11:13 22.11.2018
Ձյան առատ տեղումների և մերկասառույցի պատճառով կցորդիչով և կիսակցորդիչով բեռնատարների համար այժմ փակ է Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: Մարդատար տրանսպորտային միջոցների համար ճանապարհը բաց է։ Անցակետի ռուսական կողմում կա բեռնատարների 3 կմ երկարությամբ հերթ։ Դեսպանությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։
11:05 22.11.2018
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից Դավիթ Վիրաբյանին հետ կանչելու մասին. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Դավիթ ՎԻՐԱԲՅԱՆԻՆ հետ կանչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցչի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:
10:57 22.11.2018
Նոյեմբերի 20-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և ՀԿ-ների ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` նվիրված կանանց տնտեսական իրավունքների իրականացմանը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ իրականացվող «Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանում բոլորի համար» ծրագրի շրջանակում կազմակերպված միջոցառման նպատակն է աջակցել մարզերում բնակվող կանանց տնտեսական կարողությունների […]
10:55 22.11.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի, Մեղրիի և Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ստեփանավանի և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-60 մետր: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
10:52 22.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և նրա օգնական Լիլիթ Միրզախանյանը հանդիպել են Մասիսի քաղաքապետարանի աշխատակազմի հետ: Հետաքրքիրն այն է, որ ընդամենը վեց ամիս առաջ Գարիկ Սարգսյանը և Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քաղաքական հակառակորդներ էին՝ Սարգսյանը ճանապարհ էր փակում, իսկ Համբարձումյանը ծեծում էր ճանապարհ փակողներին: Բայց հիմա նրանք դաշնակիցներ են, որովհետև Համբարձումյանը՝ որպես […]
10:47 22.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի Արևմտյան ափի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահը բարձր է գնահատել հայկական համագումարի գործունեությունը համազգային խնդիրների լուծման և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում՝ գոհունակությամբ նշելով Արցախի հետ համագործակցության բարձր մակարդակը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու […]
10:45 22.11.2018
Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։25-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Ժորա Սուքիասյանն իր վարած Mercedes մակնիշի 050 AA 50 համարանիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայի 41 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող, դեռևս ինքնությունը չպարզված մոտ 40-50 տարեկան հետիոտնի։ Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 […]
10:40 22.11.2018
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Շիրակի մարզի Աշոցք գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով, Սյունիքի մարզի Գորիս և Քաջարան քաղաքներում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ […]
10:23 22.11.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 21-ին Լոս Անջելեսում հանդիպում է ունեցել բարերար Ջերի Թրփանջյանի հետ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության ու գիտության ոլորտի զարգացմանը: Նախագահը երախտագիտություն է հայտնել Ջերի Թրփանջյանին Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր […]
10:13 22.11.2018
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ նոյեմբերի 22-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 10։00-16։00 Ավան Առինջ 1-ին միկրոշրջան՝ Բաբաջանյան նրբ. 11, 15, 17, 19, 21, 23 շենքերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Արեշ 24փ. 1-40 սեփական տները, Տիգրան Մեծի պող. 74, 76 շենքերը, Սասունցի Դավթի […]
09:59 22.11.2018
ԵՄ-ի հետ ինտեգրումը խորացնելու Վրաստանի պատրաստակամությունը շատ դրական քայլ է: Որքան շատ բարեփոխումներ իրականացնի երկիրը, այնքան մեծ կլինի մեր աջակցությունը։ Այս մասին Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, փոխանցում է Վրաստանի Առաջին ալիքը։ Բրյուսելում անցկացվել է Վրաստանի կառավարության և Եվրահանձնաժողովի անդամների մասնակցությամբ բարձր կարգի առաջին հանդիպումը: Ինչպես նշել է Ժան Կլոդ Յունկերը, հանդիպումը հաստատում […]
09:42 22.11.2018
Թուրքիայի արդարադատության նախարարության պատիժների և ձերբակալությունների հարցերով զբաղվող գլխավոր վարչությունը տվյալներ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող հանձնաժողովին՝ երկրում բանտարկյալների թվի մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Ըստ դրա՝ Թուրքիայում այժմ 258.660 բանտարկյալ կա։ Նրանցից 199.861-ի նկատմամբ արդեն կայացված է դատավճիռ, իսկ 58.799-ի դատավարությունը դեռ շարունակվում է։ Բանտարկյալներից 245.433-ը տղամարդիկ են […]
09:28 22.11.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 22-ին՝ ժամը 08:00-17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Բերդկունք, Հայրավանք, Ծովազարդ, Լճափ, Լճաշեն, Չկալովկա, Նորաշեն գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։
09:15 22.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Արդեն հինգ օր է՝ Գագիկ Ծառուկյանը բացակայում է Հայաստանից և դեռ հինգ օր ևս կբացակայի: Նա Հայաստան կվերադառնա միայն նոյեմբերի 26-ին, նոյեմբերի 25-ին, սովորույթի համաձայն, արտերկրում նշելով իր ծննդյան 62-ամյակը: Ըստ ԲՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Ծառուկյանը սկզբում եղել է Բելառուսում, իսկ այժմ Մոսկվայում է: Երկու օր առաջ նրան է միացել նաև […]
09:04 22.11.2018
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի Սոցիալական ապահովության պետական ծառայության պետերը իրենց կարիերան միշտ վատ են ավարտում: Վազգեն Խաչիկյանի ճակատագիրը կարող է կիսել նաև թավշյա հեղափոխությունից հետո ծառայության պետի պաշտոնին հրաժեշտ տված Հովհաննես Սահակյանը: Ճիշտ է, նրան Վազգեն Խաչիկյանի նման չեն մեղադրում նպաստներն ուտելու մեջ, բայց Սահակյանն էլ պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ պարգևավճարներ է տվել իր […]
08:50 22.11.2018
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի եղբայրը՝ ԵԿՄ անդամ Պետրոս Ամիրյանը, «Մենք» դաշինքով պատգամավորության թեկնածու է Ավան, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն թիվ 1 ընտրատարածքում։ Գրիգորյանի ձերբակալությունից հետո ոստիկանությունը խուզարկություն էր կատարել Ամիրյանի տանը, ինչպես նաև «ԵԿՄ Ավան» տարածքային բաժանմունքում։ Հայտնաբերվել էր զինամթերք, սակայն նրան չէին ձերբակալել։ Ի դեպ, ԵԿՄ-ականներից շատերն են այդ […]
08:41 22.11.2018
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկինում ՀՀ քաղաքաշինության, այնուհետև բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի շուրջ օղակը գնալով սեղմվում է: Ինչպես հայտնի է, գործարար Սիլվա Համբարձումյանի դիմումի հիման վրա քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում շրջանառվում է Հարությունյանի անունը` որպես կաշառք վերցրած պաշտոնյայի: Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ասել էր, թե […]
08:25 22.11.2018
Մոսկովյան շինհրապարակներից մեկում բրիգադիր է մահացել, որը, ինչպես պարզվել է, եղել է ազգությամբ հայ։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին, հայտնում է riafan.ru-ն։ Մահը վրա է հասել 3 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել Պերվոմայսկոյե ավանում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Նույն օրը համանման ևս մեկ դեպք է արձանագրվել Մինսկի փողոցում։ Մահացած շինարարը եղել […]
08:06 22.11.2018
Թուրքիայի քրեական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 74 զինծառայողի, որոնք մեղավոր են ճանաչվել 2016 թվականին պետական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։ Anadolu գործակալության փոխանցմամբ՝ դատական նիստին ներկա են գտնվել մեղադրյալների հարազատներն ու պաշտպանները։ Դատարանը զինվորականների վերջին խոսքի հնարավորություն է տվել։ 2016 թվականի ամռանը Թուրքիայում ձեռնարկվեց պետական հեղաշրջման փորձ, որը խլեց 208 խաղաղ բնակչի և փորձի 100 […]
07:59 22.11.2018
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ու նրա ռեփեր ամուսինը՝ Քանյե Ուեսթը, ինչպես նաև Yeezy և Adidas բրենդների ներկայացուցիչները Կալիֆոռնիայի անտառային հրդեհներից տուժածների օգնության հիմնադրամներին նվիրաբերել են 500 հազար դոլար։ Քարդաշյանը Ellen Show հաղորդման եթերում ցուցադրել է Wildfire Relief Fund-ին և California Fire Foundation-ին փոխանցված 200 հազարական դոլարի 2 կտրոն։ Բացի այդ, զույգը 100 հազար դոլար է […]
07:44 22.11.2018
ԱՄՆ բանակը մտադիր է դիտակետեր տեղակայել Սիրիա-Թուրքիա սահմանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։ Դիտակետերի տեղակայումը թույլ կտա խուսափել Անկարայի և քրդական զինված կազմավորումների միջև լարվածության սաստկացումից։ Մեթիսը հավելել է, որ դիտակետերի կառուցումը քննարկվել է Անկարայի հետ, փոխանցում է Deutsche Welle-ն։ Նոյեմբերին Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները (SDF` սիրիական ընդդիմության և քրդական կազմավորումների […]
07:33 22.11.2018
Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի օդատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Իրանը տնօրինում է հրթիռներ, որոնք կարող են խոցել Աֆղանստանում, ԱՄԷ-ում, Կատարում ամերիկյան ռազմաբազաները, ինչպես նաև Պարսից ծովում գտնվող ամերիկյան ավիակիրները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Գեներալը նշել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածությունն աճում է, և Իրանի բանակը կկիրառի զենքը, […]
07:18 22.11.2018
Հաղորդակցության և քաղաքականության հարցերով Facebook-ի փոխնախագահ Էլիոթ Շրեյջը ստանձնել է Definers Public Affairs ընկերության հետ համագործակցության պատասխանատվությունը, որը Facebook-ի մրցակիցների վերաբերյալ քննադատությամբ հոդվածներ է հրապարակել։ Շրեյջը խոստովանել է, որ իր պատվերով այդ ընկերությունն առաջխաղացրել է բացասական ինֆորմացիա Google-ի և Apple-ի մասին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Facebook-ն ընկերությունից չի պահանջել նյութերի հրապարակում, որոնք չեն […]
01:03 22.11.2018
Եթե Ձեր ընտանիքի անդամն է ուղարկում այդ տրանսֆերտը, ապա դա Ձեզ համար կարող է և որպես եկամուտ չդիտարկվել: «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակկող «Հեռանկար» վերլուծական հաղորդաշարի ընթացքում նման հայտարարություն է արել ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք տվյալ գումարը ստացող քաղաքացու համար եկամուտ է համարվում բարեկամի կողմից արտասահմանից հարազատներին ուղարկած գումարը: «Ընտանիքի անդամը, […]
00:55 22.11.2018
ՌԴ Պետդուման օրենք է ընդունել էլեկտրոնային զինգրքույկների ներմուծման մասին: Օրինագիծը Ազգային ժողովի ստորին պալատ են ներկայացրել Դաշնության խորհրդի անդամները: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Թեև բոլոր տեղեկությունները կպահպանվեն էլեկտրոնային ձևով, այնուամենայնիվ, սովորական զինգրքույկը կշարունակի գործել: Քարտը կպարունակի անձնական տվյալները, հիմնական տեղեկություններ կրթության, աշխատավայրի, առողջական վիճակի, զինծառայության պիտանիության մասին և այլ տեղեկություններ: Պետդումայի պաշտպանության կոմիտեի […]
00:49 22.11.2018
Թուրքական «Sözcü» թերթի կայքն անդրադարձել է Հայաստանում շրջանառության մեջ դրվելիք նոր՝ 3-րդ սերնդի 5000 անվանական արժեքով թղթադրամի վրա Վիլյամ Սարոյանին պատկերելուն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։ «Բիթլիսից դուրս եկավ, պաշտոնական Հայաստանի թղթադրամի վրա պատկերվեց» վերնագրով հրապարակման մեջ կայքը, անդրադառնալով Հայաստանում այս օրերին շրջանառության մեջ դրվելիք թղթադրամներին, նշում է, որ դրանցից մեկի վրա Թուրքիայում ճանաչված անձնավորություն […]
00:45 22.11.2018
Collider պորտալը կազմել է Walt Disney ստուդիայի ամենավատ ու ամենալավ ֆիլմերի վարկանիշային աղյուսակը: Ըստ կոմերցիոն հաջողության՝ ամենավատը համարվել է 1940 թվականին նկարահանված «Պինոկիոն», թեև քննադատները բարձր գնահատական են տվել, բացի այդ «Պինոկիոն» երկու Օսկար է ստացել՝ «Լավագույն երգ» և «Լավագույն սաունդթրեկ» անվանակարգերում: Երկրորդ տեղում 1959 թվականին նկարահանված «Քնած գեղեցկուհին» է: Այն բարձր է գնահատվել կինոքննադատների […]
00:35 22.11.2018
Նոյեմբերի 21-ին` ժամը 17:48-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի թիվ 8 շենքի 8-րդ հարկում այրվում են էլեկտրական լարեր և հաշվիչներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ շքամուտքի էլեկտրական վահանակում այրվում է 32 հաշվիչ և մոտ 6 գմ լար: Փրկարարները […]
00:24 22.11.2018
Բրիտանացի Ջորդան Դոյլը Սինգապուրում սիրելիին առաջարկություն է արել ջրասամույրների խմբի կողքին, գրում է BBC-ն: Տղամարդու ընկերուհին՝ Մերին, շատ է սիրում այս կենդանիներին, ուստի տղամարդը որոշել է նման անակնկալ մատուցել: «Ես առաջին օրը չէ, որ ամուսնական մատանին ինձ հետ եմ տանում: Մերին շատ է սիրում ջրասամույրներին, և ես մտածեցի, որ եկել է առաջարկություն անելու պահը»,- նշել […]
00:16 22.11.2018
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 21:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Բաղրամյան գյուղի գյուղապետարանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան գյուղի Չարենցի փողոցի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1969 թ.) և «Mercedes E» […]