոխարեն աջակցություն կտրամադրվի 1 hա-ի հաշվով 60 000 դրամի չափով: Այս մասին բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը: ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը նախարարի պաշտոնակատարից հետաքրքրվեց, որ բյուջեի ծրագրով առաջարկվում է գյուղատնտեսությամբ զբաղվողներին ուղղակի աջակցության տրամադրում, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարի պաշտոնակատարն ասաց, […]
16:12 07.11.2018
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը և ՀՖՖ առաջին փոխնախագահ, գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը, ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոյի հրավերով, մեկնել էին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաք։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նոյեմբերի 6-ին կայացել է ՖԻՖԱ-ի նախագահի և ՀՖՖ ղեկավար կազմի հանդիպումը, որի ընթացքում Արթուր Վանեցյանը և Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են առաջիկա տարիներին Հայաստանում ֆուտբոլի […]
16:06 07.11.2018
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին որպես ռեյտինգային թեկնածու առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում, որը ներառում է Նորք-Մարաշ, Կենտրոն, էրեբունի, Նուբարաշեն համայնքները: Թորոսյանն ասաց, որ պատրաստ է ընտրություններից հետո շարունակել պաշտոնավարել իբրև առողջապահության նախարար: Նա ասաց, որ առաջադրվել է «Քաղաքացիական պայմանագրին» շատ ձայներ բերելու համար, […]
16:05 07.11.2018
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, այս պահին խաղաղ հանրահավաք է անցկացվում ընդդեմ Սաակաշվիլիի վարչակազմի, որի կողմից 2007 թվականի այս օրը խաղաղ ցույցը ցրվեց բռնի ուժով: Բիրտ ուժով, արգելված զենքով՝ թունավոր գազի կիրառմամբ, հատուկ ջոկատայինները դաժան հաշվեհարդար տեսան իշխանության փոփոխության համար ոտքի ելած հայրենակիցների հետ: Նշենք, որ վերոնշյալ գործով քրեական գործ է հարուցված, քննությունն ընթանում է արդեն […]
16:02 07.11.2018
Նոյեմբերի 7-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Ողջունելով դեսպան Կոպիրկինին՝ Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանության հետ բարեկամական հարաբերություններն իր համար երկար տարիների պատմություն ունեն և հույս հայտնեց, որ բոլոր ժամանակների գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն նաև արտակարգ իրավիճակների ոլորտում: Հանդիպման ընթացքում […]
16:01 07.11.2018
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՀՀ ՊՆ բեռնատար մեքենայի շրջվելու հետևանքով զոհվել են չորս ժամկետային զինծառայողներ։ Նրանց անունները հրապարակեց ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Էրեբունու ԶԿ Հրանտ Արայի Գասպարյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Շահումյանի ԶԿ Էդգար Արմենի Հունանյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, Հրազդանի ԶԿ Դավիթ Բենիամինի Մելքոնյան 1998թ. ծնված, 2017/1 զորակոչ, […]
15:52 07.11.2018
Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին ՊՆ բեռնատար մեքենա է շրջվել. 4 զինծառայող մահացել է, մի քանիսը վիրավոր են։ ShantNews.am-ի հետ զրույցում լուրը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Զինծառայողների անունները, Հովհաննիսյանի խոսքերով, կհրապարակվեն քիչ անց։
15:47 07.11.2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Բաբլոյանը նաև հայտնեց, որ ինքն ընտրություններին չի մասնակցելու: «Գնում եմ իմ բժշկական գործունեությամբ զբաղվելու. ես 71 տարեկան եմ, բավական է, ինչքան գործունեություն եմ ծավալել քաղաքականության մեջ, կարծում եմ` հիմա պետք է ավելի երիտասարդ, […]
15:44 07.11.2018
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվել է գերեզմանի անարգման գործով դատավարությունը: Հերթական նիստում որպես վկա հարցաքննվել է Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը: Հիշեցնենք, որ Հակոբյանների ընտանեկան գերեզմանոցը որպես ազատ տարածք վաճառվել էր, որտեղ էլ հուղարկավորվել էր Կարեն Շահբազյանի մայրը՝ Կիմա Բոջուկյանը: Նախկին դատախազի հարցաքննությունը տևել է 3 ժամ: Կարեն Շահբազյանը դատարանին նոր մանրամասներ […]
15:36 07.11.2018
Այսօր մեկնարկել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում BEPS-ի (հարկման բազայի քայքայումը և շահույթի տեղափոխումը) իրագործման համապարփակ համակարգին նվիրված 4-րդ տարածաշրջանային երկօրյա ժողովը: Այն համատեղ կազմակերպում են Տնտեսական գործակցության և զարգացման կազմակերպությունը(OECD), Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Հայաստանն իր պատրաստակամությունն է հայտնել ներգրավվելու BEPS ծրագրին: ՀՀ պետեկամուտների կոմիտեի տրանսֆերային գնագոյացման և […]
15:35 07.11.2018
Այսօր Երևանում իր աշխատանքն է սկսել Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԱՊՀ Գործադիր կոմիտեի, խորհրդի անդամ երկրների, ԱՊՀ մասնակից պետություններում երիտասարդության հետ աշխատանքի և երիտասարդական ձեռներեցության զարգացման ոլորտի կազմակերպությունների, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական միջխորհրդարանական ասամբլեայի և երիտասարդական աշխատանքի ոլորտում գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում […]
15:34 07.11.2018
ԱԻՆ մամուլի քարտուղար Սաթենիկ Ասիլյանը, անդրադառնալով Վանաձորում կորած 12-ամյա Արթուր Մարտիրոսյանին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ոստիկանության իրենց գործընկերներին միացել է նաև ԱԻՆ-ը: ԱԻՆ լրատվական բաժնից հայտնում են, որ նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:30-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ նոյոմբերի 6-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում Ա. Մ.-ն (12 տ., տառապում է աուտիզմով) Վանաձոր քաղաքի Մարգարյան […]
15:33 07.11.2018
2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք գյուղացիական տնտեսության համար սև ցուցակները հնարավոր է բեռնաթափվեն: Ի պատասխան պատգամավորի հարցման՝ Գևորգյանը տեղեկացրեց, որ վարկերի բեռնաթափման որոշակի գործողություններ արդեն իսկ իրականացվել են, բայց պետք է ուշադիր լինել՝ այդ վարկերը ներդրվե՞լ են գյուղատնտեսության մեջ, թե՞ ոչ: «Եթե […]
15:20 07.11.2018
Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը տեղեկացրել էր, ֆեյսբուքյան օգտատերերը սոցցանցում ահազանգ են հնչեցնում, որ Վանաձորում 12-ամյա մի տղա է կորել: Երեխան տառապում է աուտիզմով: Նշվում է, որ Արթուր անունով տղան երեկ երեկոյան է դուրս եկել տանից: Ոստիկանությունն այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել: Մանրամասները՝ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
15:15 07.11.2018
Թուրքիայի Կարս նահանգում՝ Վրաստանի հետ սահմանից 30 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3,3 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին ասվում է Ազգային սեյսմիկ դիտարկման կենտրոնի կայքում: 6 կիլոմետր խորության վրա տեղի ունեցած երկրաշարժն արձանագրվել է Վրաստանի ժամանակով 09:39-ին: Ավերվածությունների և տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում:
15:13 07.11.2018
Վրաստանում «Քաղաքացիական հարթակը» «Ոչ ֆոբիային» կոչով արձագանքել է 2018 թ. նոյեմբերի 4-ին Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի Facebook Live-ում արած՝ «մեզ վտիտ ու ծամածռված զբոսաշրջիկներ պետք չեն» հայտարարությանը: «Մենք երբեք չենք հարստանա, եթե երկիր են ժամանում վտիտ, ծամածռված անձինք՝ իրենց հետ բերելով երշիկներ ու պահածոներ: Մենք շատ եկամուտ չունենք: Մեզ հարկավոր են էմիրություններից հարուստ շեյխեր, ովքեր շատ հանգիստ […]
15:12 07.11.2018
«ՀՀ Ազգային ժողովի 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների» ժամանակացույցի 12-րդ կետի համաձայն՝ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու են մինչև 14.11.2018թ. ժամը 18.00-ն։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Գրանցման համար պահանջվող՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում […]
15:08 07.11.2018
100 հազար զինծառայող է մասնակցելու զորավարժությանը, որն սկսվում է Լեհաստանում նաև ՆԱՏՕ-ի պետությունների զինված ուժերի մասնակցությամբ։ Կոնկրետ Լեհաստանի բանակի համար սրանք լինելու են այս տարվա խոշորագույն վարժանքները։ «Անակոնդա-2018» անվանումն ստացած զորավարժության անմիջական մասնակիցները կլինեն Լեհաստանի զինված ուժերի 12 հազարից ավելի թվով զինծառայող։ Վարժանքներին մասնակցող այլ պետությունների տարածքում մասնակիցների քանակը կլինի մոտ 5 հազար։ Նրանք վարժանքներին […]
15:01 07.11.2018
ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ բոլոր անձնագրային ծառայությունները սույն թվականի նոյեմբերի 10-ին և 11-ին՝ շաբաթ և կիրակի` ոչ աշխատանքային օրերին աշխատելու են հերթափոխով` ժ. 10.00-17.00-ն: Նման որոշում է կայացվել՝ ԱԺ պատգամավորի թեկնածուների առաջադրման համար պահանջվող տեղեկանք տրամադրելու գործընթացը պատշաճ կերպով կազմակերպելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: […]
15:00 07.11.2018
Բնապահպանության նախարարությունը հանրապետության տարածքում գործող բոլոր հէկերի սեփականատերերից պահանջել է վերացնել հայտնաբերված խախտումները, մասնավորապես տեղադրել ջրաչափեր: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը: Խախտումները վերացնելու համար ժամկետ է նշվել, սակայն հէկերի գործունեությունը չի դադարեցվել: Ի դեպ, նախարարի պաշտոնակատարի տեղեկացմամբ՝ վերջին շրջանում որոշ հէկեր ավելացրել են էլեկտրաէներգիայի արտադրական ծավալները: […]
14:54 07.11.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ մենաշնորհային դիրքի չարաշահման համար «Վեոլիա Ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով: Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ հանձնաժողով էր դիմել ջրաչափեր արտադրող «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը և տեղեկացրել, որ «Վեոլիա Ջուր» ընկերության անօրինական գործողությունների հետևանքով դուրս է մղվել շուկայից և դադարեցրել արտադրությունը: Ըստ «Արազեն»-ի դիմում-բողոքի՝ «Վեոլիա Ջուր»-ը միայն մեկ […]
14:52 07.11.2018
«Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու եմ, ներկայացնելու եմ «Իմ քայլը» դաշինքը: Առաջադրվելու եմ ռեյտինգային ընտրակարգով Արարատի մարզում: Փորձելու ենք ամեն ինչ անել, որպեսզի ընտրությունները հանգիստ ընթացքով անցնեն»,- այս մասին լրագրողներին ասել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Գարիկ Սարգսյանը նշեց, որ դեռևս մրցակից ուժերից հայտնի չէ, թե ովքեր են լինելու Արարատի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Լրագրողների […]
14:46 07.11.2018
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակվածների թվի վերաբերյալ վերջին թարմ տվյալները: Ըստ այդ տվյալների` 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – […]
14:45 07.11.2018
Ինչո՞ւ առողջապահության ապահովագրությունը գործարկելու համար հարկերի նվազեցման ճանապարհով չեն գնում: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Ազգային ժողովում առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանին հարց ուղղեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը: «Ի՞նչ տեղի ունեցավ 2010 թվականին, մենք ձեզ հետ միասին ընդունեցինք մի օրենք, որով արտոնություն տվեցինք, եկամտահարկից ազատեցինք ամսական մինչև 10 հազար դրամ […]