10:41 28.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը իր մոտ է կանչել մարզի գյուղապետերին և խստիվ հրահանգել որևէ մասնակցություն չունենալ նախընտրական քարոզչությանը և գյուղացիներին չուղղորդել այս կամ այն թեկնածուի օգտին: Նման մտահոգություն առաջացել է ՔՊ որոշ թեկնածուների բողոքներից հետո, ովքեր մարզպետի մոտ բողոքել են, որ գյուղապետերից շատերը աշխատում են այլ կուսակցությունների թեկնածուների համար, որը կարող […]
10:13 28.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 23:37-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի թիվ 4 տան դիմաց այրվում է տնակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:30-ին, մարվել՝ 04:16-ին: Ամբողջությամբ այրվել է երկաթյա վագոն-տնակը (մոտ 27 քմ)՝ գույքով: Հրշեջ-փրկարարները ներսում հայտնաբերել […]
10:00 28.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ. անհրաժեշտ է փրկարարաների օգնությունը: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել էին: Նոյեմբերի 28-ին՝ ժամը 06:55-ին, ԱԻՆ ՓԾ հատուկ […]
09:43 28.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 02։45-ին, ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազով հարցականով» ախտորոշմամբ հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Մետաքսյա Կ.-ն, 2002 թ. ծնված Արտյոմ Կ.-ն և 1977 թ. ծնված Գոհար Կ.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նոյեմբերի 26-ին՝ ժամը 18։00-ի սահմաններում, Ձորագյուղ գյուղի 10-րդ փողոցի թիվ 175 […]
09:31 28.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 28-ին՝ ժամը 10.00-17.00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Տաշիր քաղաքի Անի, Վան թաղամասերի եւ Արցախ փողոցի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
09:15 28.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 28-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Կոմիտասի պող. 1 շենքի 5, 8, 11, 13 մուտքերը, Խորենացի փ. 47 շենքի 6, 8 մուտքերը, Տիգրան Մեծի պող. 28 շենքի 2, 5 մուտքերը, Նար-Դոսի փ. 11, 46-60 սեփական տները, […]
09:01 28.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է: ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, ուստի պետք է դրանք կրճատել: Պատահական չէ, որ ՀՀ […]
08:43 28.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Նոյեմբերի 11-ին ՀՀԿ խորհրդի նիստի մասնակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հատկապես զարմացրել է Սերժ Սարգսյանի երկար ելույթը՝ մոտ 2 ժամ տևած, որի ժամանակ նա ամեն ինչից խոսել է, անգամ ներողություն է խնդրել ՀՀԿ-ականներից, որ նրանց վերջին ամիսներին այդքան հայհոյել են։ Կարծես հասկացրել է, որ ինքը գիտակցում է, որ իր պատճառով […]
08:34 28.11.2018
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Վրաստանում անցկացվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 3 մլն 528 հազար 658: Բացվել է 3703 ընտրատեղամաս, որոնցից 55-ը՝ արտասահմանում: Ընտրական գործընթացը մեկնարկել է առավոտյան 08:00-ին, կավարտվի՝ 20:00-ին: Քաղաքացիները ընտրություն կկատարեն №48 Սալոմե Զուրաբիշվիլիի և №5 Գրիգոլ Վաշաձեի միջև: Քրեակատարողական հիմնարկներում, որտեղ բացվել է 10 ընտրատեղամաս, ընտրությունների օրն ընտրելու […]
08:13 28.11.2018
Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիդեր Նաուերթը հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելին անի Ուկրաինային աջակելու համար և խստացնի պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ։ Այս մասին նա հայտնել է նոյեմբերի 27-ին կայացած ճեպազրույցում։ Նա Կերչի նեղուցի կոնֆլիկտն անվանել է «Ռուսաստանի ագրեսիվ վարքի վտանգավոր շարունակություն» և ընդգծել, որ ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Նաուերթը հիշեցրել է, որ ԱՄՆ […]
07:59 28.11.2018
Չինաստան հյուսիսային Հեբեյ նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 22 մարդ։ Եվս 22-ը վիրավորվել են։ Դեպքը տեղի է ունեցել Չժանցզյակոու քաղաքում, հայտնում են քաղաքային իշխանությունները։ Միջադեպի պատճառները պարզվում են։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Պայթյունից հետո առաջացած հրդեհից այրվել է 38 բեռնատար և 12 մարդատար մեքենա։ #Update: 22 killed, 22 others wounded […]
07:44 28.11.2018
Ուկրաինան հետաքրքրված է իր տարածքում ամերիկյան ռազմաբազայի տեղակայմամբ։ Երկրների միջև արդեն համապատասխան բանակցություններ են ընթանում։ Այս մասին «Известия»-ին հայտնել են ուկրաինական դիվանագիտական շրջանակների աղբյուրները։ Տեղեկությունը հաստատել է նաև «Պյոտր Պորոշենկոյի բլոկ»-ից պատգամավոր Իվան Վիննիկը։ Նրա խոսքով՝ նոր օբյեկտը կապահովի երկրի անվտանգությունը Մոսկվայից եկող սպառնալիքներից։ Վաշինգտոնը չի շտապում խոստումներ տալ, նշում են ամերիկյան քաղաքական շրջանակներում։ Պենտագոնի […]
07:29 28.11.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է չեղարկել G20-ի գագաթնաժողովի շրջանակում Արգենտինայում կայանալիք հանդիպումը ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Պատճառը Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպն է։ The Washington Post-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ մոտ ժամանակներս սպասում է Կերչի նեղուցի իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտագության ծառայության ամբողջական հաշվետվության, որից հետո որոշում կընդունի […]
07:15 28.11.2018
Վենեսուելայում վերջին 15 օրերի ընթացքում խոցվել են կոլումբացի թմրավաճառների 4 ինքնաթիռ։ Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Ինքնաթիռները խոցվել են բոլիվարական օդուժի կողմից։ Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն։ Վենեսուելայում 2013 թվականից գործում է օրենք, որը թույլ է տալիս հարվածել թմրամաֆիայի ինքնաթիռներին։ Այդ օրինագծի մշակման առաջարկն արել էր դեռևս նախկին նախագահ Ուգո Չավեսը, […]
01:10 28.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, անհայտ անձը կամ անձինք Բուզանդի փողոցի թիվ 13 հասցեի մոտ կոտրել են այնտեղ կայանված Honda մակնիշի 35 GV 468 համարանիշի ավտոմեքենայի դռան ապակին և ավտոմեքենայի սրահից գողացել ուսապարկը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ կատարվածի մասին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Բելառուսի Հանրապետության քաղաքացի, 32-ամյա Պարգև Կարապետյանը և հայտնել, որ […]
01:02 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. ««Սասնա Ծռեր»-ը, երբ 2016 թ․-ի հուլիսին ըմբոստացավ բռնության դեմ, հեղափոխությունից հետո որդեգրեց նոր քաղաքականություն: Ուժ կիրառելու անհրաժեշտություն չկա, այդ էջն այլևս փակված է: Ես շատ եմ մտածել, ես դեմ եմ բռնությանը, բայց մենք պետք է հասկանանք, […]
00:50 28.11.2018
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խորհրդարանի աջակցության կարիքն ունի, որպեսզի ավարտի Brexit-ի հետ կապված գործընթացը, սակայն պատգամավորների կողմ ձայները քիչ են սպասվածից, գրում է The Washington Post– ը: Խորհդարանում քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 11-ին: Որպեսզի գործարքը կայանա, նրան անհրաժեշտ է 318 ձայն, մոտավոր հաշվարկներով Մեյին պակասում է 60 ձայն: Լիվերպուլի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Թոնգը կարծում […]
00:43 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ պատգամավորի թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մարդկանց պետք է հանել նպաստի ասեղի վրայից: Մարդիկ ասում են՝ եթե սպիտակ աշխատավարձ ստանամ, նպաստից կզրկվեմ: Ճիշտը սոցիալական նպաստների ճիշտ թիրախավորումն է: Մենակ կտրել-թափել նպաստները չի կարելի, նույնը վերաբերում է պետական ծառայողներին: Մեզ ասում են՝ պետական համակարգը արդյունավետ չէ, […]
00:33 28.11.2018
Երեկ Իտալիայի ներքին գործերի նախարար Մատեո Սալվինին սկսել է քանդել ապօրինի կառուցված շքեղ վիլլաները: Դրանք պատկանում են իտալական հայտնի Կասամոնիկա մաֆիայի կլանի անդամներին: Այս մասին հայտնել է euronews-ը: Նախարարն անձամբ է տվել քանդման աշխատանքների մեկնարկը: Քանդված վիլլաների տեղում կկառուցվեն երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ: Սալվինին նաև խոստացել է, որ կհետապնդի հանցագործներին՝ «փողոցից փողոց, վիլլայից վիլլա և […]
00:13 28.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Մենք այսօր կիսագաղութական վիճակում ենք, սուվերենությունը գրեթե տվել ենք Ռուսաստանին, երբ դու ցանկացած թուղթ, որ Ռուսաստանը ուղարկում է, ստորագրում ես, նույնիսկ տեքստը չես կարդում, դա կոչվում է, որ դու կիսագաղութացված վիճակում ես: Հայաստանը ոչ ձեռնտու փաստաթղթերի տակ […]
23:59 27.11.2018
Հոկտեմբերի 28-ին Վրաստանը ուղիղ ձևով վերջին անգամ պետք է ընտրի թվով 5-րդ նախագահին: Մրցապայքարի մեջ են Սաակաշվիլիի իշխանության տարբեր տարիների արտգործնախարարներ՝ իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության աջակցությունը ստացած անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և «Ուժը միասնության մեջ է» միասնական ընդդիմության թեկնածու, «Միացյալ ազգային շարժման» անդամ Գրիգոլ Վաշաձեն: Քվեարկությունը կկայանա նաև 39 երկրներում: Երեկ իրենց ընտրությունն արդեն […]
23:46 27.11.2018
Թուրքիայի իրավապահները Ստամբուլում այսօր անցկացված «ռեյդի» արդյունքում ձերբակալել են «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» զինվորական խմբավորման 23 անդամի, որոնք մեղադրվում են ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեջ։ Բանն այն է, որ քրդական կառույցը Թուրքիայում համարվում է ահաբեկչական ու դրա հետ կապ ունեցող բոլոր անձինք հետապնդվում են իրավապահների կողմից։ Խմբի ձերբակալությունից հետո իրավապահները, թուրքական կողմի հայտարարության համաձայն, նաև խուզարկել են […]
23:30 27.11.2018
«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Ստեփան Գրիգորյանը խոսել է մի շարք խնդիրների մասին. «Ազգային ժողովի նոր ընտրություններից հետո կառավարության քաղաքականությունը ԵԱՏՄ-ի նկատմամբ նոր պարզ կդառնա: Մենք կոնկրետ ուժ ենք և կոնկրետ ծրագրեր ունենք ու ասում ենք, որ ԵԱՏՄ-ում չեն աշխատում մեխանիզմները: Այսօր վարորդները բողոքում են, որ Վերին Լարսը արհեստականորեն […]
23:25 27.11.2018
Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերի անձնակազմներն այսօր ավարտեցին «Էթերնիթի-2018» զորավարժությունը, որի ժամանակ խաղարկում էին իրենց երկրներով անցնող Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի անվտանգության ապահովմանն ուղղված գործողությունները։ 5-օրյա զորավարժությունը հրամանատարաշտաբային էր, այսինքն՝ խաղարկվում էին ոչ թե զորքերի տեղաշարժն ու մարտական գործողությունները, այլ հրամանատարների ու շտաբների գործողությունները նավթատարի վրա հարձակման, դրա վնասման կամ սպառնալիքի դեպքում։ Նավթատար խողովակաշարն անցնում է Հայաստանի […]
23:17 27.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին` ժամը 20:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, Շիրակի մարզի Աշոցք գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս […]
23:12 27.11.2018
Ֆրանսիայում, այսպես կոչված, «դեղին բաճկոններից» բացի՝ բողոքի ակցիաներ են կազմակերպել նաև հրշեջները: Նրանք կառավարությունից պահանջում են ավելի բարձր աշխատավարձ: Այս մասին հայտնել է Russia Today լրատվական գործակալությունը: Ակցիայի մասնակիցները փակել են Լիոն քաղաքի ճանապարհները: Նրանք ջահերով և պաստառներով ուղևորվում են քաղաքի գլխավոր հրապարակ: Ֆրանսիայի տարբեր քաղաքներում դեռ շարունակվում են «դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները՝ կապված վառելիքի […]
22:57 27.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջան է սահմանված յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 16-ից մինչև հաջորդ տարվա մարտի 31-ը ներառյալ: Այդ ընթացքում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության ճանապարհների պահպանման պատասխանատու «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։ […]
22:49 27.11.2018
Նոյեմբերի 26-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղի վարչական տարածքում, բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 40-ամյա Արմեն Պողոսյանի վարած ГАЗ 2705 մակնիշի 013 ՏԼ 25 համարանիշի և Արարատ գյուղի բնակիչ, 25-ամյա Գուրգեն Սարգսյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 07 ՏԼ 777 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատ […]