TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+30.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Նոյեմբերի 27-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 531 դատապարտյալ

18:50 27.11.2018

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակվածների թիվը նոյեմբերի 27-ի դրությամբ: 2018 թվականի նոյեմբերի 6-ից ուժի մեջ մտած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի շրջանակներում նոյեմբերի 27-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, ազատ է արձակվել. «Նուբարաշեն» ՔԿՀ – 52 «Արթիկ» ՔԿՀ – 41 […]

̰
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը հետաձգվեց

18:48 27.11.2018

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ ընթացող` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը հետաձգվեց: Փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց ժամկետ է տրվել, որպեսզի դատավորին ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստեն: Ալումյանը նշեց, որ նման միջնորդության մեկ հիմք կա, դրա հետ կապված մի […]

̰
Հրապարակվել է Պորոշենկոյի՝ Ուկրաինայում 60 օրով ռազմական դրություն հայտարարելու հրամանագիրը

18:37 27.11.2018

Հրապարակվել է երկրում ռազմական դրություն հայտարարելու վերաբերյալ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանագիրը: Նշվում է, որ որոշումը ներկայացրել էր երկրի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհուրդը: «Գործողության մեջ դնել «Ուկրաինայի պետական ինքնիշխանության ու անկախության ապահովման արտակարգ միջոցառումների և երկրի տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին» Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի՝ 2018 թվականի նոյեմբերի 26-ի որոշումը»,- ասված է փաստաթղթում: Ուկրաինայի […]

̰
Երևանում աշխատանքն է շարունակել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը

18:35 27.11.2018

Նոյեմբերի 27-ին Երևանի «Հրազդան» հյուրանոցի «Պարույր Սևակ» սրահում աշխատանքն է սկսել ՍԾՏՀ ԽՎ գլխավոր վեհաժողովի 52-րդ լիագումար նիստը` ՍԾՏՀ ԽՎ նախագահ, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի նախագահությամբ: Նիստին մասնակցել են Ալբանիայի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Սերբիայի խորհրդարանական պատվիրակությունները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր երկրներից ժամանած դիտորդներ: Բացման խոսքով հանդես է եկել […]

̰
Ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող բալային համակարգը կներդրվի 2019թ. սկզբին. Օսիպյան

18:27 27.11.2018

Ճանապարհային երթևեկությունը կանոնակարգող բալային համակարգը կներդրվի 2019թ. սկզբին: Այս մասին այսօր Գյումրիում հայտարարել է ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը: Հիշեցնենք՝ կառավարությունը օրինագիծ է մշակել, որով նախատեսվում է վարորդների թույլ տված խախտումները կանոնակարգել բալային համակարգով: Յուրաքանչյուր վարորդ կունենա տարեկան 9 բալ և յուրաքանչյուր խախտում կնվազեցնի այդ միավորը, ինչը վերջնարդյունքում կարող է հանգեցնել վարորդական իրավունքից զրկման: Սա, […]

̰
Ուզում ենք ՌԴ-ն և Ուկրաինան տեսնել ոչ թե իրար դեմ, այլ կողք կողքի. Էրդողան

18:16 27.11.2018

Անկարան մտահոգ է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավիճակի սրմամբ: Խնդրին անդրադարձել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը: «Սև ծովում լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև աճում է: Այս երկու երկրներն էլ մեզ բարեկամ են, և մենք ցանկանում ենք, որպեսզի խաղաղություն լինի այս տարածաշրջանում: Ուզում ենք Ռուսաստանն ու Ուկրաինան տեսնել ոչ թե իրար դեմ, այլ կողք […]

̰
Ֆրանսիայի համայնքների ղեկավարներն իշխանությանը կոչ են արել ականջալուր լինել «դեղին բաճկոններ»-ին

18:10 27.11.2018

Ֆրանսիայի 12 համայնքների ղեկավարները երկրի իշխանություններին կոչ են անում ականջալուր լինել «դեղին բաճկոններ»-ի շարժմանը և հրաժարվել 2019 թվականից նախատեսված բենզինի գնի բարձրացումից: Այս մասին գրում է Opinion-ը: Հենց այստեղ է տեղ գտել նաև համայնքների ղեկավարների բաց նամակը, որի հեղինակները պնդում են, թե Ֆրանսիայի իշխանությունը սխալ քայլ է անում՝ «դեղին անթև բաճկոններ»-ի շարժումը որակելով «ծայրահեղական»: «Շտապ պետք […]

̰
Չփորձե՛ս մեզ հաթաթաներ տալ, քեզանից վախեցող չկա, Նիկո՛լ. Արմեն Աշոտյան

18:04 27.11.2018

«Մարդ կա, որ վատանում է պարբերաբար, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում: Հարգելի՛ս, չփորձե՛ս վախեցնել Հանրապետականներին, այս մարդիկ վախեցողը չեն, մեր հետևը կանգնած մարդիկ վախեցողը չեն, մեր կուսակցությունը սովետական գուլագից չի վախեցել: Մեր կուսակցությունը Արցախյան ճակատամարտի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել: Մեր կուսակցությունը պետականության վերականգնման առաջին […]

̰
Նավթի ու գազի միասնական շուկայի ստեղծումը ԵԱՏՄ օրակարգում է

17:53 27.11.2018

Մինսկում այսօր անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ մի քանի համատեղ որոշում է ընդունվել, որոնց մասին հանդիպումից հետո տեղեկացրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ «Կան նաև խրթին թեմաներ, որոնց քննարկումը շարունակվել է։ Դա նավթի ու գազի միասնական շուկայի ստեղծումն է, Միության ֆինանսական շուկայի ծրագրի շուրջ աշխատանքն է։ Ջանքերը այստեղ միավորելու ենք»,- […]

̰
Հայաստանն ավստրալական զբոսաշրջային ընկերության թոփ հնգյակի առաջին հորիզոնականում է

17:45 27.11.2018

Ավստրալական Luxury Travel հրատարակչությունը ընտրել է զբոսաշրջային 5 ուղղություններ, որոնք առաջարկելու է զբոսաշրջիկներին  2019 թվականի համար: Հատկանշական է, որ 5 ուղղություններից առաջին տեղում Հայաստանն է: «Կովկասի հարավում գտնվող այս փոքրիկ պետությունն աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկն է: Այս երկրում ապրում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած աշխարհի հնագույն ազգությունը: Այս երկրում է աշխարհի ամենահայտնի բրենդին»,- գրել […]

̰
ԵՄ մուտք գործելու համար անհրաժեշտ կլինի անցնել ստի դետեկտորով

17:40 27.11.2018

ԵՄ-ն հանդես է եկել նոր նախաձեռնությամբ՝ պետական սահմաններում նախատեսում է փորձարկել անվտանգության նոր համակարգ: Ըստ այդմ, Եվրամիության անդամ երկրներ ժամանող հյուրերը պետք է անցնեն ստի դետեկտորով: Խոսքը վերաբերում է նոր համակարգչային ծրագրին: Անիմացիոն կիբերսահմանապահը ստուգելու է ուղևորների անձնագիրը, այցեգիրը և այլ փաստաթղթերը: Միևնույն ժամանակ, նա մի քանի հարց է տալու՝ պարզելու՝ ուղևորը ստո՞ւմ է, թե՞ անկեղծ […]

̰
«Սասնա ծռեր»-ը ՀՀԿ-ին մեղադրում է իրենց գաղափարները «եղծելու և պղծելու» մեջ

17:36 27.11.2018

Այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելիս «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ նախկին իշխանությունը գողացել է իրենց մտքերից մի քանիսը, մասնավորապես «Ազգ-բանակ» գաղափարը։ «Նախկին իշխանությունը գողանում էր ոչ միայն մեր ժողովրդի աշխատանքի արդյունքները, ոչ միայն մեր ընդերքի հարստությունը, այլև գողանում էր գաղափարներ: Մեր գաղափարներից մի քանիսը փորձեց յուրացնել, եղծել ու պղծել իրեն հատուկ ձևով ու […]

̰
ՀՀ գլխավոր դատախազը ներկա է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությանը

17:26 27.11.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին: Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը: Թե ինչ հիմքով են նման միջնորդություն ներկայացնելու, Ալումյանը չմանրամասնեց, միայն ասաց, որ «շատ հետաքրքիր բաներ» են ի հայտ եկել: Նիստին ներկա է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: […]

̰
Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն իրատեսական չէ. Յոհաննես Հան

17:25 27.11.2018

ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի համոզմամբ՝ Անկարայի և Բրյուսելի համար ավելի լավ կլիներ, եթե դադարեին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: «Եթե լավ ուսումնասիրենք, օրինակ՝ Էմանուել Մակրոնի կամ անդամ պետությունների այլ առաջնորդների հայտարարությունները, կտեսնենք, որ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանն իրատեսական չէ»,- հայտարարել է Հանը: Նրա խոսքերով՝ Անկարայի, ինչպես նաև Եվրամիության համար ավելի լավ կլինի, եթե […]

̰
Մինասի կտավի սեփականատիրոջ ու կանադահայ արվեստասերի միջև խնդիրը ծագել է մշակույթի նախարարության պաշտոնյայի պատճառով. կողմերի կարծիքները

17:24 27.11.2018

Փաստաբանների պալատում այսօր ներկայացվել է Մինաս Ավետիսյանի «Ամառը Ջաջուռում» կտավի իսկության հետ կապված խնդիրը։ Դա, սեփականատիրոջ հավաստմամբ, իր ընտանիքը ձեռք է բերել 1970-ականներին անձամբ հեղինակից: Կտավի իսկական լինելու խնդիրը ծագել է այն ժամանակ, երբ կանադահայ Արտո Թավուկչյանը ցանկություն է հայտնել գնել այն, անգամ փոխանցել այդ ու ևս մեկ այլ կտավի նախավճարը՝ խոստանալով 2018թ. ամռանը վճարել […]

̰
Առաջիկա 24 ամիսների ընթացքում Հայաստանի բոլոր մանկապարտեզները դառնան անվճար. ՕԵԿ-ի առաջարկը

17:20 27.11.2018

Քարոզարշավի երկրորդ օրն «Օրինաց երկիր» կուսակցությունը հանդիպում էր կազմակերպել կրթության, գիտության և մշակույթի գործիչների հետ: Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի խոսքերով՝ քարոզարշավին իրենք մրցունակ ծրագիր են ներկայացնում, որտեղ շատ հստակ տեղ է հատկացված ոլորտային խնդիրների լուծմանը: ՕԵԿ-ն առաջարկում է, որ պետական ծրագրով առաջիկա 24 ամիսների ընթացքում Հայաստանի բոլոր մանկապարտեզները դառնան անվճար: «Հարց՝ որտեղի՞ց գումարներ, պատասխան՝ յուրաքանչյուր […]

̰
Կոռուպցիան մենք ենք ստեղծել. «Ազգային առաջընթացն» այսօր Արմավիրում էր

17:20 27.11.2018

«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամներն այսօր հանդիպել են Արմավիրի մարզի ընտրողների հետ, նախ՝ բաժանել են իրենց բուկլետները, խոսել նրանց հոգսերից, հետո ներկայացրել իրենց ծրագրերը: Ինչպե՞ս դարձնել մարզերի բնակիչների կյանքը հարմարավետ. կուսակցության անդամները լուծում են առաջարկում՝ մարզերի փոխարեն հետ բերել խորհրդային շրջանները: Պարզ լուծումներ են առաջարկում նաև կոռուպցիայի վերացման ուղղությամբ: Ասում են՝ մարզերում այդ հարցը լուծելն ավելի հեշտ է, […]

̰
Տուն-տունիկ է. մեծ շնաձկներին թողած՝ հալածում են փոքր դերակատարներին. Վարուժան Ավետիսյան

17:15 27.11.2018

«Մենք չենք ընդունում, որ մեծ շնաձկներին թողած՝ իրավապահ մարմինները հալածում են փոքր դերակատարություն ունեցող անձանց»,- այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության նախընտրական ծրագիրը ներկայացնելիս ասել է կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը: Ըստ Ավետիսյանի՝ բնավ չարդարացնելով հանցավոր ռեժիմում փոքր դերակատարություն ունեցող մարդկանց արարքը, պետք է հասկանալ, որ ներման չափանիշներ պետք է լինեն, և պետք է անցնենք առաջ: Ավետիսյանի […]

̰
Չեմ կարծում, որ միմյանց հարվածելով է որոշվում՝ ով է լավը. Թանդիլյանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության և արձագանքների մասին

17:10 27.11.2018

Ինչպես հայտնի է, երեկ քարոզարշավի ժամանակ «Իմ քայլը» դաշինքը ներկայացնող Սասուն Միքայելյանը, խոսելով  հեղափոխության մասին, ասել էր հետևյալը. «Ես ասել եմ ու մեկ անգամ ևս կասեմ՝ այս հաղթանակը քիչ պակաս հաղթանակ չէր, քան Արցախյան ազատամարտի հաղթանակը»: Միքայելյանի այս հայտարարությունը բուռն քննարկումների պատճառ դարձավ, ինչին արձագանքեց նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Այսօր լրագրողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության […]

̰
Կոռուպցիայի դեմ պայքարը խիստ նման է քաղաքական մրցակիցների դեմ պայքարի․ Վիգեն Սարգսյան

17:03 27.11.2018

Հայաստանի նոր իշխանություններին հաջողվեց հանրությանը հույս տալ, որ խիստ պայքար է մղվելու կոռուպցիայի դեմ, քանի որ հանրային ընկալումները շատ կարևոր են։ Այս մասին ու այս ոլորտում իր մտահոգությունների մասին ՀՀԿ նախընտրական ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանն ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստի-ին» տված հարցազրույցում։ «Բայց ինձ շատ են անհանգստացնում այն հայտարարությունները, թե երկրում կոռուպցիա ու օլիգարխներ այլևս […]

̰
Նախագահը Բեռլինում մասնակցել է համաշխարհային անվտանգության հարցերով քննարկմանը

17:00 27.11.2018

Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Բեռլինում այսօր մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կողմից կազմակերպված քննարկմանը: Միջոցառմանը ներկա են եղել համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, ԳԴՀ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներ, Բունդեսթագի և Եվրախորհրդարանի պատգամավորներ, անվտանգության հարցերով հայտնի փորձագետներ, հետազոտական կենտրոնների ղեկավարներ: Հանդիպմանը քննարկումներ են ծավալվել համաշխարհային անվտանգության, աշխարհում […]

̰
Հունական լրատվամիջոցների աշխատակիցները 24-ժամյա գործադուլ են սկսել

16:59 27.11.2018

Հունաստանում չորեքշաբթի հայտարարված համազգային գործադուլին ընդառաջ, այսօր 24-ժամյա գործադուլ են սկսել հունական լրատվամիջոցների աշխատակիցները: Այս մասին հայտնել է Associated Press-ը: Այսօր դադարեցվել են ռադիոյով և հեռուստացույցով հեռարձակվող լուրերի բոլոր թողարկումները, չի աշխատում նաև լրատվական կայքերի մեծ մասը: Իսկ վաղը՝ համազգային գործադուլի շրջանակներում չեն տպագրվի թերթերը: Լրատվամիջոցների աշխատակիցների գործադուլն ընդհանուր հայտարարված գործադուլի մի մասն է, սակայն անցկացվում […]

̰
Հյուսիսային Կիպրոսում գտնվող հայկական Մակարավանքը վերածվել է ավերակների

16:56 27.11.2018

Նյու Յորքի The Gatestone Institute-ն իր պաշտոնական կայքում հոդված է տեղադրել 1974 թվականից Թուրքիայի տիրապետության տակ գտնվող  Հյուսիսային Կիպրոսի քրիստոնեական սրբավայրերի ոչնչացման մասին: Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հյուսիսային Կիպրոսի իշխանությունները տարիների ընթացքում նպատակադրված որևէ քայլ չեն ձեռնարկում Կիպրոսի ուղղափառ և Հայ Առաքելական եկեղեցիների վանքերը փրկելու ուղղությամբ: «Ամբողջովին ամայացել է հայկական Սուրբ Մակար եկեղեցին, որը […]

̰
Ուզում ենք, որ ԱԺ-ում լուսավոր խմբակցություն լինի. Թանդիլյան

16:55 27.11.2018

Ձեր՝ երկրորդ տեղում լինելու վճռականությունը պահպանվո՞ւմ է. այսօր հարցրել են լրագրողները «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանին՝ նկատի ունենալով կուսակցության այն պնդումները, թե իրենք խորհրդարանում երկրորդ տեղում հայտնվելու համար են պայքարում։ «Երկրորդը լինելը ոչ թե մենք ենք որոշել, այլ դա ակնհայտ է: Նոր Հայաստանում քաղաքական ուժերն էլ պետք է լինեն նորը: Ես կարծում եմ՝ […]

̰
Ղարաբաղի հարցում ԶՈՒ-ի և դիվանագիտական կորպուսի համար գաղտնիք լինել չի կարող. Փաշինյանը հակադարձել է Շահնազարյանին

16:48 27.11.2018

«Վերջերս բացահայտված սերժական Դավիթ  Շահնազարյանը հայտարարություն է արել, թե մեր իշխանությունը եկել է, որպեսզի Ղարաբաղը հանձնի: Այստեղ ես չեմ ուզում հայտարարություններ անել, որովհետև ՀՀԿ-ն և Դավիթ Շահնազարյանը ընդհանրապես ոչ մի էմոցիա չեն շարժում»,- այս մասին «Իմ քայլը» դաշինքի՝ Ստեփանավանում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի  ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը ելույթի ժամանակ […]

̰
Շարունակում են ՀՀԿ քաղաքականությունը, բայց իրականացման որակը մտահոգում է․ Վիգեն Սարգսյանը՝ նոր իշխանությունների մասին

16:41 27.11.2018

Հայաստանի նոր իշխանությունները շարունակում են նույն Հանրապետական կուսակցության քաղաքականությունը․ հայտարարությունների համաձայն՝ արտաքին քաղաքական կուրսը չի փոխվելու, բյուջեն կազմված է ՀՀԿ ընդունած միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիման վրա։ Հանրությանը մտահոգող հիմնական հարցերում շարունակվում է ՀՀԿ քաղաքականությունը։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՀՀ նոր իշխանությունների քաղաքականությանն այսպիսի գնահատական է տվել ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին համար Վիգեն Սարգսյանը։ «Ինչ […]

̰
Նախընտրական Ջավախք. Skype-ով զրույց Սաակաշվիլիի հետ

16:36 27.11.2018

Հայաբնակ Ջավախքում նախընտրական կրքեր են եռում: Երեկ «Ազգային շարժում» կուսակցության «Ռուսթավի 2» հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժ էր պատրաստել Վահագն Չախալյանի ծավալած քարոզարշավի շուրջ: Բնականաբար, ՀԸ-ի նկարահանած նյութի բովանդակությունը պետք է համապատասխաներ կուսակցության, նրա նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլիի՝ Չախալյանի նկատմամբ ունեցած վերաբերմունքին: Իշխանամետ թեկնածուի շտաբին հարող Չախալյանը, որը Սաակաշվիլիի թեթև ձեռքով իր քաղաքական հայացքների համար մոտ 5 […]

̰
Անցումային արդարության ատյանը պետք է գործի մոտավորապես Նյուրենբերգյան դատավարության ձևաչափով. Վարուժան Ավետիսյան

16:36 27.11.2018

Ինչպես արդեն հայտնել ենք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր իր նախընտրական ծրագիրն է ներկայացրել: Կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ ծրագիրը 5 բաժին ունի, որոնցում ներկայացված են իրենց պատկերացումները իրավունքի ու արդարության, պետական կառավարման և կադրային քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և պաշտպանության, Արցախի միացման, հայրենիք-սփյուռք կապի ու արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ: «Առանց քաղաքական որոշումների, առանց […]

̰
ՀՀԿ-ն պարտավոր էր ընտրողներին տալ իրեն ընտրելու հնարավորություն․ Վիգեն Սարգսյան

16:17 27.11.2018

Այն քաղաքական կուսակցությունը, որը չի մասնակցում ընտրությունների, դադարում է լինել քաղաքական։ Այն դառնում է հասարակական կազմակերպություն կամ համակիրների խումբ։ Այդ պատճառով էլ կուսակցությունը, որը խորհրդարանում մեծամասնություն է ունեցել, չէր կարող չմասնակցել ընտրություններին։ Ռուսական «ՌԻԱ Նովոստի-ին» տված հարցազրույցում ՀՀԿ դիրքորոշման մասին ասել է կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վիգեն Սարգսյանը։ «Այն պարտավոր էր իրեն ընտրելու հնարավորություն տալ […]

̰
Քվեարկության գաղտնիությունը խախտելու համար սահմանվում է 2-5 տարի ժամկետով ազատազրկում. ՔԿ-ն զգուշացնում է

16:16 27.11.2018

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ՀՀ քննչական կոմիտեն հիշեցնում է, որ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար անձը ենթակա է քրեական պատասխանատվության: Այսինքն՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով քվեարկության արդյունքը ընտրողին հայտնել հարկադրելու, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելու, առանց ընտրական հանձնաժողովի համապատասխան թույլտվության հարազատին կամ մտերիմին օգնելու նպատակով քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելու, […]

̰
BACK_TO_TOP