TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+28.09 oC

Արխիվ / Նոյեմբեր 2018

Ոստիկանությունը երբևիցե այնքան ուժեղ չի եղել, ինչպես այսօր.Վալերիյ Օսիպյան

22:45 27.11.2018

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն այսօր Գյումրիում էր: Նա հանդիպում է ունեցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների շտաբի պետերի, ինչպես նաև տարածքային թեկնածուների հետ: Օսիպյանը հանդիպման ընթացքում անդրադարձել է  նաև ոստիկանության հասցեին հնչող քննադատություններին: Իր ղեկավարությամբ ոստիկանության վերջին 6 ամիսների աշխատանքի արդյունավետությունը համեմատության մեջ ներկայացրեց: «Մայիսի 10-ից առ այսօր ոստիկանությունում չկան կոռուպցիոն դրսևորումներ, չկա […]

̰
Լևոն Շիրինյան

22:38 27.11.2018

̰
Ցնդում եմ՝ էս ո՞ւմ կուսակցությունն է հարցից. Արեգ Թադևոսյան

22:33 27.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներն այսօր ևս ասել են, որ  կենդանություն ու թարմություն շարունակելու է նաև մանդարիններով բերել: Ասել են, որ գիտեն, թե ինչպես լուծել բոլոր ոլորտների խնդիրները: Ծրագրի զարգացման ուղղությամբ շարունակելու են աշխատել: Մի անհանգստացնող հարց են այս օրերին շատ լսել. «Ամենաառաջին հարցը, որ մեզ տալիս էին՝ «էս ո՞ւմ կուսակցությունն է», ես ցնդում եմ […]

̰
Մինասի ստորագրությամբ նկարը` վեճի առարկա

22:22 27.11.2018

Հայ գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ստորագրությունը կրող «Ամառը Ջաջուռում» գեղանկարի շուրջ աղմուկը չի դադարում: Նկարը խնդրահարույց էր դարձել Կանադայում ապրող հայ հավաքորդ Արտո Թավուկչյանի հնչեցրած հայտարարություններից հետո: Նա Երևանում ձեռք էր բերել կտավը և հետո պարզել, որ այն կեղծ է: Կանադահայ մեր հայրենակիցն իրեն խաբված է զգում: Այսօր այս թեմայով ասուլիս են հրավիրել նաև մի խումբ […]

̰
Քննչական կոմիտեն քննում է առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու քրգործ․ հանցագործի անունը գաղտնի է պահվում

22:12 27.11.2018

ՀՀ քննչական կոմիտեն վարույթ է ընդունել առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ ՀՔԾ վարույթում հարուցված քրեական գործը: ՀՀ ՀՔԾ վարույթում՝ պաշտոնատար անձանց կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է առերևույթ հանցագործության դեպք՝ նկարագրված դեպքերի հետ չառնչվող այլ դեպք: Մասնավորապես` տվյալներ են ձեռք […]

̰
Գրկախառնություններ օրվա քարոզարշավը սկսելուց առաջ

21:59 27.11.2018

Այսօր այնպես է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանում՝ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարևանությամբ, իրենց քարոզարշավն են սկսել, թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Մանե Թանդիլյանը, և թե՛ «Իմ քայլը» կուսակցության պատգամավորության թեկնածու Դավիթ Սանասարյանը: Երկու թեկնածուները, միմյանց նկատելուց հետո մոտեցել են, գրկախառնվել. «Ո՞նց եք դուք շարժվելու, որ մենք ձեզ չխանգարենք»,- Սանասարյանից հետաքրքրվել է Մանե Թանդիլյանը։ «Մենք արդեն […]

̰
Նիկոլ Փաշինյանը վաղը կայցելի Տավուշի մարզ

21:50 27.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, Աժ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նոյեմբերի 28-ի այցելությունների գրաֆիկի մասին։ «Իմ քայլ»-ի անդամները նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին,  կլինեն Նոյեմբերյանում, 13։00-ին՝ Բերդում, 16։00-ին՝ Իջևանում, 17։30-ին՝ Դիլիջանում։  

̰
2019-ին ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերից մեկը կանցկացվի Հայաստանում

21:37 27.11.2018

Բելառուսի մայրաքաղաքում այսօր անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստը, որին մասնակցել է Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունը։ Պատվիրակները հանդիպում են ունեցել նաև Բելառուսի նախագահի հետ, որի ժամանակ էլ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է իր դժգոհությունները։ Բուն նիստի ժամանակ կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ թվային օրակարգին, տրանսպորտային, մաքսային, հարկային համագործակցությանը, գազի ընդհանուր […]

̰
Հայտարարված համաներումը ծաղր էր. Վարուժան Ավետիսյան

21:25 27.11.2018

Այսօր իրենց նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, խոսելով իրավական ոլորտում իրենց ծրագրած փոփոխություններից, անդրադարձել է նաև համաներման խնդրին. «Բնականաբար, կարևոր է նաև քրեական գործերով համաներումը, մենք ամենևին բավարարված չենք այն համաներմամբ, որ տեղի ունեցավ և չգիտես ինչու անվանվեց լայն համաներում: Դա որոշակիորեն նաև ծաղր էր դատապարտյալների, կալանավորված անձանց և […]

̰
Նախագահ Սարգսյանը հրավիրել է Գերմանիայի նախագահին պաշտոնական այց կատարել Հայաստան

21:12 27.11.2018

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահի նստավայրում՝ Բելվյու ամրոցում, այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը և տիկին Էլկե Բյուդենբենդերը նախագահ Արմեն Սարգսյանին ու տիկին Նունե Սարգսյանին դիմավորել են ամրոցի մուտքի մոտ և ուղեկցել նախասրահ՝ գրառում կատարելու պատվո հյուրերի գրքում։ Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչել են […]

̰
ԿԸՀ-ն ընտրողների ակտիվությունը խթանելուն ուղղված հոլովակներ է պատրաստել

21:06 27.11.2018

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստել է տեսահոլովակներ, որոնք ուղղված են առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին իրազեկման բարձրացմանը, քվեարկության մասնակցությունը խթանելուն, ինչպես նաև բացատրում են ընտրությունը կատարելու կարգը։ https://www.facebook.com/armenpress/videos/255952198430177/ https://www.facebook.com/armenpress/videos/304315020419313/

̰
Հայաստան-ԵՄ գործընկերության կոմիտեի առաջին նիստին քննարկվել է նաև վիզաների ազատականացման հարցը

20:58 27.11.2018

Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի և Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված Գործընկերության կոմիտեի առաջին նիստը։ Եվրոպական կողմի պատվիրակները հայտարարել են, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում բարեփոխումների իրականացման, մասնավորապես հենց համաձայնագրի շրջանակներում, ավելին՝ դրանց իրականացումը կօգնի ԵՄ ներդրումների ներգրավմանը, կխթանի ԵՄ հետ փոխանակումները։ Նիստի ընթացքում քննարկվեց ՀՀ կառավարության կողմից կազմված ՀԸԳՀ իրականացման […]

̰
ԲՀԿ-ն խոստանում է իջեցնել բանկային տոկոսները

20:51 27.11.2018

ԲՀԿ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր նախընտրական քարոզարշավ է անցկացրել Աբովյան քաղաքում: Դեկտեմբերի 9-ը կարևոր ամսաթիվ է՝ թավշյա հեղափոխությանն ու ազատ ընտրություններին պետք է հաջորդի տնտեսական հեղափոխությունը, դա այն է, ինչին վաղուց են սպասում մարդիկ: Ներդրումներ,աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, փոքր ու միջին բիզնեսի աջակցություն, հարկերի իջեցում, տնտեսական հեղափոխության քայլերն է թվարկում Գագիկ Ծառուկյանը Աբովյանի կենտրոնական հրապարակում: […]

̰
Հայաստանը զենք ստանո՞ւմ է, թե՞ ոչ․ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Հրանտ Մարգարյանին

20:37 27.11.2018

Աժ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր հակադարձել է ՀՅԴ կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Հրանտ Մարգարյանին։ Մինչ այդ Մարգարյանը հայտարարել էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստան զենք չի ներմուծվել։ «ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ […]

̰
Արա Բաբլոյանը Իրանի մեջլիսի պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունները

20:30 27.11.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերին 27-ին հանդիպել է ԻԻՀ Խորհրդատվական խորհրդի (Մեջլիսի) պատգամավոր Մասումե Աղափուր Ալի Շահիի հետ, ով Երևանում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 52-րդ լիագումար նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով: Բարձր գնահատելով հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունները` ՀՀ ԱԺ նախագահը դրանց հետագա խորացման ու ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը՝ մասնավորապես բարեկամական խմբերի ակտիվ […]

̰
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է «Կամորայի»՝ 15 տարի փախուստի մեջ գտնվող ղեկավարին

20:11 27.11.2018

Իտալիայի Նեապոլ քաղաքում կարաբիներները կալանավորել են տեղական հանցավոր կազմակերպության՝ «Կամորայի» առաջնորդներից մեկին՝ Անտոնիո Օռլանդոյին: Նա փախուստի մեջ էր 2003 թվականից: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Անտոնիո Օռլանդոն երկրի ամենափնտրվող հանցագործներից էր: Երկու անգամ նրան ձերբակալելու որոշում է կայացվել երկու՝ առանձնապես ծանր հանցագործությունների մասով կասկածանքով: Ինչպես հաղորդում են կարաբիներները, կալանավորվածը գլխավորել […]

̰
Մարդիկ բողոքում են ոչ միայն իրենց եկամուտներից, այլև եկամուտների անհավասարությունից. Արթուր Խաչատրյան

20:09 27.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու Արթուր Խաչատրյանը խոսել է տնտեսության զարգացման խնդիրների մասին: «Մարդիկ բողոքում են ոչ միայն իրենց եկամուտներից, այլև եկամուտների անհավասարությունից: Եթե նայենք մեր տնտեսական վիճակագրությանը, 2008թ. տնտեսական անկումից հետո մենք աճ ենք արձանագրել: Մարդը ցանկանում է բացել սառնարանի դուռը և ակնկալում է, որ 5 տոկոսով ավելի միս կտեսնի: […]

̰
Կարեն Կարապետյանը դարձել է ռուսական ընկերության տնօրենների խորհրդի անդամի թեկնածու

20:04 27.11.2018

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին ներառել է ռուսական «Զառուբեժնեֆտ» ընկերության տնօրենների խորհրդի անդամության թեկնածուների ցանկում: Այս մասին փաստաթուղթը հրապարակվել է Ռուսաստանի իրավական տեղեկատվության միասնական պորտալում։ Նրա հետ թեկնածու են նաև Ռուսաստանի նախկին պաշտոնյաներ։ Կարեն Կարապետյանի այս նշանակման լուրերի մասին SHANTNEWS.am-ը հայտնել էր մոտ մեկ ամիս առաջ։ Այս ընկերությունը, ըստ լրատվամիջոցի, ռուսական «ստանդարտներով» ոչ մեծ […]

̰
Գիտենք՝ ովքեր կարող են զբաղվել ընտրակեղծարարությամբ, ովքեր ստվեր գցել ընտրությունների վրա. Օսիպյան

20:03 27.11.2018

Նախընտրական քարոզարշավի ընթացքում և քվեարկության օրը ոստիկանությունն ակնկալում է կուսակցությունների, դաշինքների և տարածքային թեկնածուների աջակցությունը: Այս մասին այսօր Գյումրիում թեկնածուների և շտաբների պետերի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը: Իրավապահ մարմիններն այս ընթացքում աշխատում են խստացված ռեժիմով Օսիպյանը նշել է,  որ իրենց տեսադաշտում են նրանք, ովքեր հնարավոր է՝ ընտրակեղծիքներ թույլ տան կամ […]

̰
Յուրաքանչյուր 2-3 օրը մեկ միջինը մեկ կին է ինքնասպան լինում Ադրբեջանում

20:00 27.11.2018

2018 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում ինքնասպանություն է գործել 112 կին, ինչը նշանակում է, որ միջինը ամեն 2-3 օրը մեկ 1 կին է ինքնասպան լինում հարևան երկրում։ Մտահոգիչ այս ցուցանիշները Բաքվում կանանց բռնության դեմ պայքարին նվիրված միջոցառման ժամանակ հանրայնացրել է երկրի ոստիկանության ներկայացուցիչը։ Ինքնասպանության հասցնելու դեպքերը ավելի շատ են՝ 135 դեպք 9 ամսվա ընթացքում […]

̰
Մենք փոխարինիչներ չենք. «Սասնա ծռեր»-ը պատասխանում է մեղադրանքներին

19:54 27.11.2018

Այսօր, երբ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, լրագրողները հիշեցրել են, որ վերջին շրջանում հնչել են կարծիքներ, թե «Սասնա ծռեր» կուսակցությունը գալիս է փոխարինելու ՀՅԴ-ի կոնտենտին, և եթե խորհրդարան անցնեն, զբաղեցնելու են հենց այդ հատվածը. «Մենք ունենք մեր կոնտենտը, ոչ մեկին չենք փոխարինում, մենք փոխարինիչներ չենք: Մենք հստակ, ընդգծված և համակարգված սուբյեկտ ենք […]

̰
Փաշինյանը մանրամասներ է հայտնել Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրների մասին

19:42 27.11.2018

Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։ «Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ։ Այս տարվա փետրվարին պարզվել է, […]

̰
Ոմանք էսօր Շուշիի հաղթանակն ավելի ցածր են դասում, քան իրենց «դըմփ-դըմփ-հու»-ները․ Շարմազանով

19:32 27.11.2018

ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը համարում է, որ իրենց թիմն այսօր ունի անելիք, քանի որ հայրենիքը ամենաթանկն է, որ ստացել են ժառանգություն եղբայրներից ու ծնողներից, որոնք հաղթել են Սարդարապատում, Բեռլինում, Շուշիում։ Այս մասին իրենց քարոզչական հանդիպմանը հայտարարեց ինքը՝ Շարմազանովը։ «Բայց ոմանք էսօր Շուշիի հաղթանակն ավելի ցածր են դասում, քան իրենց «դըմփ-դըմփ-հու»-ները»,- ասաց թեկնածուն։ Նրա […]

̰
Մեր երազանքների ծրագիրը չէ. ՔՈ-ն՝ սեփական ծրագրի մասին

19:29 27.11.2018

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այսօր ևս իր քարոզարշավն իրականացրել է Երևան քաղաքում՝ Արաբկիր վարչական շրջանում: ՔՈ-ի ներկայացուցիչներն այսօր ևս զրուցել են համաքաղաքացիների հետ, բուկլետներ ու մանդարիններ բաժանել՝ որպես թարմության նշան։ «Բնականաբար, մեր ռեյտինգային թեկնածուները մարզերում են իրենց քարոզարշավները կազմակերպում, և ամեն մեկն իր քաղաքականությունն ունի, իր ստրատեգիաներն ունի»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Արեգ Թադևոսյանը: Հարցին՝ […]

̰
Օսիպյանը հանդիպել է Արագածոտնի և Շիրակի թեկնածուների և նախընտրական շտաբների ղեկավարների հետ

19:25 27.11.2018

Նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը Աշտարակում հանդիպեց ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների և կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։ Ոստիկանության պետը, շնորհակալություն հայտնելով հանդիպման հրավերն ընդունելու համար, ներկաների ուշադրությունը հրավիրեց դեկտեմբերի 9-ին կայանալիք համապետական ընտրություններին և ներկայացրեց օրենքի պահանջները։ Թեպետ, […]

̰
ՀՀԿ․ Վարչապետի պաշտոնակատարի արտահայտությունները անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները

19:19 27.11.2018

Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ վարչապետի պաշտոնակատարի երեկվա և այսօրվա հայտարարությունները անցնում են թույլատրելիի սահմանները։ Դրանց վրա կուսակցությունները հրավիրել է նաև ԿԸՀ և միջազգային դիտորդների ուշադրությունը։ Հայտարարությունում ասվում է․ «Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, […]

̰
Եթե մեկի լեզուն պտտվում է իշխանության գալը և 6 ամիս ոչինչ չանելը համեմատել Արցախի հաղթանակի հետ, ուրեմն ինքը ոչինչ չի հասկանում․ Վիգեն Սարգսյան

19:13 27.11.2018

Հանրապետականը թույլ չի տալու որևէ մեկին անել քայլեր, որոնք կարող են վտանգել Արցախի ժողովրդի անվտանգությունը կամ Հայաստանի անվտանգությունը, որովհետև այդ երկուսն անբաժան են։ Այս մասին այսօրվա քարոզարշավի ընթացքում հայտարարել է ՀՀԿ նախընտրական ցուցակն առաջնորդող Վիգեն Սարգսյանը։ «Եթե մեկի լեզուն պտտվում է համեմատել իշխանափոխության արդյունքում իշխանության գալը և վեց ամիս այդ իշխանությունում ոչինչ չանելը Արցախի հաղթանակի […]

̰
Դուրս եկե՛ք փողոցային քարոզչության, «Ֆեյսբուք»-ում մնալն այլևս կործանարար է Արմեն Աշոտյանի համար. Հարությունյան

19:10 27.11.2018

«Իմ քայլը» դաշինքի պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում պատասխանել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությանը, որով վերջինս Արայիկ Հարությունյանին հորդորել էր չմեջբերել և չհիշատակել իր երեխաների անունները: «Պարոն Աշոտյան, երկու տարբերակ կա՝ կա՛մ դուք իրոք չեք հասկանում իմ ասածի բովանդակությունը, ինչը շատ ցավալի է, քանի որ տարիներ շարունակ եղել եք […]

̰
Ազգային օրվան ընդառաջ ԱՄԷ-ում համաներում են շնորհել ավելի քան 1800 բանտարկյալի

19:00 27.11.2018

Արաբական Միացյալ Էմիրություններում Ազգային օրվան ընդառաջ տարբեր էմիրություններում համաներում կշնորհվի ավելի քան 1800 բանտարկյալի: Այս մասին հայտնել է The National-ը: ԱՄԷ-ի փոխնախագահը և Դուբայի ղեկավարը երկուշաբթի համաներում են շնորհել 625 բանտարկյալի: Իսկ ավելի վաղ ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա իբն Զաիդ Ալ- Նախայան հրամայել էր ազատ արձակել 785 բանտարկյալի և վճարել նրանց ֆինանսական պարտքերը: Բացի դրանից՝ […]

̰
Էդուարդ Աղաջանյանը պատրաստ է Արմեն Աշոտյանին իր շտաբներից մեկը տրամադրել

18:54 27.11.2018

Էդուարդ Աղաջանյանը պատրաստ է իր նախընտրական շտաբներից մեկը տրամադրել Արմեն Աշոտյանին: Այս մասին տեղեկացանք Աղաջանյանի ֆեյսբուքյան էջից: «Քանի որ պարոն Արմեն Աշոտյանը խոսեց անակնկալներից ու շտաբեր բացելու վերաբերյալ մտահոգություններ հայտնեց, ցանկանում եմ պատասխան անակնկալը մատուցել՝ չսպասելով դեկտեմբերի 9-ին: Առաջադրված լինելով նույն 4-րդ ընտրատարածքում և ելնելով սիրո և համերաշխության հեղափոխության տրամաբանությունից՝ պատրաստ եմ իմ նախընտրական շտաբներից […]

̰
BACK_TO_TOP