16:34 22.11.2018
Այսօր՝ ժամը 10։30-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 42-րդ կմ-ին՝ Անիպեմզա գյուղի երկաթուղային անցման հատվածում, Երևան-Գյումրի ուղերթն իրականացնող էլեկտրագնացքը բախվել է КрАЗ 257 մակնիշի բեռնատարին: Մեքենայի վարորդը Երևանի 46-ամյա բնակիչ Արթուր Խաչատրյանն է: Նա, ըստ նախնական տվյալների, չի նկատել էլեկտրագնացքը և փորձել է անցնել չնախատեսված հատվածով: «Բեռնատարը երկաթգծով է հատել […]
16:27 22.11.2018
Մոսկվայում անցկացվող «Տրանսպորտային շաբաթ-2018» միջոցառման շրջանակներում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը նոյեմբերի 22-ին մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների տրանսպորտը համակարգող խորհրդակցության 38-րդ նիստի աշխատանքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Նիստում քննարկվել են ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում 2017-2019թթ. ժամանակահատվածի համար նախատեսված միջազգային հաղորդակցության […]
16:20 22.11.2018
Գեղասահքի հայտնի մարզիչ, ԱՄՆ-ում բնակվող Ռաֆայել Հարությունյանը պատմել է, թե ինչպես են մարզվում իր մոտ ամերիկացի գեղասահորդները: «ԱՄՆ-ում գեղասահորդները սիրում են իրենց մարզիչներին նրա համար, որ վերջիններս գովաբանում են իրենց: Իսկ ինձանով ավելի շատ վախեցնում են: Երբ դառնում են 18-19 տարեկան, գալիս են ու ասում` «փրկիր ինձ»: Ինձ էլ ոչինչ չի մնում անել: Հարցնում եմ` […]
16:20 22.11.2018
«Ականատես» դիտորդական առաքելությունը նոյեմբերի 5-ից կարճաժամկետ դիտորդական առաքելություն է սկսել՝ գնահատելու Հայաստանում նախընտրական տրամադրությունները: Ըստ այդ դիտարկման՝ ԿԸՀ-ն գործում է սահմանված կարգով: Տարածքային ընտրական հանձնաժողովների կազմերը չեն փոխվել, և մեծ մասամբ հանձնաժողովների նախագահները նույն մարդիկ են: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը նշեց, որ նման մարդիկ պետք է չաշխատեն որպես ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ: […]
16:09 22.11.2018
Բրեքսիթի հարցով Եվրամիության ղեկավարների հաջորդ հանդիպումը նախատեսված է նոյեմբերի 25-ին:
15:51 22.11.2018
Ոստիկանության համակարգում իսպառ վերացել է արատավոր երևույթը, այն է՝ հանցագործությունը թաքցնելը: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Լրագրողները խնդրեցին մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը: «Քաղաքացին գալիս էր հաղորդում տալու: Ոստիկանները, որպեսզի դա չազդի ցուցանիշների վրա, համոզում էին քաղաքացիներին, ասում էին, գիտեք՝ ինչ կա, լավ կլինի՝ դուք […]
15:43 22.11.2018
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր խոսել է ֆեյքերից ու քաղաքական դաշտի վրա դրանց ազդեցությունից: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Մարտիրոսյանից, թե արդյո՞ք ուսումնասիրվել է՝ Հայաստանում վերջին իրադարձություններից հետո ավելացե՞լ է կեղծ լուրեր տարածելը, թե՞ ոչ: «Վիճակագրություն ֆեյքերով ընդհանրապես Հայաստանում չկա, որովհետև շատ դժվար է հաշվել: Օրինակ՝ ես լիքը ընկերներ ունեմ, որ չիմանայի […]
15:30 22.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 22-ի նիստի ժամանակ ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանին հիշեցրեց` Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից տղաները պահանջում էին, որ զինգրքույկներում նշում արվի պատերազմին իրենց մասնակցության մասին: Կառավարության ղեկավարն ու տղաներն ընդհանուր հայտարարի էին եկել, որ այս հարցը լուծում կստանա: Փաշինյանը Բալայանից հետաքրքրվեց` որոշումը, որ կայացվել է, հենց ա՞յն է, […]
15:29 22.11.2018
Շուրջ 500 կիլոմետր երկարությամբ ձգվող ավազե փոթորիկը ծածկել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը: Այս մասին հայտնել է CNN-ը: Նահանգի մայրաքաղաք Սիդնեյի իշխանությունները փոթորկի նախազգուշացում են արել և հրահանգել, որպեսզի մարդիկ, հատկապես տարեցները, երեխաներն ու շնչառական հիվանդություններ ունեցողները դուրս չգան տներից: Ըստ օդերևութաբանների՝ ավազե փոթորկի պատճառն աննախադեպ երաշտն է, որը հսկայական վնաս է հասցրել երկրի […]
15:21 22.11.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը շուրջ 150 փոքր ՀԷԿ-երում հայտնաբերել է խախտումներ, որոնք վերաբերում են հատկապես ջրաչափերի բացակայությանը: Այդ մասին կառավարության նիստում հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ավելացնելով, որ այդ ամբողջով մեկ քրեական գործ է հարուցվել, որը գտնվում է նախաքննության փուլում, գրում է «Արմենպրես»-ը : «Բայց ամբողջ խնդիրն այն է, որ մենք ոլորտի խնդիրներ ունենք, որոնցով կարելի […]
15:18 22.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները հաստատելու մասին» օրենքի նախագիծը: Արդյունքում կառավարությունը 460 միլիոն դրամ կհատկացնի աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը զեկուցեց, […]
15:14 22.11.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր անդրադարձել է վերջերս ավելացած առևտրային կեղծ կայքէջերի խնդրին։ «Վաղը ամսի 23-ն է, այսինքն՝ «Սև ուրբաթը»: Արդեն երկու շաբաթ է՝ կայքեր են լցված, նույնիսկ Ֆեյսբուքով են իրենց գովազդը դնում որպես բրենդային խանութներ, մի քիչ անունը տարբերվում է և լավ զեղչեր են: Ես մի 5-6 հոգի գիտեմ, որ այս մի քանի […]
15:08 22.11.2018
Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նոյեմբերի 22-ին` ժամը 14:30-ի դրությամբ, ձնամաքրման աշխատանքների արդյունքում Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածն այժմ բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար։
15:03 22.11.2018
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի տաղավարում ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արմենուհի Կյուրեղյանը խոսել է հոկտեմբերի 2-ին ՀՅԴ-ի և կառավարության միջև տեղի ունեցած անհամաձայնության մասին՝ նշելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտում է թույլ տվել՝ ներկայացնելով, թե ազատում է աշխատանքից դաշնակցական նախարարներին և մարզպետներին: Արմենուհի Կյուրեղյանի խոսքերով՝ ՀՅԴ ԳՄ որոշման համաձայն՝ նախարարներն ու մարզպետներն արդեն հրաժարականի դիմում էին […]
14:56 22.11.2018
ՕԵԿ-ը ընտրությունների կգնա «Օրինականություն, արդարություն, ապահովություն» կարգախոսով. այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: «Ինչո՞ւ օրինականություն, որովհետև օրենքի գերակայությունը Հայաստանի զարգացման կենարար ճանապարհը պետք է լինի: Ինչո՞ւ արդարություն, որովհետև ազգը, ժողովուրդը, հասարակությունը արդարության, այդ թվում՝ սոցիալական արդարության կարիք ունեն, ինչո՞ւ ապահովվածություն, որովհետև ազգը, հայրենիքը, ժողովուրդը ցանկանում է և՛ սոցիալական ապահովություն, […]
14:45 22.11.2018
ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստում քննարկման դրվեց «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» նախագիծը: Զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը նշեց, որ ավելացվել են բնակարանների վարձակալության փոխհատուցման չափերը` հաշվի առնելով զինծառայողների դժգոհությունները, նաև շահագրգիռ պետական մարմինների առաջարկները: Բալայանն ասաց, […]
14:38 22.11.2018
ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանին լրագրողները խնդրել են մեկնաբանել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մասին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի արած արտահայտությունները: Հիշեցնենք՝ Շարմազանովն այսօր հայտարարել է, որ «Փաշինյանի մոտ լավ է ստացվում քայլարշավ անելը, բայց ոչ պետություն կառավարելը»: Ալեն Սիմոնյանն ասել է, որ Էդուարդ Շարմազանովն ու ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը մեկնաբանում են միայն […]
14:30 22.11.2018
ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է խորհրդարանում ընդունված 2019թ. պետական բյուջեի նախագծին՝ ասելով, որ թեև ՀՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկել, սակայն ինքը կարծում է, որ այդ փաստաթուղթը հիասթափեցնող ու հետընթաց արձանագրող է: «9.7 տոկոս տնտեսական աճով երկիրը տվել ենք Փաշինյանին, այսօր բյուջեում գրել են 4.9 տոկոս, գնացեք Ալավերդի, կտեսնեք՝ […]
14:29 22.11.2018
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ռուսաստանի դիրքորոշումը գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանի առաջարկին: «Մենք ողջունում ենք ցանկացած նախաձեռնություն, որը կհանգեցնի կողմերի միջև պայմանավորվածության, ինչն էլ ուղղված կլինի հակամարտության կարգավորմանը»,- նշել է Զախարովան: Նա նաև ընդգծել է, որ ՌԴ-ն կողջունի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, եթե այն կայանա: Հիշեցնենք, որ նման հանդիպում նախատեսված է […]
14:26 22.11.2018
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 22-ի նիստում հաստատեց «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի […]
14:14 22.11.2018
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը և «Օբերտոն» երաժշտական ընկերությունը համատեղ նկարահանել են Re:Spect the Nature տեսահոլովակը, որը բարձրաձայնում է Հայաստանում ապօրինի ծառահատումների խնդրի մասին։ Տեսահոլովակի նկարահանմանը մասնակցել են երաժիշտներ Գոռ Սուջյանը (վոկալ), Տիգրան Սուչյանը (շեփոր) և Միքայել Ոսկանյանը (թառ)։ Տեսահոլովակը նկարահանվել է «Ռե» սոցիալ երաժշտական նախագծի շրջանակներում։ Նախագծի նպատակն է հիշեցնել, որ երաժշտությունն իր մեջ […]
14:07 22.11.2018
Երևանի կենդանաբանական այգի են հրավիրվել միջազգային որակավորում ունեցող մի խումբ կենդանաբույժներ Մեծ Բրիտանիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից: Նրանք ժամանել են 2017 -2018թթ. փրկված գորշ արջերի ատամների բուժման նպատակով, քանի որ փրկարար գործողության ընթացքում հաշվառվել են ատամների հետ կապված խնդիրներ ունեցող մի քանի արջեր: Հետազոտվել է «Շանթ» ռեստորանային համալիրում տարիներ շարունակ պահված մոտ 11 տարեկան էգ […]
13:58 22.11.2018
«Ում մոտ ինչը լավ է ստացվում, նա հենց դրանով էլ պետք է զբաղվի: Հուսով եմ՝ պարոն վարչապետը հասկացավ, որ իր մոտ լավ է ստացվում քայլարշավ անելը, իսկ տնտեսություն կառուցելը, պետություն ղեկավարելը լավ չի ստացվում, նույնիսկ չի ստացվում»,- ԱԺ-ում այսօր հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը: Շարմազանովն ասել է, որ ի հեճուկս կառավարության ղեկավարի, ՀՀԿ-ն […]
13:56 22.11.2018
Կառավարության նպատակն է Հայաստանի կենսաբազմազանությունը պահպանելն ու զարգացնելը: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա այդ հայտարարությունն արել է Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի կողմից տրամադրվող դրամաշնորհի համաձայնագրի որոշումը քննարկելիս: Նշենք, որ համաձայնագրով՝ Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկը մոտ 13 մլրդ դրամի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման համար: Փաշինյանը հավելել […]
13:48 22.11.2018
Կառավարությունն ավելի քան 205 մլն դրամ կտրամադրի Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի, Կոտայքի և Սյունիքի մարզպետարաններին համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն ապահովելու համար: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը տեղեկացրել է, որ որոշման նախագիծը վերաբերում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորմանը: Դրանք, ըստ Տերտերյանի, իրականացվում են 23 համայնքում: Նա ասել է, որ կառավարությունն արդեն […]
13:47 22.11.2018
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր խոսել է ֆեյքերից ու քաղաքական դաշտի վրա դրանց ազդեցությունից: «Ֆեյք պահելը հեշտ գործ չէ: Այսօր, եթե փորձեք բացել, Ֆեյսբուքը մեծ հավանականությամբ կջնջի, դուք առնվազն SIM քարտ պետք է պահեք, գումար ծախսեք ֆեյք բացելու համար, այսինքն՝ դա հենց այսպես չի արվում»,- ասել է Մարտիրոսյանը: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է Մարտիրոսյանից, թե, օրինակ, […]
13:42 22.11.2018
Այսօր տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսել է այն մասին, թե ինչպիսի վտանգ են ներկայացնում կեղծ կայքերը և համացանցի կեղծ օգտատերերը ՀՀ ներքաղաքական-ներհասարակական գործընթացների համար։ «Ֆեյք բառը կարելի է համարել հայերեն. երկրի ղեկավարությունից մինչև վերջին մարդն օգտագործում են: Աշխարհն է մտահոգված այդ խնդրով: Ֆեյքային նորությունները դարձել են այնքան ազդեցիկ, որ հիմա խոսակցություն է գնում է […]
13:42 22.11.2018
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը նոյեմբերի 22-ին ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացրեց «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Դրանով առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի 24-րդ հոդվածի՝ 1. 2-րդ մասում լրացնել նոր «ա.1» կետ՝ հետևյալ բովանդակությամբ. «ա.1) ճանապարհային երթևեկությունը կարգավորող […]